Երևան
12 °C
ՀՀ Ազգային հերոս, աշխարահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան ֆրանսահայ Շառլ Ազնավուրը ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում խոսելով Հայաստանի մասին նշել է. «Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»: Սա առաջին ագամը չէ, որ Ազնավուրը քննադատական խոսք է ուղղում ՀՀ իշխանություններին: Մեր զրույցում Ազնավուրի քննադատությունները մեկնաբանում է Ավստրիայում, Հունգարիայում եւ Լիբանանում նախկին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
- Պարոն Նավասարդյան, ի՞նչ կասեք Շառլ Ազնավուրի հայտարարության մասին:
- Իմ կարծիքը երկու մասի է բաժանվում: Ասեմ, այն որ Հայաստանում այդ երեւույթը կա, դա պետական գաղտնիք չէ, եւ բոլորը գիտեն եւ ինքս էլ անընդհատ խոսում եմ այդ մասին, որ մենք ունենք մի քանի խանգարիչ հանգամանքներ, որոնցից մեկը դա մենաշնորհն է եւ կոռուպցիան, եւ որից բխում է արտագաղթը: Ինչ վերաբերվում է Ազնավուրի ասածին, նա ինչ ասել է, ճիշտ է ասել, բայց կա հարցի նաեւ մյուս կողմը ես այս մասին շատ եմ գրել, իր դեսպան դառնալուց հետո է անմիջապես այդ հարցը բարձրացվել Շառլն ինձ համար մեծ հեղինակություն է, եւ որպես ֆրանկոֆոնիայի դիվանագետ եւ մշակույթի ջատագով Շառլը ինձ համար կուռք է եղել, ես դպրոցական տարիներին նաեւ զբաղվել եմ նրա թարգմանություններով, բայց տեսեք, եթե խնդրին մոտենալու լինենք, որպես զուտ դիվանագետի, ես չեմ ընդունում, այն ինչ-որ ասվում է ի հակադրություն պետության վարվող քաղաքականության, դա պարզապես լոյալության խախտում է դիվանագետի կողմից, որպես դեսպան: Ձեր թերթում էլ եմ կարդացել, որ դիվանագետը նման բան չպետք է անի, եւ դա ճիշտ է, այո, դիվանագետը միայն ասում եւ կրկնում է այն, ինչը որ պետության քաղաքականությունն է: Եթե դեսպանը համաձայն չէ երկրի քաղաքականության հետ, նա պարզապես դիմում է տալիս հեռանում, սա է ամբողջ պատմությունը:
- Իսկ, եթե նայենք այն տեսանկյունից, որ Ազնավուրը բացի դեսպան լինելուց, նաեւ ՀՀ Ազգային Հերոս է:
- Գիտեք ինչ կա, այդ դեպքում թող հանեն առաջին մասը՝ որպես դիվանագետ, եւ նա խոսի որպես հերոս, մեծ շանսոնյե, այդ դեպքում ամեն ինչ ընկնում է իր տեղը:
- Պարոն Նավասարդյան, նույն հարցն ուղղվել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, եւ նա ասել է, որ գողությունը անբարոյականություն է, եւ եթե Ազնավուրն իր խոսքում քննադատում է մեր իշխանությանը դատապարտելով, իսկ իշխանության ներկայացուցիչն ասում է, որ այո՛, գողությունը անբարոյականություն է, արդյունքում ո՞ւմ է ուղղված այս խոսքը:
- Կոռուպցիա Հայաստանում կա, դա ո՞վ կարող է ժխտել, Շարմազանո՞վը՝ ծիծաղելի է: Բայց նման քննադատությունը չպետք է հնչի դեսպանի շուրթերից, միայն դա է իմ ասածը:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT