Երևան
12 °C
ԵԼՔ դաշինքի պատգամավորներն առայժմ չեն հասցրել քննարկել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հարցը: Ընդդեմ գնաճի երթի ժամանակ պատգամավոր Արամ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին նշեց, որ երկրի թիվ մեկ խնդիրը ստեղծված գննաճն է, ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուն:
«Անհատ Արմեն Սարգսյանի մասով տեսակետ ասելու խնդիրը ԵԼՔ դաշինքում կքննարկվի: Մենք որոշում ունենք, որ մինչեւ մեր քննարկումը որեւէ տեսակետ չենք հայտնելու: Մենք չենք համարում, որ այսօր երկրի թիվ մեկ խնդիրը երկրի նախագահի թեկնածուի հարցն է, այսօրվա համար մեկ խնդիրը գնաճն է, թանկացումն է եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ: Մենք ունենք մեր թեկնածուն, իմ համար լավագույն թեկնածուն Արտակ Զեյնալյան է եւ ես շարունակում եմ պնդել այդ թեկնածուին: Իմ ձայնը հաճույքով կտամ իրեն, եթե հնարավորույթյուն լիներ ներկայացնելու նրան ԱԺ-ում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Հարցին՝ զուգադիպությու՞ն էր, թե՞ դիտավորություն նախագահի թեկնածուի անունը հրապարակել ԵԼՔ դաշինքի երթի օրը, Սարգսյանը նկատեց. «Իշխանությունները լրատվական դաշտում նաեւ քաղաքականություն են վարում եւ ունեն լրատվական դաշտի բազմաթիվ մասնագետներ, որոնք երկարամյա փորձ ունեն եւ խորհուրդ են տվել այնպիսի օր ընտրել, որ լրահոսի առումով երթի եւ նախագահի թեմաները խաչաձեւեն, որպեսի երթի կարեւորությունը մաշեցնեն»,- նշեց նա:
Սերժ Սարգսյանը իր խոսքում ակնարկել է, որ նախագահի ընտրությունները խորհրդարանում չձգձգեն, առաջին փուլով ընտրեն, ավարտեն: Նախագահի առաջին փուլի համար թեկնածուին ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 79 ձայնը, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները միասին վերցրած ԱԺ-ում 65-ն են: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ընդդիմությունից 14 ձայն ստանալու համար դռնեդուռ է ընկնելու: «Հայկական ժամանակ»-ը Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե՝ հանարավո՞ր է, որ խորհրդարանի ընդդիմադիրները սատարեն Արմեն Սարգսյանին:
«Ես երբեք չեմ փորձել հանդես գալ Վանգայի կամ Նոստրադամուսի դերում: Ժամանակը կգա, պարզ կլինի: Իշխանությունը փորձելու է ընդդիմադիր դաշտում համախոհներ գտնել, որ առաջին փուլով նախագահն ընտրվի: Պետք է նշեմ, որ մեխանիզմը շատ վատն է: Ընդհանրապես մեկ թեկնածուով ընտրություն անցկացնելը հիշեցնում է հին սովետական ժամանակները, տանում է 20-րդ դար: Այլ թեկնածու ունենալը մյուս թեկնածուի համար էլ էր դրական, որ գոնե ընտրության տպավորություն ունենա»,- նշեց Արամ Սարգսյանը:
ԵԼՔ-ի մյուս պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ միանգամայն նշեց, որ ՀՀԿ-ն իրենցից որեւէ քվե չի ստանալու:
«Մեր ձայների վրա հույս չեն կարող դնել: Մնացածի մասով պետք է հարցնեք Ծառուկյան դաշինքին»,- ասաց Մարուքյանը, իսկ «ՀԺ»-ի հաջորդ հարցին, թե՝ Արմեն Սարգսյանը համապատասխանու՞մ է Սերժ Սարգսյանի նախապես հատարարած պահանջներին, Մարուքյանը նկատեց. «Մենք Սերժ Սարգսյանի չափանիշներով չենք առաջնորդվում: Դաշինքում դեռ չենք քննարկել ՀՀԿ-ի թեկնածուի հարցը, զբաղված ենք եղել մեր երթի կազմակերպմամբ, երբ կքննարկեն այդ ժամանակ էլ կարձագանքենք: Նախագահի թեկնածուի համար կան սահմանադրական չափանիշներ, դրանից վեհ չափանիշներ չեն կարող լինել»,- ասաց նա:
Ի դեպ, այսօր Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «ՀԺ»-ին հարցին պատասխանելով նշեց, որ կուսակցությունում չեն հասցրել քննարկել ՀՀԿ-ի թեկնածուի հարցը, իսկ Գագիկ Ծառուկյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան
Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց
«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց
Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում
Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները
Ինժեներական քաղաքում կայացել է ԵՄ EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպումը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
Երևանում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը մահացել է
Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին
Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը
ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին
Երևանում ավտոմեքենա է այրվել
Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները
Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան
Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ
Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան
Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին
Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ
Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է
Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը
Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT