Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով դեկտեմբերի 9-ին Դիլիջանում անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում՝ իր խոսքն ուղղելով համայնքապետերին, ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:»:
Իսկ իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը նշել է. «Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել»:
Սերժ Սարգսյանի այս խոսքերն արդեն հակասական արձագանքների են արժանացել, հիմնականում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ մինչեւ այժմ տարիներ շարունակ գյուղապետները բոլոր ընտրությունների հիմնական ընտրակեղծարարներն են եղել, ինչի շնորհիվ վայելել են անարգել չարաշահումներ եւ հանցագործություններ կատարելու ազատությունը: Ստորեւ ներկայացնում ենք նշվածն ապացուցող մի քանի օրինակ:
2008-2016թթ պաշտոնավարման տարիներին թույլ տված չարաշահումների համար Շահումյանի համայնքապետ Արթուր Յայլոյանի նկատմամբ այս տարի քրեական գործ է հարուցվել: Համաձայն գործի նյութերի՝ Յայլոյանն աշխատավարձերը հրամանագրել է իրականում չգործող գրադարանավարուհու, այգեպանի և գործավարի հաստիքների վրա: Յայլոյանը նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել համապատասխան չափի աշխատավարձեր, որոնք վերջիններս ստացել և տնօրինել են իրենց հայեցողությամբ, սակայն փաստացի չեն իրականացրել վերը նշված հաստիքներով սահմանված պարտականությունները: Դատարանը համայնքապետի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով՝ 5 տարի 6 ամիս ժամանակով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան:
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Մելիք Բաբագյուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք և խոշոր չափերի գույքի յուրացում կատարելու համար:
Ըստ գործի նյութերի, գյուղապետը 2012թ. որոշել է իր համար ծառայողական ավտոմեքենա գնել և դրա համար համայնքային բյուջեից 1 700 000 դրամ է հատկացրել: Սակայն մեքենան գնել է ընդամենը 330 000-ով, իսկ մնացած գումարը` 1 370 000 դրամը, յուրացրել է:
Եվ որպեսզի կեղծիքը չբացահայտվի, Մելիք Բաբագյուլյանն ամբողջ գումարը փոխանցել է բանկի միջոցով իր ծանոթի անունով, իսկ գործարքը ներկայացրել որպես մեկ անձից կատարված գնում: Ծանոթը գումարն ստացել է և հանձնել գյուղապետին, որից 330 000-ը վերջինը վճարել է ավտոմեքենայի տիրոջը, իսկ 1 370 000-ը` գրպանել: Բացի այդ, պարզվել է, որ Եղեգիսի գյուղապետը նաև ավագանու նիստերի արձանագրություններն է կեղծել: Օգտվելով ավագանու անդամներից մեկի բացակայությունից՝ կազմել է ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և ինքն էլ կեղծել է բացակայող անդամի ստորագրությունը: Այս եղանակով Մելիք Բաբագյուլյանն իր հայեցողությամբ օտարել է համայնքի սեփականություն հանդիսացող հողերը: Մելիք Բաբագյուլյանը ողջ դատավարության ազատության մեջ է գտնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանաու մասին ստորագրությունը, 2014-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման, միաժամանակ, սակայն կիրառվել է ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը, եւ նա ազատվել է պատժի հետագա կրումից:
«Հետք»ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ի վերջին ՏԻՄ ընտրություններից հետո Արևածագը բաժանված է թշնամական 2 բանակների: Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն իր լիազորություններն ընդունելուց 2 օր հետո՝ նոյեմբերի 23-ին, համայնքային ծառայողներ, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա Բաղդասարյանից և հաշվապահ Ռուզաննա Հարությունյանից դիմում է պահանջել՝ աշխատանքից ազատվելու համար: «Ես ձեզ հետ չեմ աշխատելու: Դուք խոչընդոտել եք ընտրությունները, նրա կողմից եք եղել, դուք ձեր ընտանիքներով նրա կողմն եք եղել»,- տուժողների փոխանցմամբ՝ ասել է Ա.Հովհաննիսյանը:
Սա համայնքներում հետընտրական զարգացումների տասնյակ օրինակներից միայն մեկն է, որտեղ համայնքի ղեկավարները չարաշահում են իրենց լիազորությունները, վենդետաներ անում հակառակորդ թիմի ներկայացուցիչներին: Նշված գործով եւ մամուլում այլ համայնքներից նմանատիպ իրավիճակների մասին հրապարակումներով որեւէ քրեական գործ հայտնի չէ:
Վերը նշված օրինակները ընդամենը չնչին ծաղկաքաղ են, համայնքապետների քրեական հանցագործությունների մասին կարելի է արխիվներից կիլոմետրերով օրինակներ հանել: Բայց դրա փոխարեն նյութը կեզրափակենք, վերջին շրջանում մեծ աղմուկ հանած լուսանկարով, որտեղ Շենավանի համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Մկրտչյանն է Կարմիր Գրքում գրանցված՝ սպանված անգղերի հետ: Արթուր Մկրտչյանը պատասխանտվության չենթարկվեց, վաղեմության ժամկետն անցնելու պաշտոնական պատճառաբանությամբ:

Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT