Երևան
12 °C
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ վարչապետի ընտրության հարց մինչ օրս ՀՀԿ-ում չի քննարկվել։ Հնարավոր է նման բան, թե՝ ոչ, ո՞վ կլինի նոր վարչապետը, այս եւ այլ հարցերին պատասխանեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
- Պարոն Գրիգորյան, երեկ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է, որ վարչապետի ընտրության հարց մինչ օրս ՀՀԿ-ում չի քննարկվել, արդյո՞ք հնարավոր է, որ քննարկված չլինի։
- Քանի որ ՀՀԿ-ում միշտ վերջում են իմանում Սերժ Սարգսյանի որոշումների մասին, ապա կարծում եմ, ավելի շատ այս տեսանկյունից իրենց պարզապես որոշումը կհրամցվի այնպես, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանը որոշեց, որ Արմեն Սարգսյանը պետք է լինի նախագահ։ Այդ առումով, կարծում եմ, որ ՀՀԿ-ն որեւիցե հարց չի էլ քննարկի։ Եթե նայեք ամբողջ գործընթացը, թե ինչպես է կառավարության գործունեությունը փոխվում, ապա կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունելու ժամկետին։
- Այսինքն՝ նա արդեն որոշե՞լ է, թե ով է լինելու վարչապետ, եւ խոսքը հենց ի՞ր մասին է։
- Կարծում եմ, որ՝ այո, ինքը որոշել է, որ ինքն է լինելու, եւ սա նոր որոշում չի: 2015-ին, երբ Սահմանադրություն էր փոխում, Սերժ Սարգսյանը հենց այդ նպատակով էլ փոխում էր, որպեսզի ինքը դառնա վարչապետ։
- Իսկ ե՞րբ ՀՀԿ-ն կհայտարարի իր թեկնածուի անունը։
- Քանի որ վարչապետի ընտրությունները ապրիլի 17-ին են, կարծում եմ՝ դրան մոտ ժամանակահատվածում են հայտարարելու։
- Իսկ եթե մի բան բացահայտ է իրենց համար, ինչո՞ւ են այսքան թաքցնում։
- Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը այս տեսակ հարցերում շատ զգուշավոր է, եւ նա փորձում է հնարավորինս մեղմ իրավիճակներում դա հայտարարել։ Հանրության վերաբերմունքը իմանալով, կարծում եմ, նա փորձում է ավելի շատ մեղմել այդ հայտարարումը, նույնիսկ կարծում եմ, որ դա մեծ շուքով չի լինի, որպեսզի հանրային աղմուկ չբարձրացնեն։
- Սերժ Սարգսյանը 2014-ին իր ելույթում նշել էր, որ այլեւս որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, նա չի՞ կատարում իր խոստումը։
- Իրականում Սերժ Սարգսյանի խոսքերին հավատալը միամտություն է, նա նաեւ ասել է, որ ատոմակայան ենք կառուցելու, Հայաստան-Իրան երկաթգիծ ենք կառուցելու, 7 տոկոս տնտեսական աճ չապահոված կառավարությունը հրաժարական է տալու, եւ այսպես կարելի է նվազագույնը այսպիսի 50 հայտարարության ցուցակ ասել, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է, այնուհետեւ այդ խոսքերը իրականություն չեն դարձել։ Եւ իրականում ապրիլի այդ հայտարարությունից հետո նա վերջերս սիրիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառել իր առաջադրումը։
Նշենք, որ մինչեւ ապրիլի 9-ը ՀՀԿ-ն հնարավորություն ունի իր թեկնածուի անունը չբացահայտել։ Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կտա։ Նոր կառավարություն ձևավորելու համար Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներին։
Խմբակցությունները վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ ապրիլի 9-16-ը, որից հետո Ազգային ժողովը նիստում պետք է ընտրի վարչապետ։ Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։ Նշանակվելուց հետո արդեն հանրապետության վարչապետն առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին՝ 5-օրյա ժամկետում։
Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ավարտված կհամարվի այն օրը, երբ լիազորությունները կստանձնի հանրապետության նորընտիր նախագահը։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT