Երևան
12 °C
Նախօրեին «Հայաստան-Ռուսաստան-Իրան» էքսպո ցուցահանդեսի ժամանակ ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ու «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպը հարթվել է: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
- Իվետա, երեկ լրագրողական կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ՝ Գագիկ Ծառուկյանից պահանջելով ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանից եւ թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար: Գագիկ Ծառուկյանը ներողություն խնդրե՞լ է:
- Ես արդեն իսկ զրուցել եմ «Ազատության» մեր գործընկերների հետ, եւ որեւէ խնդիր չունենք մենք նրանց հետ: Ես ասել եմ, որ դա ընդամենը թյուրիմացություն է եղել, որն առաջացել է այն պատճառով, որ լրագրողը չի ներկայացել, չի ունեցել բեյջ, համապատասխան տարբերանշանով միկրոֆոն ու տպավորություն է ստեղծվել, որ դա կարող է ուղղորդված սադրանք լինել: Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, բացարձակապես որեւէ ցանկություն չի ունեցել վիրավորելու «Ազատություն» ռադիոկայանին:
- Եթե նույնիսկ լրագրող է, բայց չի ներկայանում, կարելի՞ է նման կերպ խոսել նրա հետ:
- Ոչ, բնականաբար ոչ: Խոսքը նրա մասին է, որ տպավորություն է ստեղծվել...միկրոֆոնը չի ունեցել լոգո, որեւէ լրատվամիջոցի լոգո:
- Բայց լրագրող է, չէ՞: Ի՞նչ կապ ունի որ լրատվամիջոցից է:
- Իսկ ներեցեք, բնականաբար պարոն Ծառուկյանը դեմքով չի ճանաչում բոլոր լրագրողներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր լրատվական գործունեություն են ծավալում եւ արդյունքում ծավալվող երկխոսության եւ հակադարձումների ֆոնին տպավորություն էր ստեղծվել, որ դա ուղղորդված սադրանք է:
- Լրագրողական կազմակերպությունների պահանջը Գագիկ Ծառուկյանի ներողությունն էր: Կլինի՞ ներողություն նրա կողմից:
- Ես ասացի, որ ես խոսել եմ, ամեն ինչ հարթվել է:
- «Ազատությունում» ներե՞լ են Գագիկ Ծառուկյանին:
- Ես իրենց անունից բնականաբար չեմ կարող հանդես գալ: Ես բացատրել եմ, որ թյուրիմացություն է եղել: Մենք ունենք փոխըմբռնում այս հարցի շուրջ:
«Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունում որեւէ կերպ չմեկնաբանեցին՝ արդյոք հաշտվել են Ծառուկյանի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։
Լրագրողը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երեւանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին եւ հարցրել նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։ Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է 2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր եւ միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը ամբողջությամբ իր փողերով է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել նաեւ դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, եւ նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովշիկ» եւ «պատրաստված շպիոն» արտահայտություններով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT