Երևան
14 °C
Ռուսաստանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում 2018 թ-ի ապրիլից առաջ տեղի ունեցող ներքաղաքական, ավելի կոնկրետ ներիշխանական զարգացումներին: Պաշտոնական Մոսկվային հետաքրքիր է, թե 2018 թ-ի ապրիլից հետո, երբ տեղի ունենա վերջնական անցում կառավարման խորհրդարանական մոդելին, ով է ստանձնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը եւ ում քաղաքական թիմն է ղեկավարելու երկիրը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ չցանկանալով նշել իր անունը:
Աղբյուրի փոխանցմամբ, թեպետ Ռուսաստանում 2018 թ-ի գարնան եւս սպասվում են նախագահական ընտրություններ, սակայն Հայաստանը Մոսկվայի տեսադաշտից դուրս չի մնում: «Հատկապես հաշվի առնելով անկայուն իրավիճակը ՝Հարավային Կովկասին հարեւան Մերձավոր Արեւելքում ու վերջերս նորից սրվող Իրան-ԱՄՆ հարաբերությունները, եւ այն, որ տարածաշրջանում ՀՀ-ն Ռուսաստանի միակ դաշանակիցն է, որտեղ տեղակայած է ռուսական ռազմաբազա, գործում է միավորված զորախումբ ու միասնական ՀՕՊ համակարգ, ապա Հայաստանի կարեւորությունը Մոսկվայի համար դժվար է թերագնահատել: Ուստի Հայաստանում ներհամակարգային տրանսֆորմացիայի վերջնական փուլին մեծ կարեւորություն է տրվում Ռուսաստանում», - ասաց նա:
Նրա խոսքով, սա կարեւոր է նաեւ ԼՂ հակամարտության տեսանկյունից, որտեղ Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հանդես է գալիս միջնորդի դերում: «Երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական ձեւին եւ փաստացի վարչապետն է լինելու հիմնական բանակցողն այս հարցում: Իսկ այս առումով կարեւոր է նրա անձն ու թիմը, թե ում հետ պետք է պայմանավորվել, խոսել, բանակցել ԼՂ հիմնախնդրի համատեքստում»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ ժամանակին՝ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից առաջ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր նախագահի կամ վարչապետի պաշտոնի նկատմամբ հավակնություններ չունենալու մասին: «Եթե չեմ սխալվում նման հայտարարություն արել էր ՀՀ նախագահը, սակայն այժմ նշում է, որ վերջնական որոշում չի կայացրել, իսկ իշխանության տարբեր թեւերից հայտարարում են, որ կցանկանային նրան տեսնել վարչապետի պաշտոնում: Սա հանրային քաղաքականություն է եւ նման հայտարարություններն ու դիրքորոշումների փոփոխությունները թույլատրելի են քաղաքական գործիչների համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Միեւնույն ժամանակ բարձրաստիճան դիվանագետը հստակ չնշեց՝ Մոսկվայի համար Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է նախընտրելի ապագա վարչապետի պաշտոնում, բայց գրեթե վստահություն հայտնեց, որ այդ հարցում վերջնական որոշումը կկայացվի Ռուսաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո:
«Հաշվի առնելով պահի լրջությունը եւ Հայաստանի ու Ռուսաստանի սպեցիֆիկ հարաբերությունները, չեմ կարծում, որ այս հարցում վերջանական որոշում կայացվի առանց Ռուսաստանի հետ խորհրդակցությունների: Մյուս կողմից՝ չեմ էլ կարող ասել, թե Կրեմլում որքան հեռու կարող են գնալ՝ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարացում: Բայց որ կոնսուլտացիաներ կլինեն, գրեթե կասկած չունեմ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ 2014 թ-ի ապրիլի 10-ին իր նստավայրում ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Այնուհետեւ, սակայն Սարգսյանը քանիցս հայտարարել է, որ իր քաղաքական ապագայի հարցում վերջնական որոշում դեռեւս չի կայացրել: Դրա հետ մեկտեղ իր ելույթներում խոսում է հեռահար նպատակների՝ Հայաստանում 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու եւ մի քանի տարիների ընթացքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 10 հազար դոլարին հասցնելու մասին՝ չթողնելով մեծ քաղաքականության գործիչ մարդու տպավորություն: Իսկ մի քանի օր առաջ ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ում «այս պահին բոլորը կողմնորոշված են» եւ այդ պաշտոնը ստանձնելու է Սերժ Սարգսյանը:
«Այս պահին բոլորը կողմնորոշված են եւ որեւէ մեկի եթե հարցնենք, համոզված չեմ, որ նույն պատասխանը չի տալու: Սերժ Սարգսյանը միակ անձն է, որ ունի քաղաքական հենարան»,- ասել էր նա եւ հավելել, որ Կարեն Կարապետյանը, որ հանդիսանում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը, նման «քաղաքական հենարան» չունի: «Եթե Կարեն Կարապետյանն այնպիսի քաղաքական ուժ ունենար եւ այնպիսի ուժ, որը կկարողանար հաղթահարել... անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա: Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չուզենա լինել վարչապետ»,- եզրափակել է Գալուստ Սահակյանը:
Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել (տեսանյութ)
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
ՔՊ-ն փակ նիստ է անում
Ծիրանենիների զանգվածային ծաղկում․ ինչ են ցույց տալիս ագրոօդերևութաբանական դիտարկումները
23 հարց ԱԺ առաջիկա նիստի օրակարգում․ հաստատվել են նախագծերը
Ադրբեջանն իր ապօրինի վերաբնակեցման ծրագրով խոչընդոտում է մեր վերադարձը․ ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկայացուցիչներ
Թուրքիան առաջիկայում կարող է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին․ Չավուշօղլու
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին
ԵՄ-ի երկրները ցանկանում են Ուկրաինային տրամադրել 1 միլիոն հրետանային արկ. Bloomberg
Եղանակը կտաքանա, բայց շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, մառախուղ
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Քերոբյան
Էջմիածնի չգործող հյուրանոցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ պարանից կախված վիճակում
ԲԴԽ անդամի 2 թեկնածու է առաջադրվել
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա
Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով
Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան
Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)
Հաղթանակ կամրջի մայթը սարքելիս քանդված տեղում ուղղակի պարկերով ավազ են դրել ու սալիկապատել. Խորեն Գրիգորյան
Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է
Պապն ու աղջիկը փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել է
Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ)
Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը
ՀՀ ԱԳՆ-ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում
Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր
Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել. Քոչարյան
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել
Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները
ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը
ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. ի՞նչ հիմնավորում կա
Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի միջև «սև կատու» է անցել. ռեփերի կինը մանրամասներ է պատմել
Երևանի Ադոնց փողոցում թմրանյութ իրացնելու մեղադրանքով 24-ամյա երիտասարդ է կալանավորվել. ՔԿ-ն մանրամասնում է
Առկա է երկկողմ և բազմակողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ. վարչապետը՝ Թունիսի նախագահին ու վարչապետին
© 2023 Հայկական ժամանակ