Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ: Ըստ այդ նախագծի՝ ծխախոտի օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, եւ չսահմանված վայրում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում`250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով: Ինչքանո՞վ է սա սահմանափակում մարդու իրավունքները, եւ ի՞նչպես կաշխատի այս օրենքն ընդունվելու դեպքում: Մեր հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
- Պարոն Սաքունց, ԱՆ-ն նոր օրենսդրական նախագիծ է մշակել, ըստ որի հասարակական վայրերում՝ ռեստորաններում, սրճարաններում եւ այլ վայրերում ծխելը ծխողին կարժենա 250 հազար դրամ, նորմա՞լ է սա, ըստ ձեզ։
- Ընդհանրապես ծխախոտի դեմ պայքար արժե տանել, բայց միայն պատժողական մեթոդներով մոտեցումը բացարձակապես որեւէ արդյունք չի ունենալու։ Ավելին՝ նպաստելու է կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, եւ նաեւ անհամաչափ է, որովհետեւ տուգանքի չափը 250 հազար դրամ է: Հաշվի առնենք, որ թմրամիջոց օգտագործելու համար վարչական պատասխանատվությունը նախատեսված է 100 հազար դրամ։ Նաեւ նման տարածական սահմանումը՝ հասարակական վայրեր, նույնիսկ այն երկրներում, որտեղ արդյունավետ պայքար են մղում ծխախոտի օգտագործման դեմ, այնտեղ միշտ առանձնացված տարածքներ կան ծխողների համար, որպեսզի մարդկանց համար մատչելի լինի նույն տարածքներից օգտվելը ռեստորանում, սրճարանում եւ այլն։ Բնականաբար, դա չի վերաբերվում խանութներին կամ օդանավակայաններին, որտեղ ծխելու համար հատկացված են տարածքներ։ Այսինքն, դա, մեր մոտեցմամբ, տարբեր առումներով պատժողական նշանակություն ունի։ Պատժողական մոտեցումը բացարձակապես չի հանգեցնելու խնդրի լուծմանը։
- Իսկ սա մարդու իրավունքների խախտում չէ՞։
- Խնդիրն այն է, որ ծխողը չպետք է իր ծխելու ընտրությունը իրականացնելուց վնասի այլոց առողջությանը, բայց պետությունն էլ իր հերթին պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ վնասը չլինի։ Այսինքն, դրա համար ասում եմ՝ պետք են առանձնացված տարածքներ։
- Այսինքն՝ ինչպես որոշ տեղերում ընդունված է՝ ծխողների եւ չծխողների սրա՞հ է պետք։
- Այո, պետք է նրանք ապահովեն տարածքներ։
- Իսկ եթե ամեն դեպքում այս օրենքն ընդունվի, այն կաշխատի՞, մարդիկ կկարողանա՞ն այդպիսի տուգանքներ վճարել օրենքը խախտելու դեպքում։
- Չեն կարողանալու, եւ դա հանգեցնելու է կոռուպցիոն ռիսկերի։ Հաստատ 250 հազար դրամ ոչ ոք չի կարողանալու վճարի եւ չի էլ վճարի։ Եվ ոստիկանները կամ պետական մարմինները, ովքեր կփորձեն վարչական պատասխանատվության ենթարկել, կգնան կոռուպցիոն գործարքի՝ ավելի ցածր գներով համաձայնության գալով եւ օրենքը այդպես չի աշխատի։ Ամենադասական օրինակն ալկոհոլի դեմ պայքարն էր ԱՄՆ-ում, որը չհանգեցրեց ալկոհոլի օգտագործման դադարեցմանը, կամ նույն ԽՍՀՄ-ի ժամանակ չէին կասեցնում ալկոհոլի օգտագործումը։ Ուղղակի պետք է սովորել ուրիշի դասերից եւ ոչ թե հերթական անգամ հիմարություններ անել։
- Այսինքն, սա ավելի շատ վնասելու է, քան օգո՞ւտ տալու:
- Բնականաբար։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո
«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը
Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի
Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները
Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո
Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ
Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի
ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին
Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը
Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար
Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին
ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային
Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով
Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը
Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT