2018 թվականին Հայաստանի քաղաքական «գարունը» կսկսվի ձմռան կեսին՝ հունվարի 15-ից, քանի որ Հայաստանի խորհրդարանն իր աշխատանքները սկսելու է հունվարի 15-ից, իսկ փետրվարից, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին: Սա էլ ենթադրում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 5-րդ գլխի համաձայն մինչեւ ապրիլի առաջին կիսամյակ խորհրդարանը պետք է հասցնի ընտրել երկրի նոր նախագահ եւ վարչապետ:

Ի դեպ, ընտրվելու է Հայաստանի 15-րդ վարչապետը եւ 4-րդ նախագահը: Վերջինիս ընտրության հարցում քաղաքացիներն այլեւս անելիք չունեն: Խորհրդարանի ընտրած նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից: Այդ պահից սկսած կդադարեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրաժարական կտա:

2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, փետրվարի վերջին 10 օրերին՝ փետրվարի 19-ից 28-ը, խորհրդարանական ուժերի կողմից առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Արդեն մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահին:

Նախագահի ընտրությունն ընթանալու է հետեւյալ կերպ. պատգամավորների ¼-ը կառաջադրի նախագահի թեկնածու, իսկ եթե թեկնածուն ստանա պատգամավորների ¾-ի ձայները, որը համարժեք է 75 տոկոսի, ապա տվյալ թեկնածուն կհամարվի ընտրված: Եթե որեւէ թեկնածու չստանա ձայների նշված քանակը, ապա պետք է տեղի ունենա նախագահի ընտրության 2-րդ փուլը: Այս փուլում երկրի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների 3/5-ի ձայները, որը համարժեք է 60 տոկոսի: Եթե ստացվի այնպես, որ նախագահը չընտրվի նաեւ այս փուլով, ապա տեղի է ունենում 3-րդ փուլը: Երրորդ փուլում պայքարելու են միայն երկու թեկնածուները, որոնք 2-րդ փուլում ստացել են ամենաշատ ձայները, իսկ 3-րդ փուլում նախագահ կընտրվի նա, որն ամենաշատ քվեները կստանա. այստեղ թվային շեմը հաղթահարելու խնդիր չկա: Խորհրդարանական երկրում նախագահը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:

Այնուհետեւ՝ ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ խմբակցությունները Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը:

Ի դեպ, խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նորընտիր նախագահը: Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը հինգ օրվա ընթացքում պետք է առաջադրի փոխվարչապետերի եւ նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը նրանց թեկնածությունը պետք է հաստատի երեք օրվա ընթացքում: Վարչապետի ընտրությունից 15 օր հետո լիարժեք ձեւավորված կլինի ՀՀ նոր կառավարությունը:

Սահմանադրության համաձայն, կառավարությունում փոխվարչապետերի թիվը 3-ից ավելի չի կարող լինել, իսկ նախարարներինը՝ 18-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8098 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ