Ուզենամ ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ. «Ծառուկյան»-ի պատգամավորները հեգնեցին իրար

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը օրենսդիրին ներկայացրեց «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման, վարչարարության պարզեցմանը եւ գործող մեխանիզմների կատարելագործմանը: Հարակից զեկուցող, «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն էլ մեծ ոգեւորությամբ ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ չէր կարող գայթակղությանը չտրվել եւ չդառնալ հարակից զեկուցող, որովհետեւ շատ լավ նախագիծ է:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը լսելով զեկուցողներին՝ ելույթ ունեցավ: «Հիմնական զեկուցողը մասամբ, իսկ հիմնականում պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ ՀՀ-ի համար էլ ոչ մի բան պետք չի, սա կլինի եւ, ըստ էությամբ, լավ կապրենք, արտակարգ կլինի մեր երկիրը»,- հեգնեց Վարդան Բոստանջյանը: Վերջինս նշեց, որ խոսք չգնաց էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին:  

Սերգեյ Բագրատյանն իր հերթին ելույթ ունեցավ եւ անդրադարձավ իր գործընկեր Վարդան Բոստանջյանին: «Պարոն Բոստանջյան, դուք ուզում եք լավ ապրեք այս օրենքով, դուք լավ չեք ապրելու: Եթե ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք ունենաք, լավ կապրեք, բայց եթե դուք մենակ ուզում եք այս օրենքով լավ ապրեք, լավ չեք ապրելու: Լավ ապրելը մարդու ներսում ա լինում, երբ որ դու հարգանք ես ունենում դիմացինի նկատմամբ: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ: Եթե ես ուզենամ ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ, բայց մենք պիտի հարգենք իրար»,- հայտարարեց Սերգեյ Բագրատյանը: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձեց հաշտեցնել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին՝ նշելով. «Ես կարծում եմ՝ այստեղ հեգնանքի չեմպիոններ չկան, փոխադարձ հարգանքի 105 չեմպիոն կա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4814 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է