Երևան
12 °C
«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին է հավակնում»,-ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը լրագրողների հետ ամփոփելու ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ եւ չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք։ Ես հասկանում եմ, որ մամուլը հետաքրքրասիրաբար պետք է խոսի նախագահի ապագայի մասին, որովհետև դա ընթեռնելի թեմա է, բայց հորդորում եմ սպասել: Մենք եթեներով չենք շարժվում: Խնդրում եմ զարգացումներից առաջ մի ընկեք, երբ կգա դեպքերի ժամանակը եւ մենք որոշում կայացրած կլինենք, բոլոր մեկնաբանություններին կպատասխանենք»:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե, եթե ՀՀԿ-ում քննարկումներ տեղի չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ականներն անխտիր վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, մի՞թե հնարավոր է միմյանցից անկախ նույն կարծիքը կազմել, Բաղդասարյանն այս հարցի վերաբերյալ ասաց. «Դա անձնական կարծիք է: Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ խմբակցությունում, ոչ ՀՀԿ խորհրդում որեւէ քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կարծիքներին, ապա, բնականաբար, մեծամասնությունը իր առաջնորդի նկատմամբ ունի դրական եւ բարձր կարծիք»,- ասաց Բաղադասարյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինքը ո՞ր պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը կասեմ։ Ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»,- «ՀԺ»-ի հարցին պատասխանելով ասաց խմբակցության ղեկավարը:
Ճշգրտող հարցին, թե ՀՀԿ-ում բացի Սերժ Սարգսյանից էլ ով կա, որ տիրապետում է այն բոլոր հատկանիշներին, որոնք պետք է ունենա հաջորդ վարչապետը, եւ գործող կառավարության ղեկավարն ունի՞ այդ հատկանիշները, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք ընտրություններ բավականին ունեք: Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018 թվականին կանդրադառնանք այդ թեմային»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հասարակությունը տագնապով է հետեւում, թե ով է լինելու 2018 թվականի վարչապետը եւ կարծես թե չեն ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնում, Բաղդասարյանը մեկնաբանեց. «Հասարակությունը հետեւում է մամուլին: Մամուլում ամեն օր այդ հարցն է քննարկվում, հասարակությունը ու՞մ պետք է հետեւի, եթե ոչ մամուլին: Ես ուրախ եմ, որ հասարակությունը քաղաքականացվում է, նրանց հուզում է երկրի ապագան, իսկ հասարակության քաղաքականության հիմնական օբյեկտը մամուլն է: Դուք եք տագնապում, այդ տագնապի գնահատականը կարող է տալ ԱԺ-ի վերջին ընտրությունները, երբ ՀՀԿ-ն 54 տոկոս ձայն հավաքեց»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, իսկ այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը «թաքնված» էր քարոզարշավի ժամանակ եւ ՀՀԿ քարոզարշավը տանում էր Կարեն Կարապետյանը, Բաղդասարյանն արձագանքեց. «Հանրապետական կուսակցության առաջնորդը Սերժ Սարգսյանն է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT