Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այսօր հրավիրված հերթական նիստին ներկայացել են շապիկներով, որոնց վրա պատկերված են անվանի այն գործիչների պատկերները, որոնց պատվին նրանք առաջարկում են փողոցներ անվանափոխել կամ անվանակոչել:
«Ելք»-ն առաջարկում է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների, Կենտրոնի Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի անունով, իսկ Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցը անվանափոխել Քըրք Քըրքորյանի: Առաջակվում է նաեւ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել` ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի:
Ի դեպ, ավագանու այսօրվա նիստի օրակարգում Ազգալդյանի անունով փողոց կոչելու երկու նախագիծ կա, մեկը «Ելք» խմբակցությանը, մյուսը՝ «Հանրապետականինը»: Վերջինս, ի տարբերություն «Ելքի», առաջարկում է Լեոնիդ Ազգալդյանի պատվին անվանակոչել ոչ թե Լենինգրադյան փողոցը, այլ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:
Քվեարկության արդյունքում ընդունվեց երկրորդ տարբերակը: «Ելքը» գտնում է, որ դա չի համապատասխանում Արցախյան ազատամարտի հերոս Ազգալդյանի մեծությանը:
«Ազգալդյանի անունով պետք է կոչվի ոչ այդ փողոցը՝ 70 մետրանոց, այլ շատ ավելի ներկայանալի Լենինգրադյան փողոցը: Այսօր չի լինի, մի օր կլինի: Դուք կտեսնեք, հանրապետականնե՛ր»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը: Իսկ Ալեն Սիմոնյանը մինչ այդ հիշեցրել էր, որ Լենինգրադյան փողոցի անունն Ազգալդյանի անունով փոխելու օգտին ավելի վաղ հավաքվել էր շուրջ 9 հազար քաղաքացու ստորագրություն:
Ի դեպ, Հանրապետական խմբակցության նախագծին կողմ արտահայտվեցին նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունից դուրս եկած երկու անդամները՝ ի տարբերություն նախկին գործընկերների: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այդ առնչությամբ նկատեց. «Այսպիսով՝ ավագանու երկու անկախ անդամները հստակեցրեցին իրենց քաղաքական դիրքավորումն ավագանու կազմում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT