Հայաստանի եւ Արցախի ՊՆ-ները թաքցնում են սահմանային միջադեպերը. խմբագրական

Երեկ հերթական ողբերգական լուրը եկավ սահմանից: Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ  «հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը»:

Հաղորդագրությունն այլ տեղեկություններ եւ մանրամասներ չէր պարունակում: Այստեղ չկար նաեւ որեւէ տեղեկություն վիրավորների մասին: «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը, սակայն պարզեց, որ նույն միջադեպի ժամանակ եւս երկու զինծառայող վիրավորվել է: Դա տեղի ունեցավ հետեւյալ կերպ: Զոհված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից էր, եւ ահա Շորժայի գյուղապետին դեպքի մասին հարցեր տալով պարզվել է, որ գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վաչեն գնացել է վիրավոր ընկերոջը օգնելու եւ այդ ժամանակ է զոհվել: Գյուղապետը հայտնել է, որ իրենց տեղեկություններով ունեցել ենք մեկ զոհ երկու վիրավոր:

Սա տարօրինակ էր, որովհետեւ ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ վիրավորների մասին որեւէ խոսք չկար: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի բոլոր փորձերը՝ պաշտոնական հաստատում ստանալ երկու վիրավորների մասին, երկար ժամանակ ապարդյուն էին անցնում: Եւ միայն գյուղապետի խոսքերի հրապարակումից հետո ԱՆ ՊՆ-ն հաստատեց վիրավորների փաստը, իսկ արդեն օրվա ընթացքում ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից: «Փաստ է միայն, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն թե դա ինչպես է ստացվել, դեռևս պետք է պարզենք: Զինծառայողին օգնություն ցուցաբերելու համար մեկնած հրամանատարը վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ավտոմեքենան ևս հայտնվել է հակառակորդի կրակի տակ, և զինվորներից մեկը վիրավորում է ստացել: Վիրավորների վիճակը շատ թեթև է»,- ասել է Մովսես Հակոբյանը:

Այսինքն, եթե գյուղապետը պատահմամբ չհայտներ, որ բացի մեկ զոհից ունենք նաեւ երկու վիրավոր, հնարավոր է՝ այդ մասին այդպես էլ չիմանայինք: Ինչո՞ւ: Այս հարցին կարող են լինել բազում բազմաթիվ պատասխաններ: Սակայն ՊՆ-ի ոչ պաշտոնական բացատրությունն այն է, որ թեթեւ վիրավորում ստացած զինվորների մասին հատուկ հաղորդագրություն չի տարածվում: Համենայնդեպս, այսպես են բացատրում իրավիճակը ՊՆ պաշտոնյաները մասնավոր զրույցներում:

Սա կարող էր բավարարող բացատրություն լինել: Սակայն բոլոր հիմքերը կան կասկածելու, որ տվյալ բացատրությունն իրականության հետ կապ չունի: Իրականում սահմանային դեպքերը թաքցնելու հատուկ միտում է նկատվում, եւ սա սկսվել է դեռեւս այն պահից, երբ որոշում կայացվեց սահմանային վիճակի մասին տեղեկատվություն տրամադրել ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ՝ շաբաթը մեկ անգամ:

Բանն այն է, որ երեկ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը բոլորովին այլ պատահականությամբ պարզեց, որ հունվարի 4-ին նույնպես պատահար է գրանցվել Արցախում: Մասնավորապես՝ Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Զինծառայողներից մեկը դեռեւս գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Այս դեպքի մասին, սակայն նույնպես որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Այնինչ, երկու հոգու ոտքի անդամահատումով ավարտված դեպքը լավագույն ցանկության պարագայում անգամ հնարավոր չէ թեթեւ վիրավորում համարել: Այս դեպքի մասին հանրությունն այդպես էլ չէր իմանա, եթե «ՀԺ»-ի լրագրողները դուրս չգային ականապայթյունից վիրավորած զինվորների հետքի վրա:

Ինչո՞ւ է ՊՆ-ն որոշել թաքցնել սահմանային դեպքերը՝ այդ թվում ծանր վիրավորներին: Ո՞ւմ է խաբում, ինչո՞ւ է խաբում, ո՞ւմ աչքին է ուզում թոզ փչած լինել: Իմաստը ո՞րն է, ընդհանրապես: Եթե այս մարտավարության համար ինչ-որ գիգանտ բացատրություններ ունեն անգամ, դա չի կարող գոհացնել հանրությանը միայն այն պարզ պատճառով, որ այս գործելաոճով ՀՀ-ն եւ Արցախն ընդօրինակում են Ադրբեջանին, որտեղ բանակում կատարվածի մասին ոչ մի հավաստի պաշտոնական տեղեկատվություն գոյություն չունի:

Հայաստանի հանրությունը մինչ այժմ մեծամասամբ վստահել է պաշտոնական աղբյուրներին, եւ դրա շնորհիվ էր նաեւ, որ ապրիլյան պատերազմի օրերին ՊՆ-ին հաջողվեց տեղեկատվական դաշտում փայլուն առավելություն գրանցել: Դժվար է ասել, թե այդ ինչ նպատակ կարող է լինել, որն արդարացնի հանրության վստահությունը հետեւողականորեն կորցնելու այս քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի, երկու պաշտպանական գերատեսչությունների խոսքը զոհերի, վիրավորների եւ դեպքերի ու հանգամանքների մասին գրոշի արժեք չի ունենա, եւ մարդիկ՝ հատկապես լրագրողները ստիպված կլինեն սեփական հետաքննություններն իրականացնել, պարզելու համար՝ արդյո՞ք այսինչ օրը սահմանում զոհ կամ վիրավոր ունեցել ենք, թե՞ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6933 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում