Երևան
12 °C
Մամուլի հրապարակումները, լրագրողների շփումները եւ վերլուծությունները ազատ պետք է լինեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում ընդունված այն որոշմանը, որ ապրիլից կառավարության նիստերը դառնում են դռնփակ:
«Մամուլը պետք է անկաշկանդ լինի եւ պատահական չէ, որ 4-րդ իշխանություն ձեւակերպումն է բնութագրում լրատվամիջոցներին: Գտնում եմ, որ ճիշտ մոտեցում չէ: Հասկանում եմ, որ կան հարցեր, որոնք ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության հետ են կապված, բայց վերցնել կառավարության ամբողջ գործունեությունը սահմանափակել լրագրողների համար, ես անընդունելի եմ համարում»,- ասաց Էնֆիանջյանը:
Պատգամավորի խոսքով՝ յուրաքանչյուր պաշտոնյայի, քաղաքական գործչի համար հրապարակային գործունեությունը պետք է լինի առաջնահերթություն:
«Այս առումով նման ձեւակերպումներն էլ եմ անընդունելի համարում: Ի՞նչ է նշանակում, որ որոշ պետական գործիչների համար մամուլի ներկայությունը կաշկանդող է: Մենք բոլորս ամբողջ բովանդակությամբ պետք է տեսնենք, թե ինչպիսի քննարկումներ են ընթանում Ազգային ժողովում, ինչպիսի՞ օրակարգային հարցեր կան, արդյո՞ք այդ հարցերը ներդաշնակ են այսօրեկան Հայաստանի Հանրապետության խնդիրների հետ: Ի վերջո, պետք է մի կարեւորագույն հանգամանք էլ հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհում մամուլի, խոսքի ազատության հետ կապված ամենատարբեր սանդղակներում վերլուծություններ են արվում եւ ՀՀ-ում պարբերաբար որպես առիթ հանդիսանալով բարձրաձայնում ենք այն, որ մեր երկրում կա խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորությունը»,- ասում է Ծառուկյան խմբակցության քարտուղարը:
Ծառուկյան խմբակցության մեկ այլ պատգմավոր՝ Նաիրա Զոհրաբյանն այս նախագիծը եւս լրագրողների աշխատանքի սահմանափակում է համարում: Նա, անդրադառնալով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն պարզաբանմանը, թե՝ որոշ նախարարներ իրենց կաշկանդված են զգում լրագրողների ներկայության ժամանակ, ընդգծում է, որ այդ տրամաբանությամբ կարող են նաեւ ԱԺ լիագումար նիստերը դռնփակ դարձնել, քանի որ կլինեն պատգամավորներ, ովքեր կրկին կկաշկանդվեն լրագրողներից:
«Այսքան ժամանակ, որ լրագրողները մոնիտորից հետեւել են նիստերին, որքանո՞վ է խանգարել կամ խոչընդոտել կառավարությանը, որքանով է այն առաջացրել ինչ-որ խնդիրներ, որ հիմա մտահոգություն է առաջացել սահմանել այդ դրույթը եւ անցնել դռնփակ ռեժիմի: Սա սահմանափակում է եւ մենք խնդիրներ կունենանք մամուլի ազատության, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնց օրակարգում խոսքի ազատության հասանելիությունն է»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը եւ միաժամանակ տեղեկացնում, որ կառավարության ղեկավարը ցանկացած պահի կարող է ոլորտային նախարարների հետ փակ նիստեր հրավիրել:
Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրինագիծը եթե ընդունվի, ապա գործելու է ապրիլից՝ նոր վարչապետի ղեկավարման շրջանից: Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ ասել, թե սա ինչքանով կապ ունի նոր վարչապետի համար արվող փոփոխությունների հետ, բայց նշեց, որ երբեմն պատկան մարմինները փորձում են սիրաշահել վերադասին եւ հանդես են գալիս ինչ-որ նախաձեռնությամբ:
«Ես, որպես երկար տարիների փորձ ունեցող լրագրող, կարող եմ ասել, որ պատկան մարմինները փորձում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել ու իրենք հանդես են գալիս նոր նախաձեռնություններով, որպեսզի սիրաշահեն այս կամ այն պաշտոնյային»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները՝ նախարարը նշեց նաեւ, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT