Երևան
12 °C
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված, որում քաղաքական գործիչն անդրադառնում է նոյեմբերի 21-ին, Դիլիջանում տեղի ունեցած միջոցառմանը եւ նշում, թե ՊՆ-ն անուշադրության է մատնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառումները ծրագրելիս։
Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook-ի իր էջում եւ հրապարակել ռազմամարզական վարժարանի սաների լուսանկարները՝ Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառմանը նվիրված համերգից: Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ ասվում է.
«Տարակուսանքով կարդացի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որում քաղաքական գործիչն անդրադառնում է նոյեմբերի 21-ին, Դիլիջանում տեղի ունեցած միջոցառմանը եւ փաստացի մեղադրում պաշտպանության նախարարությանը, թե ՊՆ-ն անուշադրության է մատնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառումները ծրագրելիս։ Փորձում եմ հավատալ, որ դա ընդամենը թերի տեղեկացվածության հետեւանք է։
Իրականությունն այն է, որ նոյեմբերի 20-ին, այսինքն՝ վարժարանում Նիկոլ Փաշինյանի գտնվելուց մեկ օր առաջ, նույն համերգը՝ նույն երգիչներով ու նույն կատարումներով, կազմակերպվել է բացառապես վարժարանի սաների համար։ Ինչու՞ համերգը չի կազմակերպվել մեկ անգամ եւ բոլորի համար. այն պարզ պատճառով, որ դահլիճը նախատեսված էր ընդամենը 200 մարդու համար, եւ բնականաբար, ուղղակի անհնար կլիներ այնտեղ տեղավորել վարժարանի 200 սաներին, նրանց ծնողներին, բանակի ղեկավարությանը, հրավիրվածներին (որոնց թվում էին Մոնթեի մարտական ընկերները, վարժարանի տարբեր տարիների շրջանավարտները, ինչպես նաեւ պետական կառույցների, նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները, այդ թվում նաեւ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը)։ Այսինքն՝ տոնական համերգն առաջինը դիտել են հենց վարժարանի սաները։ Համաձայնեք, անիմաստ կլիներ վարժարանի սաներին առաջարկել նույն համերգը դիտել նաեւ երկրորդ օրը։ Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր սաների ծնողների հանդիպումը զավակների հետ, մասնակցությունը հանդիսավոր շարանցմանը, Մոնթե Մելքոնյանի հուշարձանի բացման եւ այս տարի վարժարան ընդունված սաների խոստման արարողությանը, ինչից հետո առաջարկել էր շարունակել շփումը վարժարանի տարածքում, ըստ ցանկության՝ բակում, լսարաններում, հենց սաների սենյակներում։ Համերգին զուգընթաց վարժարանի կինոդահլիճում ցուցադրվում էր վավերագրական ֆիլմ Մոնթեի մասին:
Համերգի սկզբում ցուցադրվեց ֆիլմ ռազմամարզական վարժարանի, սաների, նրանց նպատակների եւ ձգտումների, ընդունելության քննությունների, ընտանիքների մասին, որում պաշտպանության նախարարի հարցազրույցը մի կարճ հատված էր, որում նա պատմում էր վարժարանի առաքելության եւ ռազմական կրթության հեռանկարների մասին:
Իսկ համերգի ավարտից հետո վարժարանի սաները, Հանրապետության նախագահի, կառավարության անդամների, հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել են տոնական հյուրասիրությանը։ Նիկոլ Փաշինյանը, դահլիճից շուտ հեռացավ եւ չմասնակցեց ամբողջ միջոցառմանը։
Այս ամենում վարժարանի սաների հանդեպ անուշադրություն պեղելու համար առնվազն վառ երեւակայություն պետք է ունենալ։
Եվ ամենակարեւորը. իրականում թե՛ համերգը, թե՛ տարատեսակ միջոցառումները երկրորդական են՝ պետության եւ մասնավորապես՝ ՊՆ վերաբերմունքը վարժարանի սաների հանդեպ լիարժեք ընկալելու համար։ Կարեւորն ինքնին վարժարանի տեղափոխումն է Դիլիջանի հոյակերտ այդ համալիր եւ Հայրենիքի վաղվա պաշտպանների կեցության, ուսումնառության, ժամանցի եւ հանգստի համար լավագույն պայմանների ստեղծումը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այսօր հաստատուն քայլերով գնում է հանրապետության լավագույն ավագ դպրոցը դառնալու ճանապարհով։
Խորապես ցավում եմ պարոն Փաշինյանի դառնացած այդ հրապարակման համար։ Մեծ ցանկության դեպքում, իհարկե, կարելի է չնկատելու տալ այս ամենը։ Բայց կարելի է գոնե թյուրիմացության մեջ չգցել մարդկանց, ովքեր միջոցառմանն անձամբ չեն մասնակցել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT