2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միավորմամբ ստեղծվեց «Ելք» ընդդիմադիր դաշինքը: Դաշինքի անվան ընտրությունը, ըստ ներկայացուցիչների՝ բացատրվում է այսպես՝ Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավոր միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:

«Ելք» դաշինքի մեկամյա գործունեության հետ կապված «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ:

- Պարոն Մարուքյան, մեկ տարի առաջ ստեղծվեց «Ելք» կուսակցությունների դաշինքը: Այս մեկ տարվա գործունեության ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ դաշինքը:

Կուսակցությունների միավորումը տեղի ունեցավ մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ տարբեր ուժեր փորձում էին իրենց ուժերը բյուրեղացնել, միանալ, գաղափարական հենքը միասնականացնել եւ փորձել դրանով խորհրդարանական ընտրություններում ճեղքում մտցնել: «Ելք» դաշինքը եղած դաշինքներից ամենահաջողվածն է, որ խորհրդարանական ընտրություններին իր ունեցած հնարավորությունների շրջանակներում մասնակցեց հաջողությամբ եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեց՝ կրկին շատ լուրջ հաջողություններ ունենալով:

«Ելք»-ը հաջողակ դաշինքն է նաեւ այն առումով, որ եթե նայենք մյուս դաշինքներին, ապա խորհրդարանական ընտրություններից հետո դրանք փլուզվել են: «Ելք» դաշինքը շարունակում է գործել ակտիվ եւ միասնական: Այս առումով, հայկական քաղաքական համակարգի համար լուրջ փոփոխություն էր:

«Ելք» դաշինքի խորհրդարանում հայտնվելուց հետո մենք ունենք այնպիսի ֆրակցիա, որն ալտերնատիվ արտաքին քաղաքական մոտեցումներ ունի: Արտաքին քաղաքականության մեջ նախկինում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մոտեցումները հիմնականում համընկել է իշխանության մոտեցումների հետ: Մեր մոտեցումներում չկա ուղղություն, որը կհամընկնի իշխանության հետ: Մենք ռեալ քաղաքական մոտեցումներ ենք բերել 6-րդ գումարման Ազգային ժողով: Օգտվելով առիթից շնորհավորում եմ «Ելք» դաշինքի անդամներին եւ այն 120 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ:

- Այս մեկ տարվա ընթացքում տապալումներ եղա՞ն:

Ես որեւէ տապալում չեմ կարող արձանագրել «Ելք» դաշինքի գործունեության վերաբերյալ, որովհետեւ որեւէ տապալում չի եղել: Դաշինքը, ինչպես մասնակցել է ընտրություններին, այդ նույն պլատֆորմով շարունակում է առաջ գնալ: Տապալում չեմ արձանագրում ոչ թե այն բանի համար, որ ես «Ելք» դաշինքից եմ, այլ այն բանի համար, որ չկա նման բան:

- 2018 թվականից հետո ի՞նչ ծրագրեր ունի «Ելք» դաշինքը:

Մենք մեր հուշագրում 5 տարվա ծրագիր ենք ներկայացրել: Մեր ծրագրերը, որոնց շուրջ համախմբվել ենք, միավորվել ենք, հերթականությամբ դրվում են շրջանառության մեջ:

- Հուշագրում կար կետ, որով չէր բացառվում մեկ միասնական կուսակցություն ստեղծելու գաղափարը: Բանակցություններն ընթանու՞մ են արդեն:

Բանակցությունները, երբ կսկսենք, կքննարկենք որոշման մասին կասենք: Կստեղծվի կուսակցություն բոլորը կիմանան, եթե չի ստեղծվի, եւ դաշինքը կշարունակի նույն ֆորմատով շարունակել աշխատանքները, էլի բոլորը կիմանան: Ինչ հայտարարել ենք, դրանք բոլորը կետ առ կետ իրականացնելով գնում ենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5494 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին