Երևան
12 °C
Թեպետ հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար, որի ժամանակ նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն կասկածները դեռ պահպանվում են:
«Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահ, քաղաքական մեկնաբան Գեղամ Բաղդասարյանը, այնուամենայնիվ կարծում է, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրը: «Վաղը չեն ստորագրի»,- Բրյուսելի գագաթնաժողովին նվիրված փորձագիտական քննարկման ժամանակ կարճ հայտարարեց Գեղամ Բադասարյանը՝ չմանրամասնելով, թե ինչու:
Նրա հետ չհամաձայնեցին մյուս փորձագետները՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման խոչընդոտ չկա: «Եթե այն չի հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի պարտավորություններին, ապա ո՞րն է խնդիրը, որ չստորագրվի: Կարծում եմ կստորագրվի»,- հակադարձեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Փորձագետի միտքը շարունակեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումները չպետք է խոչընդոտ հանդիսանան ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար: «Հայաստանը կարող է ստորագրել հռչակագիրը վերապահում», - ասաց Գրիգորյանը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, պատահական չէ, որ հայկական կողմը կարեւորում է Արեւելյան գործընկերության հռչակագրում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դրույթները, քանի որ դրանք Բաքվում կարող են ընկալվել որպես «պատերազմի տեղեկանք»:
Դատելով Արեւելյան գործընկերության հռչակագրի քաղաքական նշանակությունից՝ Սաֆարյանի խոսքով, Ադրբեջանը ԵՄ-ից պատերազմի տեղեկանք է ցանկանում կորզել: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանին ավելի շատ պատերազմի համար տեղեկանք է պետք: Հարց է՝ արդյոք Եվրոպան այդ տեղեկանքը կտա՞ Ադրբեջանին՝ անձամբ Ալիևին», - ասաց փորձագետը:
Այնուհետեւ մեզ հետ զրույցում Գեղամ Բաղդասարյանը մանրամասնեց համաձայնագրի հնարավոր չստորագրման վերաբերյալ իր վարկածը՝ նշելով, որ այն բխում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի վերջերս արտահայտած կարծիքից: «Աշոտյանը նշում է, որ Հայաստանի համար Արցախն աքսիոմատիկ գերակայություն է՝ հավելելով, որ ստորագրման հետ կապված ՀՀ-ն կատարել է իր աշխատանքը եւ հերթը Եվրամիությանն է»,- ցիտեց Բաղդասարյանը:
Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Խնդրի առկայության մասին վերջերս խոսեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են: Խոսքը գագաթնաժողովի վերջնական հռչակագրի մասին է, որը չունի իրավական ուժ, սակայն ունի մեծ քաղաքական նշանակություն:
Բաղդասարյանը եւս կարծում է, որ խոսքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումների մասին է: «Այդ ձեւակերպումները, կարծես թե, տարբերվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի մասով տեղ գտած ձեւակերպումներից, ինչի վերաբերյալ դեռեւս բանակցությունները շարունակվում են»,- հիշեցրեց նա:
Իհարկե, «Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահը տեղյակ է, որ կան ստորագրման շատ տարբերակներ: «Կարելի է վերապահումով ստորագրել, կամ հատուկ կարծիք հայտնել, ինչպես նաեւ համաձայնագիրը ստորագրել եւ հռչակագրից հրաժարվել: Սակայն, եթե Եվրամիությունը, ինչ-ինչ խնդիրներից դրդված չգնա այդ ձեւակերպումների փոփոխմանը եւ գերակայությունը, տա տարածքային ամբողջականությանը, ապա Հայաստանը, որի պաշտոնյաները հայտարարում են Արցախի աքսիոմատիկ գերակայության մասին, կարող է եւ հրաժարվել համաձայնագրի ստորագրումից»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ամեն ինչ կախված է պատրվակ փնտրելու կամ ստորագրմանը իսկապես պատրաստ լինելու իշխանության գերակայություններից: «Եթե ստորագրումից հրաժարվելու պատրվակ է պետք, ապա դա կա՝ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումների տեսքով: Չստորագրելը նույնիսկ աբսուրդ է, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մշտական է, իսկ Արեւելյան գործընկերության հռչակագիրը ժամանակավոր: Այն երկու տարուց կարող է փոփոխվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ստորագրման ոդիսականը կավարտվի ոչ թե նոյեմբերի 24-ի երեկոյան, այլ 25-ի առավոտյան:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:
Հայկական մամուլն այսօր նշում էր, որ այնուամենայնիվ, Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը՝ նշելով դրա իրականացման երկու տարբերակ: Առաջին, Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա Սերժ Սարգսյանը։
Երկրորդ՝ ստորագրումը տեղի կունենա, սակայն ոչ գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT