Նոր Կյանքի գյուղապետը Սերժ Սարգսյանի ելույթից հետո դիմել է իրավապահներին

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթից հետո բաց նամակով դիմել է իրավապահներին: Գարիկ Սարգսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակած նամակն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Գարիկ Սարգսյանը բաց նամակում մեջբերել է Սերժ Սարգսյանի ելույթի հետեւյալ հատվածը.

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

….Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների եւ գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջեւ գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:
Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման եւ իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն եւ կարտացոլեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով»։

Որից հետո Նոր Կյանքի գյուղապետը նշել է, որ վերոգրյալ դիրքորոշումների հետ անհնար է չհամաձայնվել։

«Վստահ եմ, որ արդեն իսկ տեղյակ եք, որ Նոր Կյանք համայնքի շահերը պաշտպանելու համար իմ կողմից ձեռնարկվել եւ ձեռնարկվում են իրավական գործընթացներ։ Դրանց նպատակն է վերականգնել համայնքի սեփականության իրավունքը համայնքի համար կենսական նշանակություն ունեցող հողամասի մասով, որը ոչ իրավաչափորեն օտարվել է նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի անդամին, համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ տարածքում ներգրավել ներդրումներ եւ հանձնել համայնքի բնակիչների օգտագործմանը, վերականգնել կատարված չարաշահումների արդյունքում համայնքի բյուջեին պատճառված վնասները (հնարավոր է նաեւ պետական բյուջեին պատճառված վնասը չհաշվարկված հարկերի տեսքով)։ Ներկայացված երկու հաղորդումներից մեկով (որը վերաբերում էր մանկապարտեզում կատարված չարաշահումներին, մասնավորապես, երեք տարի շարունակ պարգեւավճար ձեւակերպելուն եւ չվճարելուն եւ այլ խախտումներին) հարուցվել է քրեական գործ, իսկ մյուսով, որը վերաբերում էր համայնքի ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելուն եւ պաշտոնական լիազորությունները անցնելուն, քրեական գործ չի հարուցվում անհասկանալի պատճառներով։ Ներկայումս քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է դատարանում։ Հատկանշական է, որ այս պրոցեսում հանդիպել ենք երեւույթների, որոնք համատեղելի չեն վերը նշված հռչակված սկզբունքների հետ»,- գրել է Գարիկ Սարգսյանն ու օրինակներով հիմնավորել իր տեսակետը.

1.ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով, ըստ որոնց վերջիններս չեն կատարել որեւէ հակաիրավական արարք։ Բացատրությունները հաճախ զավեշտալի են եղել, մասնավորապես, որ անձանցից մեկն ունի երկու ստորագրություն, մինչդեռ ներկայացվել են առնվազն տվյալ անձի անվան դիմաց դրված երեք ստորագրություն, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց։
2. Չեն պահանջվել եւ ուսումնասիրվել 2004-2016 թվականների նիստերի արձանագրությունները, դրանք առհասարակ առկա չեն գործի նյութերում, թեեւ հաղորդման առարկան հենց դրանց է վերբերել։ 
3. Նյութերի նախապատրաստության փուլում արձանագրվել է, որ թեեւ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներին, սակայն վարույթ իրականացնող մարմինը հիմք ընդունելով որեւէ կերպ չապացուցված փաստերը եզրահանգել է, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն։
4. «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով առհասարակ քննություն չի տարվել դրանք հաստատելու եւ պատճառները պարզելու ուղղությամբ։ Ամփոփելով վերոգրյալը, եղել են քրեական գործ հարուցելու բոլոր անհրաժեշտ հիմքերը, սակայն գործ չի հարուցվել։ Վստահ ենք, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերացնել նշված բացթողումները, սակայն կցանկանայի, որ իրավապահ մարմինները գործի հետագա քննության ընթացքում լինեն օբյեկտիվ եւ կատարեն բազմակողմանի քննություն՝ ղեկավարվելով հանրային շահով։

ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես գնումների գործընթացի կարգավորումը եւ համակարգումն իրականացն մարմնի, ՀՀ վերահսկիչ պալատի՝ որպես բյուջետային ելքերի եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ Նոր Կյանք համայնքում կատարված մի շարք գնումներ չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Այս մասով, դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ համոզվելու համար, որ gnumner.am կայքում նշված գործարքների մասով չկա որեւէ հրապարակում։

ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ եթե համապատասխան հայտարարությունները չեն տեղադրվել կայքում, ապա առկա է օրենքի խախտում, միաժամանակ հորդորել են դիմել Արարատի մարզպետարան, քանի որ վերջինս է պարտավոր համապատասխան հայտարարությունները տեղադրել gnumner.am կայքում։ Արարատի մարզպետարանը (ի դեմս աշխատակազմի ԺՊ Մ. Աբրահամյանի, ով հանդիսանում է Նոր Կյանքի նախկին համայնքապետը), ի պատասխան մեր դիմումի, հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկատվության։


«Այստեղ ակնհայտ է, որ որոշ գործարքներ չեն համապատասխանել օրենքին, դրանք կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքով նշված ընթացակարգերի խախտումով, հետեւաբար խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պարզելու թե՛ գնումների կատարման սահմանված ընթացակարգերի խախտման փաստերը, թե՛ պարզելու Արարատի մարզպետարանի կողմից նման պատասխան տալու պատճառները»,- եզրափակել է Գարիկ Սարգսյանը:

Տպել
5138 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում