Երևան
12 °C
ԱԺ Ծառուկյան խմբակցությունը եւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությունը ցանկանում են Ընտրական օրենսգրքում վերանայել գործող ռեյտինգային ընտրակարգը եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Իշխող ՀՀԿ-ն, սակայն դեմ է դրան: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու են դեմ: Նա նաեւ խոսել է վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուի, ինչպես նաեւ կառավարության նիստերն այսուհետ փակ անցկացնելու որոշման մասին:
- Պարոն Բաղդասարյան, երեկ Ծառուկյան խմբակցությունն ԱԺ-ում, իսկ մի քանի օր առաջ էլ ՀՅԴ ԳՄ-ի եւ Բյուրոյի համատեղ նիստից հետո, ձեր կոալիցիոն գործընկերները հայտարարեցին, որ ցանկանում են Ընտրական օրենսգրքում վերանայել գործող ռեյտինգային ընտրակարգը: Արդեն պարզ է, որ ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգային ընտրակարգի մոդելի կիրառմանը: Հնարավո՞ր է, որ այս մասով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ տարաձայնություններ լինեն: ՀՀԿ-ն ի՞նչ է անելու այս մասով ՀՅԴ-ին «չնեղացնելու» համար:
- Այս առաջարկությունը, ի սկզբանե եղել է ՀՅԴ-ի կողմից եւ բավականին շուտ, երբ քննարկվում էր ռեյտինգային համակարգը: Եթե սա կոնֆլիկտի առարկա դառնար, մենք կոալիցիա չէինք կազմի: Այսինքն՝ այս խնդիրը դուրս է գալիս: Ռեյտինգային համակարգին ՀՅԴ-ն դեմ եղել է քննարկումների ժամանակ, իսկ 90-ականներին ՀՅԴ դեմ էր մեծամասնական ընտրակարգին: 1991 թվականից մինչեւ այսօր կրճատվել է մեծամասնական (այժմ՝ ռեյտինգային-խմբ.) ընտրական համակարգը: Ես չորս անգամ ընտրվել եմ մեծամասնական համակարգով եւ ինձ թվում է, որ կա անհրաժեշտություն շրջանների կապը իշխանությունների, կառավարության հետ, եւ այդ կապը ստեղծում են մարզերից ընտրված պատգամավորները: Եթե մենք հիմա անցում կատարենք համամասնականի եւ հրաժարվենք ռեյտինգայինից, ապա ցուցակները կկազմվեն այնպես, որ մարզեր կլինեն, որ որեւէ ներկայացուցիչ չեն ունենա Ազգային ժողովում: Դա ճիշտ չի լինի, քանի որ կան շահեր եւ պատգամավորների ճնշող մեծամասնությունը հարցեր են բարձրացնում տեղային խնդիրների մասին, լսելի են դարձնում մարզային բնակիչների խնդիրները: Չեմ կարծում, որ մեր քաղաքական ուժերը կարող են այդ խնդիրներին տիրապետել, մինչդեռ տեղի պատգամավորն ավելի տեղեկացված է: Սա զարգացումների հետ է կապված: Մենք չենք կարող այսօրվա քաղաքական դաշտը համեմատել 90-ականների դաշտի հետ: Դաշտն ավելի քաղաքականացված է, անում ենք ժողովրդավարական քայլեր: Շատ մեծ թռիչքային տարբերություններ կան 90-ականների հետ: Հարկ եղած դեպքում միշտ էլ վերանայվել է Ընտրական օրենսգիրքը՝ հատկապես ընտրություններից առաջ: Բնականաբար, լինելու են առաջարկներ, որոնք մենք քննարկելու ենք: Մենք չպետք է շարժվենք այնպես, թե որ քաղաքական ուժին, որ տարբերակն է ձեռք տալիս: Այն քաղաքական ուժերն են բարձրացնում այս հարցը, որոնք խնդիր են ունենում ռեյտինգային ձայներ հավաքելու համար: Ժամանակին, երբ Ծառուկյան դաշինքը Բարգավաճ Հայաստան էր, նրանք չունեին այս խնդիրը: Նրանք բավական մեծ թվով մեծամասնականով ընտրված պատգամավորներ ունենում էին Ազգային ժողովում: ՀՅԴ-ն ունեցել է խնդիրներ, նրանց մոտեցումը քաղաքական է, եւ մենք, հարգելով մեր գործընկերներին նրանց բարձրաձայնածը, քննարկման առարկա կդարձնենք:
- ՀՅԴ-ն վերոնշյալ նիստից հետո հայտարարություն էր տարածել, որ լավ կլինի, եթե մինչեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության մեկ տարվա լրանալը գործընկերներն ամփոփեին մեկ տարվա գործունեությունը, եւ արդյունքները ներկայացնեին հանրությանը: ՀՀԿ-ում կատարվածն ամփոփելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են: Եվ կրկին նույն պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ-ին չեն բավարարում երկրի զարգացման տեմպերը, նրանք կարծում են, որ բարեփոխումների հանդեպ հանրային անվստահությունը դեռեւս հաղթահարված չէ: Կիսու՞մ եք Ձեր գործընկերների կարծիքը եւ եթե այո, ապա որտեղ է թերանում իշխող ուժը:
- Առաջին խնդրի հետ կապված. մենք չենք սպասում, որ լրանա մեկ տարին եւ մեր արած գործերն, անելիքները քննարկում ենք: Մեկ տարվա գործունեության հետ կապված մեր հավաքներում միշտ քննարկումներ անում ենք, եւ մեր կոալիցիոն գործընկերների հետ հանդիպելու, քննարկումներ անելու առումով որեւէ խնդիր չենք տեսնում: Զարգացման տեմպերի հետ կապված՝ մենք եւ մեր գործընկերը միշտ ձգտում ենք ավելիին, որեւէ մեկ անգամ «գոհ ենք» տերմին չենք օգտագործել: Մենք տեսլականներից գոհունակություն հայտնում ենք, որը բերելու է հետագա զարգացումներին: Տեմպերից գոհ լինել, նշանակում է՝ մնալ տեղում: Մենք էլ ենք ասում, որ դեռ տեղ ունենք տեմպերն արագացնելու: Սա չի նշանակում՝ թերանալ, սա նշանակում է, որ տեղ ունենք զարգացումն արագացնելու: Եթե գոհ լինենք զարգացումից, պետք է մտածենք պահպանման մասին: Ես այն կարծիքին չեմ, որ պետք է անընդհատ մտածենք ավելի զարգացնելու, առաջընթաց ապահովելու մասին: Կառավարության ծրագիրը ենթադրում է պայմաններ ստեղծել ապագա զարգացման համար: Եթե մենք հիմքեր են ստեղծում ապագա զարգացման համար, բնականաբար, պետք է մտածենք տեմպերի մասին:
- Պարոն Բաղդասարյան, նախատեսվում է կառավարության նիստերը ապրիլից դռնփակ անցկացնել, որովհետեւ նախարարներն իբր կաշկանդվում են լրագրողներից: Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ նախարարը կաշկանդվի լրագրողից: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
- Կառավարությունը կազմված է թիմից՝ կոալիցիոն գործընկերներից: Երբ որոշումներ են կայացվում այնտեղ, լրագրողներից կարող է կաշկանդվածություն լինել, որ թվերի մեջ կարծիքների ազատ արտահայտումը կաշկանդող լինի: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ ավելի ազատ լինեն քննարկումները, չխուսափեն ոչ մի բանից, քանի որ յուրաքանչյուր թիմում կարող են լինել տարաձայնություններ: Կառավարության նիստերը փակ են, բայց Ազգային ժողովի նիստերը բաց են: Այն, ինչ քննարկում են կառավարությունում, դրա ազատությունը պետք է ապահովի Ազգային ժողովը: Կառավարությունը պետք է լինի անկաշկանդ՝ իր քննարկումներում, այնտեղ չկա ընդդիմություն:
- Պարոն Բաղդասարյան, կառավարության նիստերը դռնփակ դարձնելը, համաներում շնորհելու պատիվը վարչապետին «հանձնելը», Ազգային անվտանգության խորհրդը վարչապետի ենթակայության տակ դնելը, ինչու չէ նաեւ Բաղրամյան 26-ի նախագահական շենքը ապագա վարչապետին տալը...ՀՀԿ-ն իր վարչապետի համար հարմարավետ պայմաններ է ստեղծում եւ սա այն համատեքստում, երբ ակտիվ քննարկվում է, որ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- ՀՀԿ-ն չի ստեղծում, Սահմանադրությունն է տանում դրան: Կարող եք խորհրդարանական երկրների օրինակները նայել, որ մենք առանձին որոշում չենք կայացնում մեր երկրի համար: Գիտեք, որ համակարգում վարչապետի դերակատարությունը մեծանում է: Իհարկե, Ազգային ժողովի վերահսկողությունն էլ է մեծանում: Ինձ թվում է, որ այստեղ շատ ճիշտ են որոշումները եւ նախագահը իր լիազորությունների շրջանակներում կկատարի իր լիազորությունները, իսկ վարչապետը՝ իր: Եթե այդ լիազորությունները վերապահեինք նախագահին, կասեին՝ օրինակ ցույց տվեք, թե որ խորհրդարանական երկրում է այդ լիազորությունները նախագահինը: Ներում շնորհելուն մասնակից են դառնում ե՛ւ վարչապետը ե՛ւ արդարադատության նախարարությունը: Անվտանգության խորհրդում կառավարության գործառույթներն են: Խնդրում եմ ենթադրություններ մի արեք, երբ գա ժամանակը, մենք կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Մենք ամեն ինչ հարմարեցնում ենք Սահմանադրությանը:
- Ընդհանրապես ՀՀԿ-ում վարչապետի պաշտոնի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեն, թեեւ պաշտոնական մասով հարցը չի քննարկվել, բայց որպես իշխող քաղաքական ուժ պետք է արդեն թեկնածուներ ունենաք:
- Բացարձակապես որեւէ քննարկում չի եղել: Մենք զբաղված ենք նախագահի մեր թեկնածուով:
- Ի՞նչ արարողակարգ է նախատեսվում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտի օրը՝ ապրիլի 9-ին:
- Նման հարց չի քննարկվել:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT