Երևան
12 °C
ԱԺ արտահերթ նիստում քվեարկության են դրվել երեկ նիստում քննարկված օրինագծերը: Ուշագրավ էր Դատական օրենսգրքի մասին օրենքը ընդունելու մասին հարցը: Քվեարկությունն անցավ թեժ վեճերով:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և առաջարկով հանդես եկավ, որպեսզի «Ծառուկյան» դաշինքն էլ չմասնակցի քվեարկությանը, որպեսզի այդպիսով օրենքը չընդունվի, եթե նույնիսկ մեծամասնությունը կողմ քվեարկի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ կողմ է Փաշինյանի առաջարկին և որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը:
«Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն իսկապես չմասնակցեցին քվեարկությանը, այդուհանդերձ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրինագիծը 63 կողմ ձայներով ընդունվել է, ինչից հետո վեճ սկսվեց ԱԺ-ում:
Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը չէր մասնակցել քվեարկությանը, սակայն նրա ձայնը հաշվել էին, սա առաջացրեց «Ելք» խմբակցության դժգոհությունը: Խմբակցության պատգամավորները հերթով վարման կարգով եկույթ ունեցան և պնդեցին, որ օրենքի նախագիծը չի ընդունվել:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Մախմուդյանի ձայնը և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ձայն էլ հաշված նախագիծն ընդունվել է:
Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունից կողմ էր քվեարկել Նապպոլեոն Ազիզյանը, սակայն «Ծառուկյան» դաշինքից հայտարարեցին, թե նա հանել է իր քվեարկությունը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարման կարգով ելույթ ունենալիս նշեց, որ խնդիրը ոչ թե Արփինե Հովհաննիսյանի, Ռուստամ Մախմուդյանի ձայների մեջ է, այլ Նապոլեոն Ազիզյանի, ով դիմել է քարտուղարություն` և հանել է իր քվեարկությունը:
Նշենք, որ երբ Արա Բաբլյոնաը հայտարարեց, որ նախագիծը ընդունվել է և անցավ հաջորդ հարցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին նիստը և դուրս եկան նիստերի դահլիճից: Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունները ապօրինի անցկացրեցին այս օրենքը: «Սահամանադրական օրենք է ընդունվում և այն չի կարող այս ձևով ընդունվել: Տեղի է ունեցել այն, որ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանը քվեարկել է և հետո ասել է քարտուղարությանը, որ հանել է իր քվեարկությունը, չի մասնակցում, ԲՀԿ-ից ճշտել ենք, որ Ազիզյանը հայտարարել է, իսկ Շարմազանովն ասում է` չի հայտարարել, եթե Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ հաշվում են դառնում է 62 ձայն և դատական օրենսգիրքը չի ըդունվել և ամբողջ աշխարհի առաջ այստեղ կեղծիք է տեղի ունենումօրենքը չի անցնում»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը` գուցե Ազիզյանն իրոք չի հանել քվեարկությունը, ապա Մարուքյանն ասաց, որ դա պետք է ճշտել «Ծառուկյան» խմբակցությունից:
Սակայն «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը քիչ առաջ կարդաց Ազիզյանի դիմումը, որով ասում է, թե տեխնիկական խնդիրների պատճառներով է կողմ քվերակել: ԱԺ նախագահ Բաբլոյանն ասաց, որ այլեւ ոչինչ փոխել հնարավեր չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT