Հաջորդ անգամ խիստ միջոցների կդիմեմ. դատավորը սպառնաց փաստաբանին՝ թափահարելով կանոնագիրքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական նիստը սկսվեց լարված մթնոլորտում:

Այս մասով քննվում է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նկատողություն հայտարարեց Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանին՝ նախորդ նիստին, ըստ դատավորի՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: «Լուսինե Սահակյան, դուք ինձ բան չունեք ասելու, նախորդ դատական նիստին ձեր պահվածքի, վարքագծի վերաբերյալ»,- դիմելով պաշտպանին՝ ասաց դատավորը:

Լուսինե Սահակյանի ճշտող հարցին, թե ինչի մասին է խոսքը, դատավորը շարունակեց. «Էն, որ դուք նախորդ նիստին գնացիք առանց նախագահողի թույլտվության»: Լուսինե Սահակյանն ի պատասխան ասաց, որ նախորդ նիստին նախօրոք զգուշացրել էր, որ անհետաձգելի քննչական գործողության պետք է մասնակցեինք եւ չենք կարող նիստին մասնակցել. «Անձամբ ես՝ որպես նախագահող, ձեզ թույլ չեմ տվել լքել դահլիճը, շեշտեցի՝ ասեցի, որ 15 րոպեից խորհրդակցական սենյակից կվերադառնանք: Այսինքն՝ դրանից հասկացվում է, որ պետք է սպասեիք ձեր միջնորդությունը քննարկեինք: Երկրորդ՝ եթե դուք միչդատական վարույթի եք մասնակցում, դա ձեր վարքագիծը չի արդարացնում, քանի որ երկու ամիս է, մենք այս նիստն ենք քննում, եւ դուք գիտեք օրվա եւ ժամի մասին, եւ եթե որեւէ մեկին ցանկանում եք որեւէ իրավաբանական օգնություն ցույց տալ, դուք բարեխիղճ եւ ժամանակին հնարավոր է չկարողանաք իրավաբանական օգնություն ցույց տալ, ուստի պետք է բացատրեք եւ չվերցնեք»,- այսպիսի հայտարարություն արեց դատավոր Արթուր Օհանյանը:

Սահակյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ, սակայն նախագահողը նրան պարբերաբար ընդհատում էր զայրացած ասելով. «Ի՞նչ պիտի հայտարարեք, ինչի՞ համար»: Լուսինե Սահակյանը դիմելով Օհանյանին ասաց, որ դատավորն իրեն նման հորդորներ անելու իրավունք չունի, եւ ինքն է որոշում ինչ գործ ստանձնի, ինչը՝ ոչ: «Եթե որեւէ մեկին թվում է, որ մի գործ շատ ավելի կարեւոր է, քան՝ մյուսը, ապա սխալվում են, բոլոր պաշտպանյալներն ինձ համար հավասար են»,- ասաց Սահակյանը: Դատավորը կրկին շարունակեց. «Փաստացի, դուք խոչընդոտեցիք նիստը, ձեզ նկատողություն եմ տալիս, հաջորդ անգամ ավելի խիստ միջոցների կդիմեմ»,- սպառնաց դատավորը, ապա կրկին թափահարեց ձեռքի տակ եղած Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը. «Էդ էլ հո մենք չենք ընդունել, դա դուք՝ փաստաբաններդ եք ընդունել»,- ասաց Օհանյանը՝ ապա երկրորդ նախազգուշական  սանկցիան կիրառեց Սահակյանի նկատմամբ:

Բանավեճին «խառնվեց» փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ հորդորելով փաստաբաններին վարքագծի կանոնագրքով չսպառնալ: «Հարգելի դատարան առարկում եմ ձեր անօրինական գործողությունների դեմ, դուք ակնհայտ անհարգելից վերաբերմունք եք դրսեւորում իմ գործընկերոջ նկատմամբ՝ այսուհետեւ պաշտպանության կողմի եւ փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորելուց՝ զերծ մնացե՛ք, եւ պետք չի վարքագծի կանոնագրքով մեզ վախեցնել»: «Չեմ ուզում ձեզ անդրադառնալ, նստեցե՛ք»,- դիմելով Շուշանյանին՝ ասաց դատավորը:

Բանավեճից հետո դատավորը դատաքննության փուլը համարեց սկսված. մեղադրող դատախազներ Արթուր Չախոյանն եւ Արամ Արամյանը հրապարակում են մեղադրական եզրակացությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3281 դիտում

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան