Սա քաղաքական պատանդառություն է. «Ելք»-ը 8-րդ անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահանջով 8-րդ անգամ ընդմիջում վերցվեց: Մինչ այդ վիճաբանություն սկսվեց Փաշինյանի եւ Շարմազանովի մասնակցությամբ: Դրանից հետո Սեյրան Սարոյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ:

Ավելի վաղ գրել ենք, որ, ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքները ձգձգվում են, քանի որ «Ելք» խմբակցությունն օգտվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի տված հնարավորությունից 4-րդ անգամ ընդմիջում վերցրեց: Մինչ այդ ԱԺ նախագահը քվեարկության դրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որն ընդունվեց:

Նշենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ»: Սա նշանակում է, որ ցանկացած նախագիծ քվեարկելուց առաջ խմբակցությունների ղեկավարները կարող են 20 րոպե ընդմիջում վերցնել:

Նիկոլ Փաշինյանի առաջարկից առաջ Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դիմեց «Ելք» խմբակցության ղեկավարին: «Հարգելի գործընկերներ, ես դիմում եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներին: Մենք հարգում ենք Կանոնակարգ օրենքով նախատեսված՝ ամեն քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում վերցնելու ձեր իրավունքը, բայց ես կարծում եմ, որ այս կանոնակարգի ոգու այդ իրավունքը տրված է, որ դու վերցնես հստակեցնելու համար դիրքորոշումը, եթե խնդիր ունես: Ես հասկանում եմ, այս կերպ քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, ինչ-որ խնդիր եք լուծում, բայց հավատացեք ինձ, այդ խնդրի լուծումը չարժի մարդկային այն գործոնին կամ գործընկերային հարաբերություններին, որ կա ԱԺ-ում: Սա ավելի շատ ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառություն: Ես հորդորում եմ, գործընկներին փոքր բանի համար մեծ բաներ չզոհել և թույլ տալ աշխատել»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ակա պատգամավորի հորդորը հաշվի չառավ եւ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5705 դիտում

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից