Երևան
12 °C
Մարտի 1-ի գործի վարույթը կասեցված չէ եւ այն դեպի կարճում գնալու որեւէ միտում այս պահի դրությամբ չունի:
Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ասաց, որ գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: «Երբ հանրությանը զեկուցելու առիթ լինի կիմանաք, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար, դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին, անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Դավթյանը:
Դիտարկմանը, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ 10 մարդու մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ոչ մեկ չի պատժվել, առավել եւս՝ հրաման տվողները, դատախազն արձագանքեց. «Եթե դուք պատկերացնում եք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ են հանցագործությունները բացահայտելու առումով, ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց դուք տեսնում եք, որ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ ու բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար։ Իսկ մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին կարծում եմ, բոլորդ լիարժեք պատկերացում ունեք։ Ինքը բարդ գործ է, հազարից ավելի մարդու հարցաքննության, փորձաքննությունների խնդիր կա»:
Այս գործի վերաբերյալ հարցերը դեռ շարունակվում էին, երբ գլխավոր դատախազն առաջարկեց մյուս լրագրողներին եւս հարցեր տալու հնարավորություն ընձեռնել: Մեր հարցին, թե դատախազը կարո՞ղ է նշել բազմածավալ քննչական գործողություններից գոնե մեկը, Դավթյանը պատասխանեց, որ 2017 թվականին 100-ից ավելի հարցաքննություններ են եղել, տասնյակներից ավելի փորձաքննություններ են նշանակվել, որոնք միտված են հանցագործությունը բացահայտելուն: Մեր դիտարկմանը՝ փաստահավաք խմբի նախկին անդամը պնդում է, որ այս գործով քննչական խումբն անգործության է մատնված, կարո՞ղ է այդ փաստը հերքող ապացույց ներկայացնել, գլխավոր դատախազն ասաց. «Այսպիսի գործողութունների կատարման պարագայում չի կարող նախաքննական մարմնի գործողությունները դիտարկվել որպես անգործություն»:
Հիշեցնենք, երբ Արթուր Դավթյանը 2016 թվականին որպես գլխավոր դատախազի թեկնածու ելույթ էր ունենում ԱԺ-ում, ասաց, թե Մարտի 1-ի գործն իր համար առաջնահերթություն է: Դատախազն այսօր ասաց, թե երբ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, հանրությունը կտեղեկացվեր, այնինչ փաստն այն է, որ այս գործով անգամ «հին» անձ չկա, որի նկատմամբ քրեական հետապնդում իրականացված լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT