Եթե ապագա վարչապետի անունն այսօր հայտարարվի, մինչեւ ապրիլ նրան «կուտեն». Իսկանդարյան

Իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուի անունը: Այդ անձը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, որը հայտնի է բրիտանական կառավարական շրջանակներում եւ միջազգային խոշոր կորպորացիաների հետ իր սերտ կապերով ու բիզնես շահերով: Մարտի 2-ին Ազգային ժողովը կընտրի նոր նախագահ, որով եւ ֆորմալ առումով կավարտվի խորհրդարանական համակարգի անցման շրջափուլը: Այդ ժամանակ էլ տեղի է ունենալու նոր կառավարության ձեւավորումը եւ վարչապետի նշանակումը: Ինչո՞ւ հենց Արմեն Սարգսյանին իշխող կուսակցությունն առաջադրեց նախագահի պաշտոնում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարման համակարգում մոտ ապագայում, հնարավոր են արդյո՞ք այս գործընթացում ճգնաժամեր, հեռանում է արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքականությունը, թե՞ ոչ: Այս հարցերին «ՀԺ»-ի հետ զրույցում պատասխանեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

- Պարոն Իսկանդարյան, հայտնի է, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանի չորրորդ նախագահն ունենալու է հիմնականում ներկայացուցչական ֆունկցիաներ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀԿ-ն:

- Ձեր հարցի մեջ կա նաեւ պատասխանի մի մասը: Եթե նախագահն ունենալու է միայն ներկայացուցչական գործառույթներ, ապա պետք է լինի մարդ, որը կարող է այդ գործառույթներն իրականացնել: Այլ կերպ ասած, կարող է ներկայացնել Հայաստանն արտերկրում: Պարոն Սարգսյանը տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանն արտասահմանում: Մյուս կողմից, մենք խոսում ենք շատ փորձառու մարդու մասին: Նա քաղաքականությունում եղել է ամենասկզբից, երբ ձեւավորվում էր անկախ Հայաստանի Հանրապետությունը: Բացի այդ, նա գիտնական է եւ ունի վերլուծական լուրջ կարողություններ, որը եւս կարեւոր է այդ պաշտոնը ստանձնողի համար: Տեսեք, այն, որ նա արտերկրից, այսպես ասած, դրսից է հրավիրվում, որպես նախագահի թեկնածու, Հայաստանի պարագայում այս հանգամանքն ավելի շատ դրական է ընկալվում, քան բացասական: Նույնը, եթե հիշում եք, տեղի ունեցավ Կարեն Կարապետյանի պարագայում, երբ նրան նշանակեցին վարչապետի պաշտոնում: Հաշվի առնելով, ներքին հակասությունները, համակարգից դուրս մարդիկ հաճախ ավելի ընդունելի են, քան նրանք, որ գործում են ներսում: Տվյալ պարագայում, սա առավելություն է: Իսկ վերջինը, որ կասեմ այս հարցի շուրջ, այն է, որ «պահեստայինների նստարանը» եւս շատ մեծ չէ: Արմեն Սարգսյանին վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ նման առաջարկներ եղել են, գոնե նման լուրեր պտտվում էին:

- Արմեն Սարգսյանն ավելի շատ ընկալվում է, որպես «մարդ Արեւմուտքից» կամ «Արեւմուտքի մարդ», որն, ըստ այդմ, ավելի ջանասիրաբար է աշխատելու հենց արեւմտյան ուղղությամբ՝ ուժեղացնելով ՀՀ-ի արտաքին քաղաքականության արեւմտյան վեկտորը: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

- Գիտեք, ես հակված չեմ նման պրիմիտիվ կերպով մեկնաբանել քաղաքական ինստիտուտների գործունեությունն ու նպատակադրումը: Նախագահն ինստիտուտ է: Անկախ նրանից, թե մարդը որտեղ է ծնվել, ինչպես է կնքվել ու ինչ լեզուների է տիրապետում, երբ նա ընտրվում է նախագահի պաշտոնում, պետք է իրականացնի իր վրա դրված պարտականությունները: Նրա հիմնական գործառույթն է լինելու արտերկրում, այդ թվում՝ Արեւմուտքում ներկայացնել երկիրը: Յուրաքանչյուր անձ, որ նշանակվում է այդ պաշտոնում, պետք է նման գործառույթներ իրականացնի: Մարդուն համարել արեւմտամետ, քանի որ նա ապրել կամ ծնվել է այս կամ այն երկրում, կարծում եմ, տվյալ պարագայում այդքան էլ ճիշտ չէ: Այնպես, ինչպես Կարեն Կարապետյանը «Ռուսաստանի մարդը» չէ, նույնպես էլ Արմեն Սարգսյանը՝ Արեւմուտքի կամ Մեծ Բրիտանիայի: Նախագահի պարտավորություններն ավելի լայն են, քան ինչ-որ մի երկրի կամ կենտրոնի հետ համագործակցությունը:

- Կոպիտ ասած, որ նա կարող է լոբբինգ անել Արեւմուտքի բիզնես կամ քաղաքական շահերը ՀՀ-ում:  Հարցի իմաստն այս էր:

- Կարծում եմ, Հայաստանի չինովնիկների գործառույթն է հենց իր երկրի շահերը լոբբինգ անել արտերկրում, ոչ թե հակառակը:

- Ճիշտ եք, այդպես պետք է լինի, սակայն որքանո՞վ է Ձեր ասածը համապատասխանում իրականությանը:

- Իրականությունն ավելի բարդ է, քանի որ, եթե որոշ կազմակերպությունների կամ կորպորացիաների շահերը համընկնում են ՀՀ շահերի հետ, ապա այդ շահերը լոբբինգ են արվում երկրի ներսում: Լինում է նաեւ հակառակը, որ այդ շահերը չեն համընկնում, ու լոբբինգը տապալվում է: Ամեն դեպքում, կոնսենսուս է ձեւավորվում, որի հիման վրա կառավարող շրջանակները որոշումներ են կայացվում:

- Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը, ըստ Ձեզ, պարզություն մտցնո՞ւմ է երկրի քաղաքական կյանքում, թե՞ ոչ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կհեռանա՞ քաղաքականությունից, թե՞ ապրիլից հետո կստանձնի վարչապետի պաշտոնը:

- Վարչապետի հարցն ինձ համար ամբողջությամբ պարզ է եւ այն կապված չէ անձերի հետ: Հակված չեմ խոսել անձերի մասին, ես հոգեբան չեմ, քաղաքագետ եմ: Հայաստանում ապրիլից հետո փոխվելու է կառավարման համակարգի կառուցվածքը: Այն դառնալու է ոչ անձնակենտրոն: Իրավիճակը, երբ կա ՀՀԿ, որն ունի առաջնորդ, մեծամասնություն ԱԺ-ում եւ ձեւավորում է կառավարություն, նշանակում վարչապետ, իրականում ամբողջությամբ տարբեր է լինելու այն մեկ կենտրոնից կառավարվող համակարգից, որն ունենք այժմ: Փոխվում է կառավարման սխեման: Այսինքն՝ այդժամ արդեն հատկապես իշխող կուսակցության ներսում պետք է մարդկանց համոզել: Նրանց չեն հրամայելու, այլ համոզելու են, որ վարվեն այս կամ այն կերպ: Այն հանգեցնելու է որոշակի վերաբաշխումների, այդ մարդկանց համոզելու համար ինչ-որ բան պետք է զիջել, որ ձեւավորվի համաձայնություն: Սա նոր իրավիճակ է, այն հանգեցնելու է անգամ իշխող կուսակցությունում խաղի կանոնների փոփոխության: Այժմ կուսակցական ֆունկցիաներն ու պատգամավորն այդքան դերակատարություն չունեն, որքան կունենան ապրիլից հետո: Համակարգը նոր ձեւով է ինստիտուցիոնալացվում, այն դառնում է ոչ անձնակենտրոն: Այս առումով սահմանադրական փոփոխությունների իմաստը հենց իշխանության փոխանցման հարցում անձնակենտրոնությունից խուսափելն է: ՀՀ-ում իշխանության փոխանցման յուրաքանչյուր էտապում քաղաքական լարվածությունների պակաս չի զգացվել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ Ռոբերտ Քոչարյանին, Քոչարյանից՝ Սերժ Սարգսյանին: Մարդիկ ընկալում էին գործընթացը որպես անձի իշխանության փոփոխություն: Այսուհետ այդպես չի լինելու: Ուստի, ապրիլից հետո, ով է լինի վարչապետ, նրա ընտրությունը տեղի է ունենալու ՀՀԿ-ում առաջնորդների կոնսենսուսի պայմաններում: Սրա նպատակն է խուսափել հեղափոխություններից ու լարումներից:

 - Եթե ամեն ինչ կարգին է ու խնդիրն անձի հետ կապ չունի, ապա ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մինչեւ օրս պահում ինտրիգը, չի հայտնում ապագա վարչապետի անունը, անգամ հրաժարվում է ասել՝ հեռանո՞ւմ է քաղաքականությունից, թե՞ մնում:

- Լավ հարց է: Բանն այն է, որ եթե այսօր հայտարարվի ապագա վարչապետի թեկնածուն, ապա մինչեւ ապրիլ ամիս այդ մարդուն «կուտեն» ուղղակի: Կսկսեն շրջանառվել կոմպրոմատները, գործի կդնեն սեւ PR-ը: Այժմ վարչապետի պաշտոնի համար դեռեւս քաստինգ է հայտարարված: Տարբեր խմբեր պայքարում են վարչապետի պաշտոնի համար: Բոլորն էլ ունեն իրենց հակառակորդները, եւ դա բնական է: Ուստի, ինտրիգը Սերժ Սարգսյանը պահելու գրեթե մինչեւ վերջին օրը: Այո, իշխանություններում կան խմբեր, որոնք հետաքրքրված են, որ այդ պաշտոնը ստանձնի Սերժ Սարգսյանը: Նրանք էլ հենց շշուկներ են տարածում, որ Սարգսյանը չի հեռանա: Կարեն Կարապետյանի կողմնակիցները հակառակ շշուկներ են տարածում եւ այլն: Այժմ երկու հնարավոր տարբերակ կա: Կամ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, դեռեւս չգիտի, թե ինչ որոշումը է լինելու վարչապետի անձի հետ կապված, կամ եթե գիտի, ապա այլ մարդ դրա մասին տեղյակ չէ: Եթե անգամ տեղյակ են մի քանիսը, ապա ես նրանց սեղանների տակ չեմ նստում, չեմ գաղտնալսում, որպեսզի իմանամ այդ տեղեկությունը: 

- Քաստինգում կա ժյուրի, որի ղեկավարը տվյալ պարագայում Սերժ Սարգսյանն է: Կարող է լինել այնպես, որ ժյուրիի ղեկավարն ինքն իրեն ընտրի վարչապետ:

- Քաստինգը քաղաքական է, ուստի այստեղ ժյուրին ու մասնակիցը երբեմն համընկնում են: Հնարավոր են տարբեր սցենարներ: Սակայն սա կարեւոր չէ: Կարեւոր է այն, որ համակարգն է այլ կերպ աշխատելու:

- Համակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ առանց Սերժ Սարգսյանի, տարբեր կարող է լինել կամ տարբեր կերպ գործել:

- Ոչ, համամիտ չեմ: Չգիտեմ՝ ինչ դերակատարություն կունենա Սերժ Սարգսյանը 10-20 տարի հետո, ինչ կլինի այդ ժամանակ, բայց կարեւոր է այն, որ համակարգն այլ կլինի ու այլ կերպ կգործի: Մոլդովայում ժամանակին Սնեգուրի ու Լուչինսկիի շահերի արդյունքում երկիրը դարձավ խորհրդարանական: Այժմ նրանք երկուսն էլ որպես ակտուալ քաղաքական գործիչներ չկան, սակայն կա Մոլդովայի խորհրդարանական քաղաքական համակարգն իր խնդիրներով: Նույն Ղրղըզստանում Ակաեւի հեռացումը եւ խորհրդարանական համակարգի ձեւավորումը հետաքրքիր է այժմ միայն պատմաբաններին: Սակայն այդ համակարգը կա, գործում է, ունի իր թերությունները: Հայաստանում էլ այդպես է: Ժամանակին ՀՀ առաջին Սահմանադրությունը 1996 թ. գրվեց այնպես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնա իշխանության եւ նախագահության երկրորդ ժամկետը հասցնի իր ավարտին: Ստացվե՞ց դա, իհարկե՝ ոչ: Այնուհետեւ Սահմանադրությունը փոփոխվեց 2005 թ.-ին այնպես, որ Քոչարյանն իշխանության որոշակի կառուցվածքային փոփոխության պայմաններում երկրորդ նախագահական ժամկետից հետո շարունակի փաստացի իշխել: Ո՞ւր է այժմ Քոչարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4987 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան