Երևան
12 °C
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 29-ին թռուցկաժողով է հրավիրել, որի ժամանակ անդրադարձ է եղել մի խնդրի, թե ինչու 2017-ին թատրոնի ոլորտում չունեցանք ոչ մի պետական մրցանակ: Նախարարի համոզմամբ, մոտեցումներն այս ոլորտում վերանայելու կարիք ունեն:
«Թատրոնը պետք է աշխատի ավելի ակտիվ ծանրաբեռնվածությամբ, եւ ստեղծի ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն հանդիսատեսին: Թատրոնը պետք է գումար աշխատի ոչ թե վարձակալությամբ, այլ բարձրարժեք բեմադրություններ ստեղծելով եւ թատերական արվեստը հանրահռչակելով»,- ասել է նախարարը:
Արմեն Ամիրյանի պահանջն է՝ թատրոնների կյանքն աշխուժացնելու նպատակով՝ առավելագույնս օգտագործել երիտասարդ, հետաքրքիր ռեժիսորների ներուժը: «Նրանց պետք է «հայտնաբերել» եւ պատվերներ տալ:
Թատրոնի պետական մրցանակ չունենալու, ոլորտում մոտեցումները վերանայելու եւ թատրոնների կյանքն աշխուժացնելու նպատակով Արմեն Ամիրյանի պահանջի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի եւ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ:
Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը նշեց, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումը կարող էին ներկայացնել մրցանակի, բայց չեն ներկայացրել:
«Մենք ունեինք ներկայացում, որ կարող էինք ներկայացնել, բայց չենք ներկայացրել, որովհետեւ ես կարծում եմ, որ սկզբունքորեն ճիշտ չէ, որ թատրոններն իրենք իրենց ներկայացնեն»,- ասաց Արմեն Էլբակյանը: Ըստ նրա, Հայաստանում պիտի ինչ-որ հանձնախումբ ձեւավորվի, որն էլ կորոշի, թե թատրոններում որ ներկայացումը կարող է մրցանակի հավակնել:
Ինչ վերաբերվում է նոր ռեժիսորներին, էլբակյանը նշեց, որ Սունդուկյան թատրոնը միշտ էլ հրավիրում է երիտասարդ ռեժիսորների, «Բայց Սունդուկյան թատրոնը փորձադաշտ չէ, թող երիտասարդները իրենց դրսեւորեն, մենք էլ կհրավիրենք, հրավիրում ենք նրանց, ովքեր իրենց դրսեւորել են»,- ասաց Արմեն Էլբակյանը:
Նա նշեց, որ ամեն իրեն հարգող ակադեմիական թատրոն ունի երկրորդ բեմահարթակ, իսկ Սունդուկյանի թատրոնը չունի, ամեն ինչ անում են, որ ստեղծվի երկրորդ բեմահարթակ, որպեսզի երիտասարդներին էլ հնարավորություն տրվի աշխատելու եւ ուժերը փորձելու:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ ընտրող հանձնաժողովի անդամ է, նշեց, որ շատ դժգոհ է հանձնաժողովում տիրող տխուր իրավիճակից: «Հանձնաժողովի անդամ չեն կարող լինել մարդիկ, որոնց կարծիքով ժամանակակից թատրոն գոյություն չունի, մարդիկ, որոնք համոզված են, որ սեփական անձից բացի որեւէ կարեւոր երեւույթ չկա: Չեն կարող լինել մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե գեղարվեստական, այլ անձնական սկզբունքներով»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ շատ է կարեւորվում թատերական կրթության մակարդակը, որն անմիջականորեն անդրադառնում է այն վիճակի վրա, որը մենք ունենք այսօր:
«Թատրոնը այն արվեստն է, որտեղ աշխուժություն եւ առաջընթաց կարող է տիրել, եթե երիտասարդները նոր եւ հետաքրքիր նախաձեռնություններ ունենան»,- ասաց Ժիրայր Դադասյանը: Նա կարեւորում է նաեւ վերջին տարիներին մարզերում արված ակտիվ աշխատանքները, ինչը պակաս դեր չի կարող ունենալ թատրոնի զարգացման համար:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT