Երևան
12 °C
Հայաստանում այս տարվանից գրիպի դեմ անվճար պատվաստվելու հնարավորություն են ստացել նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաներն ու 65-ից բարձր տարիքի անձինք:
Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից:
«Այս պահի դրությամբ բոլոր պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին տրամադրված է գրիպի դեմ պատվաստանյութ միայն ռիսկային խմբերի համար: Մինչեւ հինգ տարեկան երեխաներն այս տարի արդեն ընդունվել են որպես ռիսկի խումբ, որովհետեւ մեր նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հիվանդացության բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված է լինում հենց այդ տարիքի երեխաներով: Բայց պատվաստումը դարձյալ կամավոր հիմունքներով է: Եթե ծնողը չցանկանա, ոչ ոք երեխային չի կարող պատվաստել: Իհարկե, ծնողը պետք է իրազեկված լինի, պոլիկլինիկայից պետք է տեղեկացնեն, որ նման առաջարկ կա: 65 տարեկանից բաձր բոլոր մեծահասակները նույնպես այս տարի ընդգրկվել են ռիսկի խումբ»,- ասաց Գայանե Սահակյանը:
Նախկինում ռիսկի խումբ էին համարվում եւ գրիպի դեմ անվճար կարող էին պատվաստվել խնամքի կենտրոններում գտնվող տարեցները, հատուկ կրթական հաստատություններում սովորող երեխաները, բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները եւ հղիները:
Այսպիսով, ըստ Իմունականխարգելման ծրագրի ղեկավարի, Հայաստանում գրիպի դեմ անվճար պատվաստվելու հնարավորություն են ստացել բոլոր այն ռիսկի խմբերը, որոնք սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Դիֆտերիայի եւ փայտացման դեմ պատվաստումը նախատեսված է 15-16 տարեկանում
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից ստացված ահազանգի համաձայն, 15 տարեկան երեխաներին առաջարկվում է դիֆթերիայի եւ փայտացման դեմ պատվաստում այն դեպքում, երբ, ծնողների ունեցած տեղեկությունների համաձայն, տվյալ պատվաստումը նախատեսված է 16 տարեկանում:
Այս առնչությամբ տարակուսանք հայտնող ծնողներին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, բուժաշխատողները պատասխանում են, որ պատվաստումն ուշացնելու դեպքում երեխաներն ավարտում են դպրոցը, նրանց դժվար է լինում գտնել եւ այլն: Ենթադրվում է, որ խոսքը հիմնական դպրոցի մասին է:
Առողջապահության նախարարության պաշտոնյան մեր հարցմանը պատասխանեց, որ տվյալ պատվաստումը կարելի է ստանալ թե 15 եւ թե 16 տարեկան հասակում:
«Պատվաստումների ազգային օրացույցում, որը տպագրված է եւ պոլիկլինիկաների պատերին փակցված, հստակ գրված է, որ դիֆտերիայի եւ փայտացման դեմ պատվաստումները պետք է արվեն 15-16 տարեկանում, այնուհետեւ յուրաքանչյուր տասը տարին մեկ: Եթե միայն մեկ տարիք ենք նշում, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դա անցնելուց հետո այլեւս չեն կարող պատվաստվել: Դրա համար սահմանել ենք ճկուն գրաֆիկ, որպեպսզի այդ երկար ժամանակամիջոցում երեխաները հասցնեն ուսումնական պրոցեսների հետ միասին պատվաստումները ստանալ: Այդ տարիքում նաեւ նախազորակոչային տարիքի պատվաստումներ են նախատեսվում»,- պարզաբանեց Գայանե Սահակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT