Ավետիսյանների դուստրը աղջիկ է ունենալու, Հասմիկն է ծնվելու. 3 տարի անց (լուսանկարներ)

Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 3-րդ տարին: 3 տարի առաջ այս օրը Գյումրին ցնցվեց ահասարսուռ լուրից: Առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերվեցին գյումրեցի Ավետիսյանները՝ Հասմիկ, Սերյոժա, Աիդա, Արաքսյա, Արմեն Ավետիսյաններն ու Արաքսիայի եւ Արմենի մանկահասակ երեխաներից 2-ամյա Հասմիկը: Երկրորդ երեխան՝ 6 ամսական Սերյոժան սվին դանակով ստացած մարմնական ծանր վիրավորումներով նախ տեղափոխվել էր Գյումրու  Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետ Երեւանի  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Հարուցված քրեական գործի համաձայն, ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց:

Ընտանիքի սպանությունից 3 տարի անց, սակայն, Ավետիսյանների հարազատները պնդում են, որ Պերմյակովը ոճիրը մենակ չի իրականացրել: «Ինքը չէր կրնա մենակ էդ ամեն ինչը էներ, կհասկնա՞ք, չէր կրնա, հնարավոր բան չէր: Ինքը որ հսկա էլ էղնիր, կամ ինչ-որ գերբնական ուժ էլ ունենար, չէր կրնա 5 մեծ մարդու ըմպես կրակեր, որ սաղը տեղերի մեջը մնային, անհնար է, մենք մինչեւ հմի էլ չենք հավատա, որ ինքը մենակ է ստեղ եղել, բայց որ հետներն էղել է, հա, թե չէ լրիվ անմեղ մարդուն չէին մեղադրե»,-ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

ՌԴ-ում բնակվող Ռիտան եւ Հասմիկի մյուս քույրը՝ Ջուլիետան, ամեն տարի այս օրն են գալիս Հայաստան՝ իրենց քրոջ ընտանիքի հիշատակը հարգելու, խնկարկելու նպատակով: Փակ դուռը բացում, մի կերպ կարողանում են տուն մտնել, եւ հոգեբանական ճգնաժամը չեն կարողանում հաղթահարել, եւ քայքայված հատակի վրայով անցնելն է անհնար: Ներսում դատարկություն է, սառը պատեր, 2015-ի Ամանորից մնացած կոնֆետներ, տոնական զարդարանքներ, չորացած ծաղիկներ, դատարկ մանկասայլակ: Ու լուսանկարներ:

«Մենք ստեղ հեչ բան չունինք, մենք կվախենանք ստեղ փողոց դուրս գանք, ահավոր  վիճակի մեջ ենք: Հենց գուկամ Հայաստան, հոգեկանս կխանգարվի, ընձի հա կթվա, թե լիքը մարդիկ կհետեւեն ընձի, անընդհատ երազ կտեսնիմ, որ շռամով մեկմ կվազե հետեւիցս, ես կխելագարվիմ, որովհետեւ մինչեւ հմի չիդենք, թե ընչի սպես եղավ, ինչղ գտավ էդ զինվորը էս տունը, ինչղ հասավ ստեղ,ինչղ դռները բացեց, մտավ»,- հարցնում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝  Ջուլիետա Ջալալյանը:

Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդներն ասում են,  հենց Հայաստանի իշխանությունները կոծկեցին դեպքի իրական  փաստերը: Չցանկացան բացահայտել:

«Իրանք էրեցին, իրանք էլ փակեցին գործը, ու չուզեցին, որ իրականությունը իմացվեր: Հմի մեր հույսը Եվրոպական դատարանն է, տեսնինք ինչ կեղնի: Իրանք իրանց ինչ պետք էր, դատն էրեցին, ով պետք էր, որ գար դատարան, ոչ եկավ, ոչ ներկայացավ: Ամեն ինչ էրեցին, որ իսկական պատասխանատուները երկրից երտային, ինչղ եղավ որ, ուրիշ մեկմ եղնիր աշխարհի որ ծակից եղնի, գտնեին, կբերեին, ուրեմն դժվա՞ր էր Ռուսաստանից էդ գեներալ-մեներալներին գտնել, դատի բերել: Չուզին, ու վերջ: Պերմյակովին էլ գործիք սարքին, էդ հիմարն էլ վրեն վերցրավ, հետո էլ փոշմնավ: Չբացահայտվավ, որովհետեւ մենք չունինք երկրի ղեկավար, հլը Պուտինի պես եղներ ղեկավարը, նայենք իրա քաղաքի մեջն ըսպես ծածկոցի կեղնի՞ր: Մենք դրդապատճառը ախր գուզենք իմանանք»,-ասաց Ռիտա Պետրոսյանը:

Ավետիսյանների հարազատները  նաեւ նշեցին, որ տունը քայքայվել, փուլ է գալիս: Հատակը հատկապես քայքայվել է, եւ մեծ փոսեր են գոյացել: « Քաղաքապետարանը գոնե գումար հատկացնի, հատակը նորոգեն, մենք էդ ֆինանսական միջոցը չունենք, գոնե իրենք մի բան անեն, թե  չէ մյուս տարի որ դուռը գանք բացենք, կտեսնինք պատալոկն էլ բլէ, քանդվել է ըմպես, ինչխոր քրոջս օջախը փակվավ»:

Սպանվածի քույրերը նաեւ տեղեկացրին, որ մի քանի օրից նոր Հասմիկ է ծնվելու: Աղջիկ երեխա է լույս աշխարհ բերելու Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ով 2014-ից ամուսնացած է եւ բնակվում է Երեւանում: Լուսինեն այսօր եկել էր Գյումրի, սակայն հայրական տուն մտնել չկարողացավ:  «Բժիշկները մինչեւ ամսի 15-ն են ըսել, բայց կարող է հենց էսօր էլ երեխեն ծնվի: Ըդքան արգելեցինք, հնար չեղավ, էսօր եկավ ու քթից ուժեղ արնահոսություն սկսվավ, ավտոյից չի էլ կրնա իջնի: Գիտենք որ աղջիկ է, անունն էլ ինքն է որոշել, որ Հասմիկ բդի եղնի: Էս օջախը չի մարի, էլի կծնվին, բայց ընչի սպես եղավ, ով բդի վերջը մեզի ըսե, թե ինչ մեղք ունեին էս մարդիկ, ընչի հենց իրանք»,-հարցնում էր տիկին Ռիտան

Ի դեպ, այսօր Ավետիսյանների տանը միայն հարազատներն ու լրագրողներն էին: Գերեզմանատանը՝ եւս: Մինչ հարազատների այցը շիրիմներին մեխակներ էին դրված:

Մենք պարզեցինք, Ավետիսյաններին իրենց հարգանքի տուրքն էին մատուցել Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14179 դիտում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ