Երևան
12 °C
Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը թույլ կտա կոնյակի հայաստանցի արտադրողներին եւս 25 տարի Եվրամիությունում իրենց արտադրանքը ներկայացնել «Հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ, որից հետո անունը պետք է փոխվի:
Այս մասին ասված է Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի մեջ, ինչը նաեւ հատուկ ուշադրության է արժանացել ռուսական ԶԼՄ-երի կողմից: Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը բրենդ են, եւ ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական տեղանուններ, որոնք ամրագրված են ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանությանը վերաբերող Լիսաբոնի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում։ Այնպես որ միջազգային նորմերով, Հայաստանը ստիպված է դադարեցնել «կոնյակ» բրենդի օգտագործումը: Սա նշանակում է, որ պետք է Հայաստանի ազգային բրենդի, աշխարհում այցեքարտերից մեկը հանդիսացող խմիչքի համար նոր անուն մտածել:
«Աբրիկոն» խմիչքի հիմնադիր Կարեն Խաչիկյանը վտանգավոր է համարում «Հայկական կոնյակի» փոխարեն «Հայկական բրեդի» տարբերակին անցնելը, ինչն ամենահեշտ ճանապարհը կլիներ, քանի որ ամբողջ աշխարհում այդ խմիչքը նաեւ բրենդի է կոչվում: «Կարտոֆիլից էլ կարելի է բրենդի պատրաստել, գնալով ավելի շատ երկրներում, շատ-շատ մարդիկ արդեն բրենդի անունը լսելիս պատկերացնում են, որ դա շատ էժան ու շատ ցածր որակի խմիչք է: Իսկ հայկական կոնյակն այդպիսին չէ՝ 130 տարուց ավելի այն հայտնի անուն է, մարդիկ սովորել են դրան, որպես լավ խմիչք, ու եթե այսօր միանգամից անցնենք ու սկսենք գրել հայկական բրենդի, դա բացասական հետեւանքներ կունենա»,- ասում է նա: Ըստ Կարեն Խաչիկյանի՝ հայկական կոնյակը պետք է նոր անվանումով ներկայանա աշխարհին, որ յուրահատուկ լինի, եւ որի անունն արդեն ամեն ինչ ասի: Մեր զրուցակիցը վստահ է՝ պետք է նախապատրաստել ինչ-որ մի անուն, որը կկարողանան օգտագործել միայն Հայաստանում այդ խմիչքն արտադրողները:
«Հիմա մենք պետք է մտածենք՝ ի՞նչ կարող ենք անել, որ այն ժամանակվանից, երբ արգելվի կոնյակ անունը կիրառել, կարողանանք մեր կոնյակն ուրիշ՝ կրկին ճանաչելի անունով ներկայացնել: Բայց դրան նախապատրաստվել է պետք այսօրվանից, որպեսզի շուկային սովորեցնենք, որ այսուհետ հայկական կոնյակը լինելու է այս կամ այն անունով: Օրինակ՝ ժամանակին առաջարկում էին, որ հայկական կոնյակի անունը դնենք «նոյակ», «արմենյակ» կամ նման մի այլ բան՝ առաջարկները բազմաթիվ էին: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի այնպիսի անուն, որը սիրուն հնչի ու հատկապես սիրուն հնչի այն շուկաներում, որը թիրախային է հայկական կոնյակի համար: Դրանից հետո հետեւողական պետք է կամաց-կամաց շուկային սկսեն սովորեցնել, որ հայկական կոնյակի փոխարեն այդ անունով խմիչք փնտրեն. սկզբում՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում, այդ անունը սկսենք ավելի մեծ-մեծ տառերով գրել, մինչեւ որ մարդկանց մոտ կտպավորվի, որ այդ անունով է հայկական կոնյակը հանդես գալիս: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ բարձրակարգ լինի այդ խմիչքը: Այսինքն՝ միայն շատ բարձր որակյալ կոնյակն այդ անունն ունենա, որ մարդիկ հասկանան, որ հայկական բարձրակարգ կոնյակն է դա, իսկ մնացածը անորակ բաներ են: Հակառակ պարագայում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կարեն Խաչիկյանը:
Նրա կարծիքով՝ եթե «հայկական կոնյակ» անվանումից կտրուկ անցնենք «հայկական բրենդի» անվանմանը, պահանջարկը շատ կտրուկ անկում կապրի: Իսկ սեփական փորձով նա ավելի լավ գիտի, թե ինչ բարդ ու դժվար է նոր անուն, կամ խմիչքի նոր տեսակ ստեղծելն ու ճանաչելի դարձնելը:
Եվ որպեսզի մեր կոնյակը խուսափի այդ փշոտ ճանապարհով անցնելուց, վստահ է, որ ամենաճիշտը հենց այսօր՝ այս պահին խելացի անուն մտածելն ու զուգահեռ արդեն հայտնի՝ «հայկական կոնյակ» անվան հետ առաջ տանելով կամաց-կամաց այն ճանաչելի ու ընդունելի դարձնելն է:
25 տարին լավ ժամանակ է, որ Հայաստանը կարողանա «հայկական կոնյակ»-ը ռեբրենդինգ անել ու որպես նոր՝ զուտ հայկական խմիչք ներկայացնել:
Հ.Գ. Ի դեպ «Աբրիկոն» խմիչքի (ծիրանից պատրաստված, հնեցված խմիչք) ստեղծման պատմությունն անմիջական կապ ունի «հայկական կոնյակ» եզրույթի հետ, ու այն ստեղծելու միտքը Կարեն Խաչիկյանի մոտ ծագել է կոնյակի շուրջ «վեճի» արդյունքում: Նա Կոնյակ քաղաքում կոնյակագործություն և տակառագործություն ուսումնասիրելիս է լինում, աշխարհի հեղինակավոր ընկերություններում աշխատող կոնյակագործ ընկերները սկսում են հետաքրքրվել Հայաստանով ու հարցնում, թե Հայաստանում ի՞նչ հետաքրքիր խմիչք կա: «Հայկական կոնյակ»,- ասում է Խաչիկյանը:
«Լավ էր` չասեի, որովհետև բոլորը միանգամից բացականչեցին` այդ ինչպե՞ս: Հարցնում են` միգուցե բրե՞նդի, այլ ոչ կոնյակ, ախր Կոնյակն իրենց քաղաքն է, որտեղ հիմա բոլորով գտնվում ենք, իրենց խմիչքի անունն է, եւ եթե նույնիսկ նույն խաղողից, նույն մասնագետը տանի Բորդոյում կոնյակ պատրաստի, այդ սպիրտն արդեն իրավունք չունի կոնյակ կոչվելու: Նրանց ասածը ես ընդունեցի ու հասկացա, որ մարդիկ սխալ բան չեն ասում, մի հետաքրքիր բան է պետք ստեղծել, եւ որոշեցի, որ այդ խմիչքը պետք է լինի ծիրանից եւ հնեցված»,- պատմում է կոնյակագործ, «Աբրիկոն»-ի հեղինակ Կարեն Խաչիկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT