Երևան
12 °C
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրատվության վարչությունից:
Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները եւ ոստիկանությունում օրինականության պահպանման նկատմամբ ձեռնարկված քայլերը:
Հանրապետության նախագահին ներկայացվել են նաեւ ոստիկանության կատարմամբ եւ համակատարմամբ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքները, զեկուցվել են ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրի արդյունքները:
Անդրադառնալով իրավաստեղծ աշխատանքներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք եւ 51 կառավարության որոշում:
Հանրապետության նախագահին զեկուցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստին իր կողմից տրված հանձնարարականներից բխող՝ ոստիկանության առանձին ոլորտներում առկա բացթողումների շտկման եւ թերությունների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Ի կատարումն Հանրապետության նախագահի մյուս հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգ միջավայր ձեւավորելու նկատառումներով ոստիկանությունը նպատակաուղղվել է հանրային վայրերում առանձին հանդգնությամբ կատարված եւ հասարակական հնչեղություն ստացած ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ առավել ուշադրություն է դարձվում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ տեսանելի վայրերում օտարալեզու ցուցատախտակներով հրապարակված են արագ օգնության հեռախոսահամարները եւ ոստիկանության գործառույթների կարճ պարզաբանումներ:
Ոստիկանության պետի կողմից ներկայացվել են նաեւ 2016 թվականի նոյեմբերի 2-ին նախագահի տված հանձնարարության հիման վրա ընդունված ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների արդյունքները, ըստ որոնց, մշակվել եւ ներդրվել են ՃՈ վարչական տուգանքների մասին քաղաքացիներին պատշաճ ծանուցելու, սահմանային անցման կետերում օտարերկրյա հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական ակտերի մասին ծանուցելու համակարգեր: Բացի այդ, վերացվել են վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքում 25 կամ 50 տոկոսով ավելի տուգանքները եւ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական պատասխանատվությունը: Ձեռնարկվել են միջոցառումներ խցանումները սահմանափակելու կամ վերացնելու, ինչպես նաեւ հետիոտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զեկույցը ներառել է նաեւ 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք կապված են ոստիկանության կազմակերպաիրավական կարգավիճակի, կառուցվածքի օպտիմալացման, ոստիկանության մասին նոր օրենքի հայեցակարգի ընդունման եւ մի շարք այլ հիմնահարցերի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT