Եթե չեն աջակցել մեզ, հնարավոր է աջակցեն ՀՀԿ-ին․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ հերթական նիստի ընդմիջմանը լրագրողների հարցերին պատասխանեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

Հարցին, թե արդյո՞ք իշխանության դաշնակցից (Ծառուկյան խմբակցություն-խմբ.) աջակցություն ակնկալելը սխալ հաշվարկ չէր, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք օգտվում ենք խորհրդարանական մեխանիզմից, մարդիկ հայտարարել են, որ ընդդիմադիր խմբակցություն են, մենք ունենք տարբեր նախաձեռնություններ, որի համար անհրաժեշտ են ստորագրություններ, առաջարկում ենք, միանում են՝ միանում են, չեն միանում, վերջին հաշվով գնահատականը տալիս է քաղաքացին, մենք սխալ հաշվարկ չենք անում»։ Այսօր Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք էլ էին առաջարկել փոփոխություններ, բայց ԵԼՔ-ը չի միացել։ Այս եւ մյուս հարցի պատասխանը՝ ներկայացնում ենք ստորեւ.

- Ուր պետք է գնար ԵԼՔ-ը, այն բոլոր փոփոխություններին, որոնք միտված են հարկային օրենսգրքին, ԵԼՔ դաշինքը կողմ է քվեարկել, նախագիծը դնում են, եթե ուզում ես, աջակցես՝ կողմ ես քվեարկում, եթե մեր ստորագրությունների կարիքը լիներ, կրկին կմիանայինք:

- Պարոն Մարուքյան, Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասել է, որ ճիշտ մոտեցում չի ցուցաբերել ԵԼՔ-ը, քանի որ եթե նրանք փոքրամասնություն են, պետք է գնային իրենց հետ քննարկեին՝ արդյո՞ք միասնական նախագահի թեկնածու առաջադրելու անհրաժեշտություն կա, որից հետո միայն որոշում կայացվեր։

- Ես էլ այլ կարծիքի եմ: Ես կարծում եմ, որ եթե իրենք ունեին թեկնածու, կարող էին ասել՝ մենք ունենք թեկնածու, մենք միգուցե քննարկեինք, ասեինք՝ ձեր թեկնածուն ավելի լավ շանս ունի կամ ավելի լավ թեկնածու է: Իրենք ասել են՝ թեկնածու չունենք, ձեր թեկնածուին էլ չենք սատարում, այսօր էլ ասում են, որ կարող է ՀՀԿ-ին էլ սատարեն, այստեղ կարծում եմ մեկնաբանության տեղ էլ չկա, որովհետև եթե չեն աջակցել մեզ, հնարավոր է արդեն աջակցեն ՀՀԿ-ին։

- Կարո՞ղ է այնպիսի թեկնածու լինի ՀՀԿ-ի կողմից, որ ԵԼՔ-ը սկսի նրան աջակցել։

Այս պահին մենք ունենք մեր թեկնածուին, եթե հնարավորություն լինի, անպայման, կառաջադրենք Արտակ Զեյնալյանին։ Ցանկացած թեկնածուի հարց մենք կքննարկենք, ես չեմ ասում, որ մենք կքվեարկենք, ես ասում եմ, որ կքննարկենք, որովհետև եթե դեմ էլ ենք մենք այդ թեկնածուին, պետք է քննարկենք ու ասենք, թե ինչու ենք դեմ։ 

- Այսինքն՝ կարո՞ղ է լինել, այնպիսի մի իրավիճակ, որ ԵԼՔ-ը սատարի ՀՀԿ-ի թեկնածուին։

- Քանի դեռ չենք քննարկել, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, այս պահին դա բացառվում է, քանի որ մենք ունենք թեկնածու։

- Ասվել է, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն կլինի բարձր հեղինակություն վայելող, անկուսակցական, որ նաև սփյուռքում մեծ հարգանք ունենա, դուք տեսնո՞ւմ եք այդպիսի թեկնածուի։

- Այդպիսի մարդիկ շատ կան, քանի դեռ չկա թեկնածու, բամբասանքներով չենք զբաղվում։

 Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2742 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի