Երևան
12 °C
Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումից առաջ եւ հետո ռուսական մեդիայում առաջացած հիստերիայի շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
- Տիկին Զոհրաբյան, նոյեմբերի 24-ից առաջ եւ հետո հանրային կարծիք ձեւավորող ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումը: Մասնավորապես` նոյեմբերի 28-ին НТВ ռուսական առաջատար հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Հանդիպման վայրը» քաղաքական շոուի ժամանակ հնչում է կարծիք, որ Հայաստանի ԵՄ մտնելը նման է այն բանի, որ սիրուհին դավաճանում է իրեն կերակրող ձեռքին՝ Մոսկվային: Որպես Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ի՞նչ գնահատական եք տալիս այս երեւույթին: Նկատի ունենանք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ. ոչ վաղ անցյալում էլ ՌԴ ՊՆ-ին պատկանող «Զվեզդա» հ/ը-ն ՀՀԿ-ի եւ ֆաշիզմի միջեւ ընդհանրություններ էր գտել:
- Ես ուզում եմ բոլորին, այդ թվում՝ ՌԴ-ի մեր գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ Հայաստանը ինքն է որոշում իր փոխգործակցության ձեւաչափը ԵՄ-ի, ՌԴ-ի եւ այլ երկրների ու կառույցների հետ: Այո, մենք Ռուսաստանի հետ ունենք ամուր ռազմադաշնակցային գործակցություն, բայց դա չի նշանակում, որ կլինի փորձագետ, կլինի Սերգեյ Մարկովի նման թափթփուկ, ով իրենք իրավունք պետք է վերապահի նման տգեղ, անպարկեշտ եւ հեգնական տոնով խոսել Հայաստանի մասին:
Քիչ առաջ ես խոսեցի Պետդումայի մեր որոշ ռուս գործընկերներ պատգամավորների հետ, ովքեր նշեցին, թե դա այս կամ այն փորձագետի կարծիք է եւ երբեք ոչ՝ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, բայց այդ ու հանդերձ, եթե Ռուսաստանը բավականին հեղինակավոր հեռուստաընկերություններով համաձայնագրի ստորագրումից առաջ եւ ստորագրումից հետո նման հեգնական, իռոնիկ եւ ոչ կոռեկտ ձեւակերպումներ են հնչում, ինձ համար առնվազն հասկանալի չէ, թե ինչու՞ մեր արտաքին գերատեսչությունից որեւէ արձագանք չկա՝ այսօրինակ պահվածքին:
Մեր ռուս գործընկերներն ասում են, որ սա ազատ փորձագետի կարծիք է, բայց ես չեմ կարծում, որ դա ազատ հիմնավորում է: Յուրաքանչյուր երկիր պետք է հարգի իր գործընկերոջ ինքնիշխանությունը:
- Ռուս գործընկերներ ասելով՝ Պետդումայի ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական թեւի ներկայացուցիչներին նկատի ունեք: Ովքե՞ր էին արդարացնում НТВ-ի եթերը:
- Խոսել եմ «Единая Россия»-ի («Միասնական Ռուսաստան» ՌԴ-ի իշխող քաղաքական ուժը) մի քանի գործընկեր պատգամավորների հետ, ովքեր ընդգրկված են ԵԽԽՎ-ում: Ինչպես ասացի՝ նրանք նշեցին, որ դա չի կարող լինել երկրի պաշտոնական դիրքորոշումը:
- Տիկին Զոհրաբյան, Ձեր խոսքում նշեցիք, որ արտաքին գերատեսչության կողմից որեւէ արձագանք չեք տեսնում: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ ԱԳՆ-ը եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
- Ինչ-որ ասում է Սերգեյ Մարկովի նման թափթփուկը, ով ֆինանսավորվում է Ալիեւի վարչակարգից, մոտեցում կա, որ չարժի այդ կարգի գործիչներին պատասխանել: Ես հակված կլինեի սա անարձագանք թողնել, եթե նման հաղորդումները եւ գնահատականները չհնչեին միլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքներով, ուստի ես կարծում եմ, որ ԱԳՆ-ից որոշակի ներքին մեսիջների փոխանակում կլինեն կամ արդեն եղել են: Հույս ունեմ, որ դեսպանի կողմից եւս մտահոգություններ հայտնված կլինի:
- Դուք հավատու՞մ եք ռուս Ձեր գործընկերների ասածներին, որ ռուսական մեդիայի հնչած կարծիքներն ազատ փորձագետների կարծիքներ են այն դեպքում, երբ, եթե ոչ բացահայտ, ապա այլ ուղիներով НТВ-ն ֆինանսավորվում է իշխանական ճամբարից:
- Մենք այդ բոլորը շատ լավ հասկանում ենք, բայց երբ խոսում ենք իրենց հետ, իրենք ասում են, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում հեռուստաընկերություններն ունեն խմբագրական ազատություն: Ինձ համար ծիծաղելի պատճառաբանություն է, որ Ռուսաստանի հեռուստաընկերություններն ունեն ազատություն, որովհետեւ առնվազն Ռուսաստանի դեպքում ես մի քիչ վերապահում ունեմ, որ նման կարծիք կարող է հնչել, միայն այն բանի համար, որ դա փորձագետի կարծիք է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT