Երևան
12 °C
Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը պատասխանել է «Հայկական Ժամանակ»-ի լրագրողի հարցերին:
- Պարոն Ազիզյան մի քանի օր առաջ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին եւ Ծառուկյան դաշինքը այս դեպքում արդեն ոչինչ չի կարող անել. ժամանակին, երբ ժողովուրդը՝ որպես ընդդիմադիր ուժ ԲՀԿ-ին էր սատարում, եւ սպասում հստակ քայլի, այդ քայլը չեղավ, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի եղել և չի էլ լինի: Ծառուկյանի այս հայտարարությունից հետո ինչո՞ւ պիտի ժողովուրդն այնքան քվե տար ձեր կուսակցությանը, որ դուք մեծամասնություն դառնայիք այս խորհրդարանում։
- Գագիկ Ծառուկյանը, երբ ուզի փողոց դուրս գա, հարյուր հազարավոր մարդիկ հետեւից կգնան, Գագիկ Ծառուկյանին մի հավասարեցրեք տարբեր մակարդակի բաների հետ։ Մի բան պատմեմ. Պելեն ու Մարադոնան 2 ուժեղ երկրպագու ունեին, եւ իրենք հենց հանդիպում են Արգենտինայի չեմպիոն դառնալուց հետո, Մարադոնայի երկրպագուն հարցնում է՝ հիմա ասա ո՞վ է ֆուտբոլի աշխարհի թագավորը, իսկ փոխարենը ստանում նման հարց, քանի՞ գոլ է խփել Մարադոնան, պատասխանում է՝ 500-ից ավելի, ասում է՝ հենց 1200 հատ կխփի, կգաս, կխոսենք։ Մարդուն գնահատում են իր արածներով։ Ով ուզում է Ծառուկյանին համեմատության մեջ դնի ինչ-որ մարդկանց հետ, պիտի գոնե մի հազար հատ գոլ խփած լինի, որ սկսենք քննարկել։ Նայեք՝ Ծառուկյանն ինչեր է արել, մեկուկես ամիս առաջ նա Եվրոպայից բերեց մոտ 70 պատգամավոր, ընդ որում, դրանց մեջ կլինեին նաև ադրբեջանամետ պատգամավորներ, նա նաև 20-ից ավեիլ պատգամավոր տարավ Արցախ, այնտեղ ելույթ ունեցան։ Մեր նորանկախ պետության մեջ քանի՞ պատգամավոր է գնացել Արցախ, Ծառուկյանը տեսա՞ք ինչ արեց։ Տեսեք՝ մեկ էլ քանի տարի է պետք, որ այդքան պատգամավոր գնան Արցախ։ Իսկ դա իր հետեւանքներն է ունենալու՝ լավ առումով։ Այնպես որ, ես դեմ եմ, որ Ծառուկյանին դնեք նժարի վրա եւ համեմատեք: Քաղաքականությունը կեղտոտ բան է, գնում էլ են, գալիս էլ են, բայց միշտ հիշեք՝ Ծառուկյանը հզոր դեմք է ՀՀ-ի համար, եզակի հզոր մարդ է։
- Պարոն Ազիզյան, հուսախաբ եղած ժողովուրդը ինչո՞ւ պիտի երկրորդ անգամ հավատար։
- Դուք էլ տեսաք, որ Ծառուկյանը դուրս էր եկել փողոց, ինչքան մասսա էր հավաքվում, եւ ինչ էր կատարվում։ Արդեն դառնում էր պայթունավտանգ ամբոխ, իսկ Ծառուկյանը այդ մարդը չէր, որ թողներ թեկուզ մի մարդու քթից արյուն գար, դա կարող էր շատ վատ հետեւանքներ ունենալ։ Ծառուկյանը նախընտրեց՝ ավելի լավ է ինքը տուժվի, բայց հանկարծ մի բան չլինի, որովհետեւ դրա նախադեպը կար. 12 հոգի մահացավ, Նիկոլ Փաշինյանն էլ մինչև վերջ կանգնեց տղամարդավարի։ Իսկ Ծառուկյանը նախընտրեց ժողովրդին չտանել արնահեղության, եւ շատ ճիշտ արեց, կյանքը ապացուցեց, որ շատ ճիշտ արեց։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT