Արագածոտնի նախկին մարզպետը ժամանակ չունի Սերժ Սարգսյանի ելույթը կարդալու համար

Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Սերժ Սարգսյանի ելույթը կարդալու մտադրություն չունի, որպեսզի բացատրի, թե ինչպես է ստացվել, որ մարզի 1000 հեկտար այգին կադաստրում չի հաշվառվել:

Երեկ «Հայկական ժամանակ»-ը  Գաբրիել Գյոզալյանից մեկնաբանություն խնդրեց Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ, սակայն վերջինս ասաց, որ չի ծանոթացել, երեկոյան կծանոթանա, կասի: Այսօր արդեն Գյոզլալյանն այսպես արձագանքեց. «Լավ էլի, այ ցավդ տանեմ: Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ուզում եմ էդ հարցերով զբաղվեմ»: Հարցին՝ քաղաքականությամբ էլ չե՞ք զբաղվում, չե՞ք հետաքրքրվում անցուցադարձով, վերջնիս պատասխանեց, թե չի ծանոթացել Սարգսյանի ելույթին: Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարման ժամանա՞կ են հողերը դուրս մնացել հաշվառումից, ինչին ի պատասխան նախկին մարզպետն ասա. «Չէ, չի եղել նման բան, չէ, չէ, նորմալ է ամեն ինչ»:

Դիտարկմանը, որ սխալ թվեր է, փաստորեն, ներկայացրել Սերժ Սարգսյանը, նա արձագանքեց. «Չէ, ես չգիտեմ ինչ է ասել»: Այս խոսքից հետո Գաբրիել Գյոզալյանն անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ ունեցած ծավալուն ելույթում նշել էր, որ ուսումնասիրությունների նախնական տվյալները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում գրանցված է 20,214 հեկտար պտղատու այգի, մինչդեռ ուղղակի փաստացի հաշվառումը, ցույց է տվել մեկ այլ թիվ՝ գրեթե 25,000 հեկտար։ «Այսինքն՝ 5000-ի տարբերություն: Սա էական հանգամանք է: Միայն Արագածոտնում գրեթե 1000 հեկտար չգրանցված է: Լավ, ով է գալու խլի: Ես հասկանում եմ, որ այնտեղ որոշակի թեթեւ ծախսեր են առաջանում, բայց մեկ է` վաղ, թե ուշ մեկը գալու է եւ հարցնի, ուստի հենց սկզբից պետք է ճիշտ վարվել: Հատկապես մեծ այգիներ աճեցնողները այնպես չէ, որ շատ մեծ կարիքների մեջ են: Ակնհայտ է, որ հողօգտագործողները խուսափում են այգիների գրանցումից հողի հարկի ավելի բարձր դրույքաչափի եւ կադաստրային գրանցման վճարների պատճառով։ Բայց ինչպես ասացի՝ այս հանգամանքը շատ բացասական ազդեցություն է ունենում: Ի վերջո, նորից եմ կրկնում՝ մեկ է, հիմա չլինի, վեց ամիս հետո լինի, վեց ամիս հետո չէ, մեկ տարի հետո են գալու եւ հարցնեն: 2017 թվականին բազմաթիվ են այդպիսի փաստերը, որ մարդիկ ստիպված են լինում նաեւ զուգահեռ տուգանքներ վճարել»,- նշել էր Սերժ Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3278 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ