Երևան
12 °C
Զբաղվածության ոլորտում այսօր մեծ դժվարություն է երիտասարդների համար առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելը, այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատանքի զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Ըստ Ժորա Սարգսյանի՝ 2018 թվականի պետական ծրագրով նախատեսվում է կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված քայլերի շարունակական կատարելագործում, որը հիմնականում ուղղված կլնի երիտասարդ գործազուրկներին՝ մասնագիտությանը համապատասխան որակավորում ձեռք բերելու և ավելի մրցունակ դառնալու հնարավորությանը:
Ըստ Ժորա Սրգսյանի՝ մեծ խնդիր է նաև հայաստանյան աշխատաշուկայում տարածքային անհամամասնություններով պայմանավորված՝ առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը:
Առաձին տարածաշրջաններում կա գործազրկության մակարդակների էական տարբերություն: «Մարզեր կան, որտեղ աշխատատեղեր ընդհանրապես չկան, ցանկացած ծրագիր, որը մենք իրականացնում ենք, բաշխում ենք մարզերի մեջ՝ հաշվի առնելով, թե որ մարզում է գործազրկությունը շատ, և որ մարզում՝ թափուր աշխատատեղերը»,- մեզ հետ զրույցում ասաց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:
Նա հավելեց, որ մեծ խնդիր է աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը: «Ավելի շատ ունենք գործազուրկներ քան աշխատատեղեր»,- նշեց նա:
Ժորա Սարգսյանը նկատեց, որ խնդիրներից է ոչ ֆորմալ զբաղվածության բարձր մակարդակը, մարդիկ աշխատում են, բայց գրանցված աշխատող չեն: «Սա Հայաստանում մեծ խնդիր է, այսօր մարդիկ աշխատում են, վարձատրվում, բայց գրանցված չեն, մեր բոլոր ծրագրերն ուղղված են աշխատողներին իրազեկելու, որ անպայման դառնան գրանցված աշխատող և անուշադրության չմատնեն այդ փաստը», -ասաց Ժորա Սարգսյանը:
Խոսելով աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասին, ժորա Սարգսյանը նշեց, որ զբաղվածության ապահովման դժվարություններ այստեղ ևս շատ կան՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկ են և այդ տեսանկյունից անտեսված:
Մեր հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվելու այդ ուղղությամբ, Ժորա Սարգսյանը պատասխանեց. «Որպեսզի հնարավոր լինի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովել, պատշաճ աշխատանքային պայմաններ պետք է ստեղծել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը առանց վախենալու կարողանա աշխատանքի ընդունել»:
Սարգսյանը հայտարարեց, որ ամեն ինչ արվելու է՝ հասարակության ծանր սոցիալական վիճակի բարելավման, արտագաղթի կանխարգելման ուղղությամբ: Ժորա Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և աստիճանաբար ներդնում է գնահատման նոր համակարգ:
Համակարգի միջոցով ստուգվելու և գնահատվելու է նախարարության կողմից սոցիալական պաշտպանության, ինչպես նաև զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերը: Մշտադիտարկման միջոցով ստուգվելու է նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT