Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Ավագանու անդամին դիմել են Երեւան քաղաքի Բաղրամյան 1 հասցեի բնակիչները՝ տեղեկացնելով, որ շենքի բակում ապօրինի կառուցված ավտոտնակն օրինականացվել է, սակայն կասկածելի հիմնավորումներով:

«Բնակիչները նշել են, որ ավտոտնակի տեղում եղել է ապօրինի կառույց: Բողոք են ներկայացրել քաղաքապետարան, որին ընթացք է տրվել, սակայն հետագայում իրենց համար անսպասելի ձեւով շինությունն օրինականացվել է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը: Վերջինս դիմել է քաղաքապետարան եւ մի քանի փորձերից հետո ստացել է սեփականաշնորհման փաստաթղթերի փաթեթը, որտեղ ակնհայտ կեղծ փաստաթուղթ է եղել: Այն տրամադրել է «Կենտրոն 1» համատիրությունը, որի տեղեկանքի համաձայն՝ 1996 թվականից շենքի բակում եղել է քարե կառույց, որը իբր հետագայում քաղաքացին վերակառուցել է:

Դրանից հետո ավագանու անդամը դիմել է Երեւանի քաղաքապետին՝ նշելով, որ համատիրության կողմից կեղծ փաստաթուղթ է տրամադրվել: Բացի դա, ավագանու անդամը «Google Earth» ծրագրի միջոցով կարողացել է պարզել, որ մինչեւ 2015 թվականը ավտոտնակի տեղում որեւէ քարե կառույց չի եղել: «Արբանյակից արված լուսանկարներում երեւում է, որ տվյալ կառույցի տեղում կայանված մեքենաներ կան: Մարդիկ մեքենա չէին կարող կայանել քարե կառույցի տանիքին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ապօրինի կառույցն օրինականացվել է օրենքի եւս մեկ կոպիտ խախտմամբ: Շինությունը գտնվում է էլեկտրական ենթակայանի հարեւանությամբ: Դեկտեմբեր ամսին ՀԷՑ-ի աշխատակիցները նույնիսկ չեն կարողացել մուտք գործեն ենթակայան, քանի որ մուտքի ճանապարհը երկաթե կոնստրուկցիայով փակված է եղել: «Ենթակայանից համապատասխան հեռավորության վրա կառուցապատում իրականացնելու նորմերը չեն պահպանվել: Մի պահ պատկերացրեք, որ ենթակայանում հրդեհ կամ պայթյուն լինի, հրշեջ մեքենաները շատ մեծ դժվարությամբ կմոտենան ենթակայանին»,- նշեց ավագանու անդամը:

Նրա խոսքով, կեղծ փաստաթուղթն արդեն ուղարկել է գլխավոր դատախազություն քրեական գործ հարուցելու համար: Երեկ դատախազություն են ուղարկվել նաեւ արբանյակից արված լուսանկարները:

«Սա տարածված խնդիր է: Նույն իրավիճակը Մանանդյան 20 հասցեում էր: Ես, լինելով ավագանու անդամ, որեւէ մասնագիտացում չունենալով այդ ոլորտում, գնացել, տեսել եմ՝ ենթակայանին կպած շինություն են կառուցում: Ակնհայտ է, որ նորմ է խախտվել, չի կարելի ենթակայանին կպած շինություն կառուցել: Հունիս ամսից դիմում եմ, ասում եմ՝ ապօրինի է, պետք է քանդեք, իրենք ասում են՝ օրինական է: Այստեղ ակնհայտ է, որ կոռուպցիա կա, որովհետեւ քաղաքապետարանի վարչություններում շատ լավ գիտեն՝ ինչ խնդիր է»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ավագանու անդամն իրավունք ունի նաեւ դատական կարգով վիճարկի քաղաքապետի որոշումները, իսկ դատարան դիմելու հեռանկարը պարզ կդառնա գլխավոր դատախազության գործողություններից:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 31-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5049 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար