Երևան
12 °C
Մեր տեղեկություններով սեւ ամպեր են կուտակվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի աշխատանքից ո՛չ Ուկրաինայում են «հիացած», ո՛չ էլ ՀՀ ԱԳՆ-ում, եթե չասենք, որ իրականում շատ դժգոհ են: Մեր աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Մանուկյանը իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար:
Հաշվի առնելով հայ-ուկրաինական հարաբերությունները, Ուկրաինայում ծավալված ու ծավալվող ներքին իրադարձությունները, Ուկրաինայի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, եւ մեր առանցքային գործընկեր դարձող ԵՄ-ի հետ, այն մեզ համար կարեւոր ու «զգայուն» կետ է, ինչը ենթադրում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը պետք է լինի խիստ պատրաստված, բարձրակարգ պրոֆեսիոնալ ու կատարի մեծ ծավալի, կարեւոր, նուրբ ու լուրջ աշխատանք: Անդրանիկ Մանուկյանի տվյալները ենթադրվող հատկանիշների պահանջներին չեն բավարարում, եւ բացի այդ, նա իր բիզնեսների համար է մեծ ծավալի աշխատանք տանում:
Այդ մասին, սակայն ԱԳՆ-ում բարձրաձայն չեն խոսում: Հարցն այն է, որ դեսպաններին նշանակում է ՀՀ նախագահը, ու Անդրանիկ Մանուկյանն էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Եվ դեմ արտահայտվել Անդրանիկ Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը լինելու փաստին, կնշանակի դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանի որոշմանը: Իսկ նման «գլխացավանքի» տակ ոչ ոք չի ուզում մտնել:
Անդրանիկ Մանուկյանից դժգոհության ու համբերության բաժակի վերջին կաթիլը, ասում են մեր աղբյուրները, ուկրաինացի լրագրողների հետ կապված միջադեպն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամներին թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք:
Դրանից հետո ուկրաինացի լրագրողներից Եվգենի Լեսնոյը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք նախնական համաձայնություններ են ունեցել հենց Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ու մասնավորապես՝ դեսպանի հետ:
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ ԱԳՆ-ում լուրջ հարցեր են առաջացել. բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն ինքնագլուխ քայլեր արել, ու պայմանավորվածություններ ձեռք բերել ուկրաինացի լրագրողների հետ՝ առանց այդ հարցը ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու: ԱԳՆ-ում վստահ են, որ հենց Անդրանիկ Մանուկյանի «ոչ կոմպետենտությունն» է պատճառը, որ ուկրաինացի լրագրողները եկել, հասել են մեր սահմանային անցակետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT