Երևան
12 °C
Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել: Եթե պետական բնակարաններ կորցրած Լոռու մարզի բնակիչների խնդիրը մեծ հաշվով կարելի է լուծված համարել, ապա սեփական բնակարաններ կորցրածների խնդրին պետությունը դեռեւս չի անդրադառնում: Աղետի գոտու, բնակարանաշինության ու բնակարանի իրենց հերթին սպասող քաղաքացիների խնդրի մասին զրուցել ենք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Լեւոն Ասլանյանի հետ:
- Պարոն Ասլանյան, աղետից անցել է 29 տարի, ինչպիսի՞ն է անօթեւանության ու բնակապահովման խնդիրը մարզում:
- Գյուղական բնակավայրերում դեռ 345 ընտանիք սպասում է իրենց բնակարանային խնդիրների լուծմանը, այդ 345-ից 196-ը դեռ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության հարցերով կառավարչի հաշվեկշռում են: 5 օր առաջ եղավ դատարանի թույլտվությունը՝ այն առանձնացնել, հանձնել Լոռու մարզպետարան, որպեսզի մենք առանձնացնենք տնամերձ հողամասերն անավարտ շինություններով բնակիչներին: Գործընթացը սկսված է, վերջին 3 ամիսներին բոլոր անավարտ շինությունները ուսումնասիրվել են: Գյուղական բնակավայրերի բնակիչների մի մասը բնակարան ստանալու իրենց իրավունքը վերականգնել են դատական կարգով, հիմնականում 1 սենյակի հավակնող բնակարանների վերաբերյալ, այս տարի արդեն 3 ընտանիք ստացել է գումարը: Կառավարության նոյեմբերին ընդունված որոշումով եւս 4 ընտանիքների համար քայլեր են ձեռնարկվել: Խնդիր է լուծվել Սպիտակ քաղաքում՝ մեկ սենյակի հավակնող 50 ընտանիքների համար՝ 4.5 մլն դրամ փոխհատուցմամբ:
Վանաձորում խնդիրը լուծված է, 3 ընտանիք ինչ-ինչ պատճառներով դուրս մնաց, իսկ Ստեփանավանում պետական բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը լուծված է, բայց այնտեղ կա շատ լուրջ խնդիր՝ Աշոտաբերդ թաղամասը, մարզպետն ամեն անգամ խնդիրը բարձրաձայնում է, ներկայումս եւս քննարկվում է, բայց կոնկրետ ասելիք, այս ուղղությամբ, ցավոք չունեմ հիմա:
- Պարոն Ասլանյան, տրոհված ընտանիքների մասով ի՞նչ կասեք:
- Տրոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, իհարկե եղան: Գյուղական բնակավայրերում բնակապահովման խնդիրները կանոնակարգվում են կառավարության 2008թ.-ի նոյեմբերի 13-ի 1337 որոշմամբ, այնտեղ հստակ նշված է, թե ովքեր են ծրագրի շահառու համարվում: Ցավոք, տրոհման խնդիրները դուրս են մնում այս ծրագրի շրջանակներից:
Վանաձորի մյուս խնդիրն էլ այն է, որ կան տնակային ավաններ, բայց տնակային ավաններում բնակվում են հիմնականում ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները:
- Նշեցիք, որ պետական բնակարաններ կորցրած ընտանիքների խնդիրը կարելի է ավարտված համարել, իսկ սեփական բնակարաններ կորցրած ընտանիքների մասով, կարծես թե, ոչինչ չի արվում...
- Շատ ծանր հարց եք տալիս, շատ…568-ից ավելի ընտանիք Սպիտակում, 330 ընտանիք՝ Ստեփանավանում եւ 56 ընտանիք՝ Վանաձորում: Չկա այդպիսի ծրագիր: Եկեք ազնիվ լինենք, սեփական բնակելի տները մարդիկ միշտ կառուցել են իրենց ուժերով ու միջոցներով, լավ կլինի, որ պետությունը կարողանա մի օր անդրադառնալ այդ հարցին, չէ որ այդ մարդիկ էլ են մեր քաղաքացիները:
- Պարոն Ասլանյան, Վանաձորում աղետի հետեւանքով 84 երրորդ աստիճանի վթարային շենք կա, որտեղ հազարավոր մարդիկ են ապրում: Ի՞նչ քայլեր են տարվում պետության կողմից այդ ուղղությամբ:
- Այդ ուղղությամբ, ցավոք, որեւէ աշխատանք ներկայումս չի տարվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT