Իշխանությունը կգնա՞ զիջումների. Փաշինյանը վկայակոչում է Ստալինին, Հռոմի պապին (տեսանյութ)

Հունվարի 19-ին ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթի նպատակի, դաշինքի հետագա քայլերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:

- Պարոն Փաշինյան, ԵԼՔ դաշինքը հունվարի 19-ին պատրաստվում է ընդդեմ թանկացումների երթ իրականացնել: Ի՞նչ նպատակներով է այն իրականացվում եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք երթից:

- Կարող ենք արձանագրել, որ մեր այն կանխատեսումները, թե 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, արդեն իսկ իրականանում են: Արդեն տեղի է ունեցել դիզելային վառելիքի, բենզինի եւ սեղմված գազի գների թանկացում, որը իր հերթին շղթայաբար հանգեցնելու է այլ ապրանքների թանկացման, որովհետեւ չկա այնպիսի ապարանք, որը կապված չէ վառելիքի հետ՝ առնվազն տրանսպորտի իմաստով: Գյուղատնտեսության ոլորտում նաեւ դիզվառելիքի գնի փոփոխությունը գյուղմթերքի գների թանկացման է բերելու: Փաստացի բոլորն ընդունում են, որ այս թանկացումների պատճառը Հարկային օրենսգիրքն է, որը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Մենք դեմ ենք թանկացումներին եւ մտադիր ենք պայքարել այդ թանկացումների դեմ եւ, ըստ էության, այսօր դա անելու արդյունավետ ճանապարհը Հարկային օրենսգիրքը փոփոխության ենթարկելն է եւ հարկային նախկին դրույքաչափերին վերադառնալը: Մենք Ազգային ժողովում 9 հոգանոց խմբակցություն ենք եւ խորհրդարանական աշխատանքի վերջին ամիսների մեր պատմությունը ցույց է տալիս, որ նման գլոբալ փոփոխություն իրականացնելու համար ուղղակի միայն խմբակցության գործունեությունը բավարար չէ: Մենք այս երթով, որը պետք է տեղի ունենա հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մոտից, ակնկալում ենք, որ հանրությունն իր դիրքորոշումը կարտահայտի, այսինքն՝ կարտահայտվի Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելու օգտին: Մենք հույս ունենք, որ այս ուժերի մեկտեղումը՝ ԵԼՔ խմբակցության եւ հանրության, կբերի նրան, որ խորհրդարանական մեծամասնությունը ստիպված կլինի կատարել այդ պահանջները եւ Հարկային օրենսգրքում իրականացնել փոփոխություններ:

- Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը դուրս կգա փողոց:

- Այս թանկացումները վերաբերվում են բոլորին, չկա ՀՀ այնպիսի քաղաքացի, ով չի առնչվում այս խնդրի հետ: Ուզում եմ ընդգծել նաեւ, որ սա առնչվում է ոչ միայն աղքատ, այլ՝ աշխատող եւ աշխատավարձ ստացող միջին խավի հետ: Ոչ միայն ապրանքներն են թանկացել այլեւ այդ խավի համար շոշափելի եկամտահարկի ավելացում է տեղի ունեցել: Հույս ունենք եւ համոզված ենք, որ հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի: Առաջարկում ենք մի ճանապարհ, որ հանրության բարձրացրած ձայնը, ի վերջո, բերի հստակ արդյունքների:

- Պարոն Փաշինյան, հնարավոր է, որ այս պրոցեսի մասշտաբներն այնքան մեծանան, որ իշխանափոխության պահանջի վերածվի:

- Մենք շատ կոնկրետ խնդիր ենք առաջադրում, մեր կարգախոսը՝ ո՛չ թանկացումներին, արդեն շատ բանի մասին է ասում: Մենք ակնկալում ենք հանրության աջակցությունը՝ Հարկային օրենսգրքի փոփոխության հարցում, որովհետեւ հանրությունն էլ մեզանից է ակնկալում, որպեսզի մենք այս խնդիրները լուծենք: Հիմա, երբ հանրությունը իր ձայնը կբարձրացնի եւ կպահանջի Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կկանգնեցնեն թանկացումները եւ կստացվի այնպես, որ խորհրդարանական մեծամասնությունը երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ եւ կասի՝ չեմ փոխում Հարկային օրենսգրքի, դա կարող է նաեւ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հանգեցնել:

- Տպավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը զիջումների մասին չի մտածում, քանի որ, երեկ այս թեմայի շուրջ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ ժողովուրդը շատ լավ գիտի՝ ցույցերի, միտիգների միջոցով փոփոխության չեն հասնում:

- Պատկերավոր համեմատություն անեմ․ երբ 2-րդ աշխարհամարտի ավարտին Սովետական միության առաջնորդ Ստալինին զեկուցում են, որ Հռոմի պապը սա է առաջարկում, սա է պահանջում, Ստալինը ի վերջո հարց է տալիս՝ իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը: Հիմա, երբ ասում եք, որ իշխանությունն անզիջում է, չի ուզում զիջել, նա ասում է հետեւյալը. իսկ քաղաքացիների քանի՞ դիվիզիա է պահանջում, որպեսզի թանկացումներ չլինեն, որ Հարկային օրենսգիրքը փոխվի: Եթե իշխանությունը չի տեսնում քաղաքացիների դիվիզիաներ, որոնք պահանջում են կասեցնել թանկացումները, բնականաբար՝ նա զիջման գնալու որեւէ պատճառ չունի, իսկ եթե խորհրդարանական մեծամասնությունը տեսնի, որ քաղաքացիների դիվիզիաները պահանջում են քայլեր ձեռնարկել, նա ուրիշ տարբերակ չի ունենա, քան գնալ զիջումների:

- Եվ վերջում, որոնք են լինելու ԵԼՔ դաշինքի քայլերը հունվարի 19-ի երթից հետո:

- Հետագա քայլերը կախված կլինի իրադարձությունների ընթացքից: Ես ներկայացրի այն տրամաբանությունը, որը մենք դնում ենք գործողությունների հիմքում եւ մենք հույս ունենք, որ այս տրամաբանությունը հանրության շրջանում շատ լայն արձագանքը կստանա եւ մենք մեզնից կախվածը կանենք, որ դա տեղի ունենա: Սա է միակ երաշխիքը, որ խնդիրը կլուծվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48063 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ