Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատողների մի մասի աշխատավարձը կնվազի

Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց աշխատավարձերում փոփոխութություններ են տեղի ունենալու: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության փետրվարի 8-ի նիստում կներկայացնի որոշման նախագիծ, որի համաձայն փոփոխվելու են ՊՆ-ում աշխատողների աշխատավարձերի դրույքաչափերը: «Հայկական ժամանակ»-ը համեմատել է գործող դրույքաչափերը փոփոխվողների հետ: Ստորեւ ներկայացնում ենք, թե փոփոխությունները գումարային ինչ տեսք կունենան:

Փոփոխման է ենթարկվում կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ին ընդունած 737-Ն որոշումը: Որոշման հավելավծներում փոփոխվել են ոչ միայն դրույքաչափերը, այլ նաեւ պաշտոնների անունները, որը դժվարացնում է բոլոր պաշտոնները նույնականացնել: Այդուհանդերձ մեզ հաջողվեց համադրել նախկին եւ ներկա պաշտոնների դրույքաչափերը եւ պարզել, որ որոշ աշատողների աշխատավարձերը կնվազելու են: Նշենք, որ որեւէ պաշտոնի համար սահմանված աշխատավարձը ստացվում է նախատեսված դրույքաչափի եւ բազային աշխատավարձի բազմապատիկով: 2018 թվականի պետական բյուջեում սահմանված է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66 հազար 140 դրամ: Այսինքն ցանկացած պաշտոնի դրույքաչափը պետք է բազմապատկել 66 հազար 140-ով, որպեսզի ստանանք աշխատավարձի չափը: Ստացված աշխատավարձը հարկերը ներառյալ է (կեղտոտ աշխատավարձն է):

Պաշտպանության նախարարության գիտությանը վերաբերող պաշտոնների դրույքաչափերում հետեւյալ փոփոխությունները տեղի կունենան՝ հետազոտությունների ինստիտուտի «ավագ գիտնական վերլուծաբան«, հետազոտությունների ինստիտուտի «խմբի պետ» պաշտոնյաների անվանումը խմբագրվել է եւ դարձել է «ավագ գիտաշխատող», «ավագ գիտնական վերլուծաբան»: Գործող դրույքաչափերով այդ պաշտոնների համար սահմանված է 4.55 գործակիցը, իսկ առաջակվող տարբերակով սահմանվելու է 3.43 գործակից: Գործող դրույքաչափով աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ, իսկ առաջարկվող տարբերակով այն կդառնա 226 հազար դրամ:   

Հետազոտությունների ինստիտուտի խմբի մասնագետ-տեխնոլոգ, խմբի մեթոդիստ, խմբի և կենտրոնի գիտնական-վերլուծաբան պաշտոններից առանձնացվել են գիտական կազմակերպությունում գիտնականը եւ վերլուծաբանը: Առաջին դեպքում դրույքաչափը սահմնաված է 3.43 գործակցով, իսկ առաջարկվող տարբերակով գիտնականի եւ վերլուծաբանի գործակիցը սահմանվել է 2.47 գործակցով: Գործող դրույքաչափով աշխատավարձը կազմում է 226 հազար դրամ, իսկ առաջարկվողով այն կդառնա 163 հազար դրամ:

Պաշտպանության նախարարության համակարգում տեխնիկական սպասարկում իրականացնողների ե՛ւ պաշտոնների անվանումներն են փոփոխվել, ե՛ւ դրույքաչափերի գործակիցները:

Էլեկտրագազաեռակցող, եռակցող, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ եւ այլ նմանօրինակ պաշտոնների համար սահմանվելու է 1.86 գործակիցը: Դա նշանակում է, որ նշված աշխատանքները կատարողները կստանան 123 հազար դրամ: Գործող դրույքաչափերով հնոցապան, զոդող, եռակցող, դողագործ, ավտոլվացող, պաստառապատող, գործիքագործ պաշտոնների դրույքաչափը սահմանված է 1.20 գործակիցը: Ավտոմեքենայի Էլեկտրագետի, փականակագործի, վոլնացնող վարպետի գործող դրույքաչափը 1.40 է: Առաջինի դեպքում այսօր աշխատավարձը կազմում է 79 հազար դրամ, երկրորդի դեպքում՝ 93 հազար դրամ: Տվյալ դեպքում, փաստորեն, աշխատավարձը բարձրանում է 30-40 հազար դրամով:

Հարկային նոր օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիների աշխատավարձից գանձվող եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխվել են: 150-ից 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներից պահվող եկամտային հարկը նվազել է 1500-ից 2000 դրամի չափով, իսկ 200 հազար դրամից ավել ստացողներից մի քանի հազար դրամ ավելի շատ եկամտահարկ կգանձվի:

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ գործող որոշմամբ ՀՀ ՊՆ համակարգի քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնողների սահմանված պաշտոնների անվանումները ներկայացված են տարաբնույթ ձևակերպումներով, վարձատրության սահմանված և գործող վճարումների տեսակների մեջ առկա են որոշակի տարբերություններ: Որոշման ընդունմամբ նակնկալվում է նշված անձանց պաշտոնների անվանումների համապատասխանեցում միջազգային ստանդարտներին համապատասխան մշակված զբաղմունքների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգչին:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6124 դիտում

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին