Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում

07/04/2026 schedule15:40

«Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում»։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։

Փոխնախարարը նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո անցած երեք ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումներ են անցկացվել՝ ի հայտ եկած խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու նպատակով։

«Այս երեք ամիսների ընթացքում տարբեր քննարկումների արդյունքում ստացել ենք մի շարք առաջարկություններ շահառուների կողմից և մշակել ենք այս նախագիծը, որը ներկայացրել ենք ձեր քննարկմանը և հաստատմանը»,- ասել է Նանուշյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել այն խմբերի շրջանակը, որոնք ընդգրկվելու են ընդհանուր ապահովագրական համակարգում։ Այդ խմբերի թվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրում իրականացնող վարորդները։

Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նման առաջարկությունը ներկայացրել են հենց շահառուները։

«Տարբեր շահառուներ, որոնք արդեն իսկ ապահովագրության շահառու են և գոհ են համակարգի տրամադրված ծառայությունից, առաջարկել են, որ իրենց ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն ապահովագրության համակարգում, կարողանան նույնպես վճարել և մասնակցել ապահովագրության համակարգի շրջանակներում տրամադրվող ծառայություններին»,- նշել է նա։

Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով շահառու ճանաչված անձանց շրջանակը։ Հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության արդյունքում առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը կավելանա շուրջ 393 անձով, ինչը, ըստ հաշվարկների, պետական բյուջեի համար տարեկան կպահանջի լրացուցիչ մոտ 50 մլն դրամի ծախս։

Փոփոխություններով նախատեսվում է նաև առաջ բերել փոխկապակցված անձանց՝ ընտանիքի անդամների ապահովագրման ժամկետը։ Եթե գործող կարգավորմամբ նրանք կարող էին համակարգում ընդգրկվել 2028 թվականից, նոր առաջարկով այդ հնարավորությունը կգործի արդեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Օրինագծով նաև առաջարկվում է ապահովագրական համակարգում ներառել մինչև մեկ տարեկան երեխաներին, հանել փախստականների և ապաստան հայցողների մասնակցության սահմանափակումը, հստակեցնել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողի կամ խնամակալի կարգավիճակին վերաբերող դրույթները, ինչպես նաև վերանայել մի շարք վճարումների, փոխհատուցումների, գաղտնի տեղեկությունների պաշտպանության և բժշկական ծառայությունների մատուցման հետ կապված նորմեր։

Նախագծով առանձին կարգավորումներ են առաջարկվում նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրավճարների վճարման ժամկետների և կարգի մասով։ Մասնավորապես 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 20-ը, ինչպես նաև նախատեսվում է ամսական ձևաչափով վճարման հնարավորություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
916 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում