Երևան
12 °C
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ 2018-ին «Ելքը» վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի:
Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե «Հնարավո՞ր է ձեր այլընտրանքային թեկնածուն ունենաք, եւ ո՞վ կլինի», Մարուքյանը պատասխանել է. «Կարծում եմ, երբ առաջադրելու ժամանակը գա, մենք կքննարկենք: Կարծում եմ նաեւ, որ չի բացառվում, որ մենք այլընտրանքային թեկնածու ունենանք»:
Մինչեւ այժմ տպավորություն էր, որ Հայաստանի քաղաքական ուժերը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ամբողջովին համակերպվել են այն հեռանկարի հետ, որ 2018-ին ապրիլին Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարին լրանալուց հետո Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ փոխել: Այսպիսի տպավորություն էր ստեղծվում հատկապես քաղաքական գործիչների այն հարցազրույցներից, որտեղ նրանք առանձնահատուկ շեշտում էին, որ անցած խորհրդարանական ընտրություններով որոշված է, թե որ կուսակցությունը պետք է կառավարի խորհրդարանական մոդելի անցած Հայաստանի Հանրապետությունը, ուստի հենց այդ կուսակցությունն էլ 2018-ի ապրիլին կառաջադրի եւ կանցկացնի վարչապետի իր թեկնածուին: Խոսքը, բնականաբար, ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին է: Մինչեւ երեկ հաջորդ վարչապետի շուրջ բոլոր քննարկումները վերաբերում էին ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող պայքարին՝ մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան, կամ ներիշխանական ինչ-ինչ հնարավոր վերադասավորումներին:
Վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում նաեւ, որ այս պայքարի մեջ է տեղավորվել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի առանցքային ներկայացուցիչները մեկ օրվա մեջ սկսեցին կտրուկ պաշտպանել վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը, եւ հակառակը՝ խոցել Սերժ Սարգսյանին: Թեպետ, ՀՅԴ-ն դեռ հոկտեմբերի վերջին Բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստի ադյունքներով ընդունված հայտարարությամբ նախազգուշացրել էր կոալիցիոն գործընկերոջը, որ առաջիկա քաղաքական գործընթացներում առաջնորդվելու է նախաձեռնողականության եւ ինքնուրույնության գործելակերպով: Սակայն այս հայտարարությունից հետո տեսանելի ոչ մի քայլի կուսակցությունը չէր դիմել, մինչեւ որ «Գելափ»-ը չհայտարարեց Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին: Սա առիթ եղավ, որպեսզի ՀՅԴ-ն գործի մեջ ցույց տա իր վճռականությունն ու ինքնուրույնությունը, ինչն արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանին «պաշտպանելով»:
«Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներն այս ընթացքում ավելի պասիվ դիրքերում էին եւ արդեն սկսում էր նշմարվել Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի կանխատեսելի սցենարը, որովհետեւ հավանականությունը, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի իր շուրջը լուրջ կոնսոլիդացիաներ ստեղծել, անգամ ՀՅԴ-ի օգնությամբ, չնչին էր: ՀՅԴ-ի նախաձեռնողականությունը ըստ ամենայնի կավարտվի այն պահին, երբ ապագա կառավարությունում իր ցանկացած քանակով պաշտոնների խոստում կստանա Սերժ Սարգսյանից: Իսկ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի ներսում նույնիսկ իր հետ այդ կուսակցություն մտած 7000 անդամները չեն կարողանա ոչնչով օգնել: Երդվյալ սերժսարգսյանականները վեջին օրերին Կարեն Կարապետյանին նրբանկատորեն հիշեցրին անցած փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը՝ թափանցիկ ակնարկելով, որ ինքը նույնպես ապահովագրված չէ նման իրավիճակում հայտնվելուց: Այդ նույն ժամանակ Սերժ Սարգյանն անձամբ Կարապետյանին հարվածեց տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված միջոցառման իր ծավալուն ելույթով, որտեղ հատվածներից մեկը այն մասին էր, թե ինչպես կառավարությանը չի հաջողվել իրականություն դարձնել նախապես մշակած եւ երկար աշխատած ծրագիրը: Հանուն արդարության պետք է նշել, որ Կարապետյանն առանձնապես չընկճվեց, ինչի վկայությունն էր վերջին երկու օրերի աշխատանքային խիստ հագեցած գրաֆիկը, հատկապես Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին այցը:
Ահա մոտավորապես այսպիսի դասավորվածության պայմաններում «Ելքը» հայտարարում է, որ չի բացառվում՝ իրենք վարչապետի այլընտրանքային թեկնածու ունենան: Մինչ այս հայտարարությունը մամուլում լուր էր հայտնվել, թե «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները քննարկում են 2018-ին վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցը, թեեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախօրեին ասաց, որ այդպիսի քննարկումներ չեն եղել: Էդմոն Մարուքյանի հայտարարությունն իրավիճակ է փոխում: Թե ինչ կհետեւի այս հայտարարությանը, դժվար է ասել, սակայն առնվազն հույս է առաջանում, որ որոշակի պրոցես կգնա: Այլապես, եթե չհաշվենք մի խումբ մարդկանց՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հրապարակներում տապալելու հուսահատ եւ դատապարտված փորձերը, քաղաքական կյանքը գնում էր դեպի ճահճացման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT