Երևան
12 °C
Լոռի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով պարգևատրված, սահմանին հարյուրավոր կյանքեր փրկած կնոջ՝ հաշմանդամության կարգ տրամադրելու դիմումը:

Աղավնի Փանոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մասնակցել է 1992-1994թթ պատերազմին, եղել առաջնագծում որպես բուժքույր, այնուհետ զինադադարից հետո մասնակցել է սահմանների պաշտպանությանը մինչև 1996թ-ը: Կինը ունի նաև անցած մարտական ուղին փաստող փաստաթղթեր. «Պատերազմը իր խորը հետքը թողեց վրաս, ողնաշարի խնդիր ունեմ, գլխի հետ կապված խնդիրներ ունեմ, կանտուզիա տարած մարդ եմ, դեպրեսիա ունեմ…դիակների վրայով եմ ես ման եկել, որ մեջներից սաղ մարդ գտնեմ ու օգնեմ, մինչև էսօր երազներումս էդ տեսարաններն են…»,-արցունքն աչքերին պատմեց նա, հավելելով. «Առողջականս գնալով վատանում էր, բայց ինչ-ինչ պատճառներով չէի դիմում հաշմանդամության կարգ ստանալու համար, 2000թ.-ին վիճակս կտրուկ վատացավ, Երկրապահը Վանաձորի զինկոմի հետ ուղարկեցին հոսպիտալ բուժզննում ու բուժում անցնելու, էդեղ էլ ասին վիճակդ էնպիսին է, որ քեզ դեղորայքի ու ապրելու գումար է պետք, գնա թոշակավորվի…դրանից հետո հարազատներս իրար հետևից մահացան…ժամանակ չեղավ զբաղվելու թոշակիս հարցերով…5-6 տարի առաջ պոլիկլինիկայի բժշկուհին ստուգեց ու ասաց, որ դիմեմ կարգ ստանալու համար, որ գոնե դեղերի փող ունենամ…հիվանդանոցում պարկեցի, հետազոտվեցի ու հաշմանդամության 3-րդ կարգ ստացա, ես 2-րդ չէի էլ ուզում, որ ոչ ավել փող տային, ոչ էլ ավելի ծանր հիվանդների փողը ինձ տային»:

10 օր առաջ հերթական բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ նյարդաբանը կնոջը ներկայացնում է ԲՍՓ-ի պետին, ով էլ, ըստ կնոջ պատմելու, արհամարական տոնով հայտնում է, որ կնոջ հաշմանդամութուն ճանաչելը մերժվել է.«Բժշկուհին ճնշումս չափեց ու ուղարկեց պետի մոտ, նա էլ ասեց, որ իմ դիմումը մերժվում է …սա իմ վերջին ամիսն էր հաշմանդամության թոշակ ստանալու, դրանից հետո ես անցնելու էի ծերության թոշակի…»,-պատմում է տասնյակ մեդալների ու շքանշանների արժանացած ազատամարտիկ բուժքույրը, հավելելով, որ այսօր արդեն դեղերն առնելու գումար չունի, ինչ մնաց թե ապրելու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռի 1 ԲՍՓ-ի նյարդաբան-փորձագետ Ժաննա Գասպարյանը հայտնեց, որ կնոջ դիմումը մերժվել է ներկայացրած փաստաթղթերի եւ նյարդաբանական ստատուսից ելնելով: Այն հարցին, թե ստացվում, որ կնոջ վիճակը նախորդ տարվա համեմատ լավացե՞լ է, փորձագետն ասաց.«Ուրեմն կար փոփոխություն, որ եզրակացությունը էդպես ենք տվել…հստակ չեմ կարող ասել, քանի որ նախորդ տարի ես չեմ եղել…ես չեմ ասում առողջ ա, ես ասում եմ չեմ կարող իրեն ճանաչել հաշմանդամ»:

Լոռի1 ԲՍՓ-ի պետ Մարզպետ Մինասյանը նշեց, որ օրենքում չափորոշիչներ են փոխվել, ինչն էլ նման դժգոհությունների առիթ է հանդիսացել:
Հ.Գ. Արցախյան շարժման մասնակից կնոջ խնդրանքը պատկան մարմիններից մեկն է՝ վերանայել կայացրած որոշումն ու չզրկել ապրելու վերջին միջոցից: Հուսանք՝ նախարությունը կարձագանքի հրապարակմանն ու կուսումնասիրի ներկայացված խնդիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT