Երևան
12 °C
Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենքների նախագիծ են մշակել, որով առաջարկվում է խաղատներին եւ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողներին խիստ պատժի ենթարկել, եթե վերջիններս 18 կամ 21 տարին չլրացած անձանց թույլ տան կամ մտնել խաղատուն կամ ինտերնետի միջոցով խաղադրույք կատարել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգից, քանի որ կառավարությունն իր դիրքորոշումն է հայտնել առաջարկությունների վերաբերյալ:
Պատգամավորներն առաջարկում են օրենսդրական փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում:
Առաջարկվում է սահմանել, որ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողներին ավելի խիստ պատասխանատվության ենթարկել, եթե նրանք չեն արգելել մինչեւ 21 տարեկան անձին խաղադրույք կատարել, իսկ խաղատներին՝ մինչեւ 18 տարեկան անձանց չեն արգելել խաղատուն մուտք գործել: Գործող օրենսդրությամբ, եթե վիճակախաղի կազմակերպիչը խախտել է օրենքը, ապա պատասխանատվության է ենթարկվում ամեն դեպքի համար 100 հազար դրամ տուգանք վճարելով, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 200 հազար դրամ: Առաջարկվող տարբերակով առաջին անգամ խախտում թույլ տված խաղատունը կամ ինտերնետ խաղեր կազմակերպողը կտուգանվի 2 միլիոն դրամով, երկրորդ դեպքի համար՝ 5 միլիոն դրամով, 3-րդ դեպքի համար 10 միլիոն դրամով, իսկ եթե 4-րդ անգամ խախտում կատարի, ապա կզրկվի լիցենզիայից:
Ֆինանսների նախարարությունում ուսումնասիրելով պատգամավորների հեղինակած օրենսդրական նախագիծը եկել են եզրակացության, որ վերը նշված նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման, իսկ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաև ՀՀ պետական և համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
Միեւնույն ժամանակ ֆինանսների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում սահմանված պատասխանատվության իրավաչափ լինելու հարցի շուրջ քննարկում ունենալ նախագծի հեղինակների հետ, քանի որ հիմնավորման կարիք ունի, թե նախագծերով ինչու է կազմակերպչին խախտման երեք դեպքի հնարավորություն տրվում:
«2017 թվականի հոկտեմբերին պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում քննարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի հետ ներկայացված հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Շահումովխաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներով սահմանված տուգանքին վերաբերող դրույթները, առաջարկում ենք նախագծերի կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունները քննարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով առաջարկվող իրավակարգավորումների համատեքստում»,- նշվում է նախարարության եզրակացության մեջ:
Նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Աղվան Վարդանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հրայր Թովմասյանը, Վարդեւան Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը, Գագիկ Մելիքյանը, Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արման Սաղաթելյանը եւ Միհրան Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT