Հետիս անձն ա վարկաբեկված՝ Ճըվճվ Արոյի որդու ընկերը նրա մասին. Սերժը դատարան չբերվեց

Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականունը՝ Սերժուլիկ) այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չբերվեց:

Այս դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Նիստը սկսվեց առանց Սերժ Վարդանյանի. դատարան էր ներկայացել միայն ամբաստանյալներից Ռոբերտ Հայրապետյանը: Սերժ Վարդանյանի հարազատներից եւ ոչ ոք դատարան չէր եկել, իսկ նրա պաշտպանն էլ տեսնելով լրագրողներին զարմացավ:

Նիստը սկսվելուն պես նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը չի կատարվել: Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմելով Սերժ Վարդանյանի պաշտպանին ասաց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Սերժ Վարդանյանն այլ գործի շրջանակներում կալանավորվել է. «Մտավախություն կա, որ նա կալանքի տակ է»,- ասաց դատավորը՝ պաշտպանից հետաքրքրվելով, թե ի՞նչ գործի շրջանակներում է նա կալանավորվել: Պաշտպանը հայտարարեց, որ տեղյակ չէ, միայն գիտի, որ ներկայումս իր պաշտպանյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն էլ առաջարկեց դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ Վարդանյանի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին տեղեկանալու համար:

Նիստից հետո գործով դատախազ Տիգրան Ենոքյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գործը երեք տարի քննվում, դատախազը, սակայն հարցին չպատասխանեց՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին:

Սույն գործով ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանը նիստից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Ես նույնիսկ մեքենայից դուրս չեմ եկել, ուր մնաց ծեծի ենթարկեմ, զապիսները հանեք, նայեք»,- ասաց նա: Գործով ամբաստանյալն ասաց, որ ինքը Սերժ Վարդանյանի ընկերը չէ, պարզապես նույն դպրոցում են սովորել: Հարցին, թե ինչո՞ւ է գործը երեք տարի քննվում, ո՞րն է ձգձգելու պատճառը, Հայրապետյանը պատասխանեց. «Խնդիրն այն է ուղղակի, որ հետիս մարդն ա վարկաբեկված, եթե իր անունը չլիներ, կարող ա գործ անգամ չհարուցվեր»: Հայրապետյանն  ասաց, որ գործով տուժող Շանթ Մարգարյանը Հայաստանում չի բնակվում: Ըստ նրա՝ տուժողը առաջին նիստին եկել եւ հայտարարել է, որ բողոք չունի. «Եթե իր ցուցմունքներն էլ տեսնեք, կհասկանաք»,- ասաց նա: Հավելելով, որ արդեն երեք տարի է չի կարողանում երկրից բացակայել, քանի որ իր նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Թեեւ սույն գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն Սերժ Վարդանյանը մեկ այլ դրվագով՝ խուլիգանության եւ կողոպուտի գործով այժմ գտնվում է կալանքի տակ: Նա կալանավորվեց այն օրը, երբ նրա ավագ եղբայրը դարձավ երկու ՃՈ տեսուչի կյանք խլած ավտովթարի մասնակից: Այս ողբերգական վթարից հետո էլ Սերժ Վարդանյանի խուլիգանության գործը երեք տարի անց հայտնվեց ուշադրության կենտրոնում:

Սույն  խուլիգանության գործը ողջամիտ ժամկետներում չի քննվում. այն դատարանում է շուրջ երեք տարի: Քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը մամուլից տեղեկացել էր, որ Սերժ Վարդանյանը կալանավորված է, ապա կարող էր սեփական նախաձեռնությամբ գրություն ուղարկել ՔԿՀ՝ նրա ներկայությունը դատական նիստին ապահովելու համար:

Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը, դատավորը սույն գործով նիստը նշանակեց գրեթե մեկ ամիս հետո՝ փետրվարի 26-ին՝ ժամը 16:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7037 դիտում

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ` շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ