Երևան
12 °C
Հանրության կողմից բուռն արձագանքի արժանացավ Ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբի մուտքը Հայաստան արգելելու տեղեկատվությունը: Այդ միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռուստաընկերության պրոդյուսեր Օկսանա Դիխնիչը: Նա, մասնավորապես՝ նշել էր, որ իրենց նկարահանող խմբին չեն թույլատրել մուտք գործել Հայաստան՝ պատճառաբանելով, որ լրագրողները Ռուսաստանի «սեւ ցուցակում» են՝ «հակաահաբեկչական տարածքում» աշխատելու պատճառով։
«Նկարահանող խումբն աշխատանքային այցով մեկնել էր Հայաստան։ Համաձայնությունները կային, ինչպես որ հարկն էր, բայց սահմանային անցակետում անակնկալ էր սպասում․ նրանց չեն թողել մտնել երկիր։ Պաշտոնական մերժման պատճառը՝ նրանք ՌԴ-ի ցուցակներում են, քանի որ աշխատել են հակաահաբեկչական տարածքներում։ Այս արգելքը տարածվում է մաքսային միության բոլոր երկրների վրա։ Այնպես որ, սա պետք է հաշվի առնեն մեր գործընկերները, ովքեր աշխատանքային այցեր են պլանավորում։ Իսկ ավելի կարեւոր հարցն այն է, թե որտեղից ՌԴ֊ին օպերատորների ցուցակները։ Օպերատորը, ի տարբերություն լրագրողի, հանրային դեմք չէ եւ ենթագրերում չի նշվում»,- գրել էր Օկսանա Դիխնիչը։
«Հայկական ժամանակ»-ը Օկսանա Դիխնիչի միջնորդությամբ, կապ հաստատեց ուկրաինացի լրագրողներից Եվգենի Լեսնոյի հետ, ում չէին թույլատրել մուտք գործել ՀՀ: Լեսնոյը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին՝ հայ-վրացական սահմանային անցակետում, որտեղից ուկրաինացի լրագրողներն ավտոմեքենայով փորձել են մուտք գործել Հայաստան:
«Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ կոնկրետ պաշտոնական հիմնավորումներ չեն հնչել, բայց սահմանապահների հետ շփումների ընթացքում կարողացանք պարզել, որ մեզ չեն թույլատրում Հայաստան մուտք գործել ինչ-որ ռուսական ցուցակների պատճառով (ինչ-որ ԵԱՏՄ ընդհանուր տվյալների բազայի): Մերժումը մեզ ներկայացվեց բանավոր, իսկ մերժման հիմքերը մեզ գրավոր ներկայացնելու պահանջին ի պատասխան հայտարարեցին, որ ոչ մի թուղթ էլ մեզ չեն տալու: Ասացին, որ եթե ինչ-որ առարկություն ունենք՝ կարող ենք դիմել դատարան»,- «ՀԺ»-ին պատմեց Եվգենի Լեսնոյը:

Լուսանկարը Եվգենի Լեսնոյի ֆեյսբուքյան էջից
Նա տեղեկացրեց նաեւ, որ նկարահանող խմբում էին ինքն ու օպերատորը, եւ որ իրենք Հայաստան էին գալիս՝ Հայաստանի մասին սյուժե նկարահանելու. «Երկու մասով պետք է նկարահանումներ իրականացվեին. առաջինը Հայաստանի տնտեսությանը, ՌԴ ռազմաբազաների հարեւանությամբ կյանքի, երկրի էներգետիկայի, ուկրաինա-հայկական խառն ընտանիքների կյանքի ու կենսակերպի մասին սյուժե պետք է պատրաստեինք, իսկ երկրորդ մասով նախատեսում էինք տեսանյութեր պատրաստել արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ՝ «Հայացք ԼՂՀ-ից»»,- նշեց Եվգենի Լեսնոյը:
Ուկրաինացի լրագրողը մեզ հայտնեց նաեւ, որ իրենց այցի եւ օրակարգի ամբողջ ծրագիրը նախապատրաստված է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Արման Աբովյանի հետ համատեղ, եւ բոլոր հարցերը նախապես համաձայնեցված են եղել: Իսկ հավատարմագրումը պետք է իրականացվեր արդեն Երեւան ժամանելուց հետո՝ ԱԳՆ-ում, եւ այդ պատճառով նրանց ձեռքին որեւէ փաստաթուղթ չի եղել:
«Սահմանային անցակետում 6-ժամանոց սպասման ժամանակ թե՛ մենք, թե՛ սահմանապահները մշտապես կապի մեջ էինք Արման Աբովյանի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ: Բայց վերջում մերժեցին մեր մուտքը Հայաստան: Եթե մեզ Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը զգուշացնեին, որ մենք ինչ-որ ցուցակում ենք ու այսպիսի բան կարող էր տեղի ունենալ, պարզապես չէին գա Հայաստան, բայց մեզ ոչ ոք ոչինչ չէր ասել դրա մասին»,- մեզ հետ զրույցում նշեց ուկրաինացի լրագրողը:

Լուսանկարը Եվգենի Լեսնոյի ֆեյսբուքյան էջից
Ուկրաինացի լրագրողների՝ Հայաստան մուտքի խոչընդոտների առաջացման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ պարզաբանումներ ներկայացրեց, համաձայն որոնց՝ ուկրաինական ICTV-ի նկարահանող խումբը ՀՀ ԱԳՆ հավատարմագրման հայտ չի ներկայացրել։ Բալայանը նաեւ հայտարարել էր, որ Հայաստանում լրագրողների սեւ ցուցակ գոյություն չունի, իսկ թե ինչու է արգելվել լրագրողների մուտքը Հայաստան, իր իրավասության հարց չէ:
Ու զարմանալի կլիներ, որ նման ցուցակ գոյություն ունենար, որովհետեւ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնարին առիթներն օգտագործում է՝ ի լուր աշխարհի մատնանշելու Ադրբեջանում նման կարգի «սեւ ցուցակների» գոյության փաստը՝ միջազգային պարսավանքի հեղեղ թափելով Բաքվի քաղաքական ղեկավարության գլխին:
Ամեն դեպքում՝ դեռեւս պաշտոնական մակարդակով բաց է մնում հարցը, թե ինչո՞ւ արգելվեց ուկրաինացի լրագրողների մուտքը Հայաստան: Այս հարցի կապակցությամբ ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ մեզ միանգամից չհաջողվեց: ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ուկրաինացի լրագրողներին Հայաստան չթողնելու հարցի վերաբերյալ պարզաբանումներ կարող է տրամադրել միայն մեր գրավոր հարցման դեպքում: Հաշվի առնելով թեմայի շուրջ առաջացած աղմուկն ու նաեւ հարեւան երկրների ԶԼՄ-ներում դրա լայն տարածումը, անհրաժեշտ է, որ Հայաստանից որեւէ պաշտոնական հիմնավոր բացատրություն հնչի կատարվածի կապակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT