Բոլտ ու գայկայի գներն իջեցնում ենք, քաղաքացուն էլ՝ ձուկ բռնել սովորեցնում. ԱԺ՝ Բյուջե-2018

Ազգային Ժողովը նոյեմբերի 16-ին շարունակում է քննարկել 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու նշեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած այս բյուջեին:

Զոհրաբյանի մատնանշած առաջին պատճառն այն է, որ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստներին եւ նվազագույն աշխատավարձերի բարձրացում, ինչը, Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ, բացարձակ անթույլատրելի է, հաշվի առնելով խայտառակ գնաճը:

Երկրորդ պատճառը «խայտառակ գնաճն» է, որը որեւէ կերպ չի զսպվում:

«Ի դեպ, հաշվի առնելով  նվազագույն կենսապահովման զամբյուղը, այն գանճը, որն այսօր կա, ուղղակի տանում է կրկնակի եւ եռակի աղքատացման: Նախօրեին կարծիքներ էին հնչում, թե ապրանքատեսակներ կան, որոնց գինն իջել է: Եթե քաղաքացու համար տասերորդ կամ տասնհիգներորդ նշանակության ապրանքատեսակների գներն իջել են, օրինակ՝ բոլտ ու գայկայի գինն իջել է, բայց առաջին անհրաժեշտության սպառողական զամբյուղ, սննդամթերքը, հագուստը մինչեւ 15 տոկոս թանկացել է, չեմ կարծում, թե ինչ-որ քաղաքացու կարող է հուսադրել, որ բոլտ ու գայկայի գներն իջել են»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա մատնանշած երրորդ պատճառը, թե ինչու պետք է դեմ քվեարկել բյուջեի նախագծին, 5560 աշխատատեղի կրճատումն է:

«Այստեղ ֆինանսների նապարարն ասաց, թե աշխատատեղեր են բացվելու՝ ինչ-որ վիրտուալ աշխատատեղեր, որոնք դեռ չեն բացվել, թող գնան ու այնտեղ աշխատեն: Ես ինչքան էլ փորձեցի հասկանալ, թե ինչպե՞ս կարող են  կրճատված ուսուցիչը կամ կրճատվախ բուժքույրը գնալ ու Ամուլսարում աշխատել, ոչրպես հանքափոր, այդ աշխատանքի տրանսֆորմացիան չկարողացա պատկերացնել»,- նշեց պատգամավորը:  

Նաիրա Զոհրաբյանի բերած մյուս երկու պատճառները կրթության, գիտության ու առողջապահության ծախսերի կրճատումն ու դեմոգրաֆիական վիճակի ծայրահեղ պատկերն են:

Նաիրա Զոհրաբյանից հետո հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ու ի հակառակ Նաիրա Զոհրաբյանի, նշեց այն պատճառները, թե ինչու պետք է կողմ քվեարկել բյուջեի նախագծին:

«Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է: Այս բյուջեն բխում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ ծրագրից, կառավարությանն 5-ամյա ծրագրից, որն ընդունել ենք հենց այս դահլիճում, եւ սրա տրամաբանական շարունակությունն է: Մենք այս նախագծում փորձում ենք տեսնել բաներ, որն օբյեկտիիվորեն անհնարին է: Սիրելիներս, մենք երբեք չենք ասել, որ մի զարկով կարող է վերանալ աղքատությունը, մենք չենք ասել, որ աշխատավարձերը կամ նպաստները 150 հազար դրամով պետք է 2018 թվականին ավելանան, որ թոշակները պետք է ավելանան: Մենք ասել ենք, որ 2017 թվականը նախադրյալներ ստեղծելու տարի է, եւ այս տարվանից մենք սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե Հանրապետականի ու դաշնակցության ցանկությունները  «Ծառուկյան» դաշինքի կամ «Ելք» դաշինքի ցանկություններից պակաս չեն եւ նաեւ հավելեց, թե այս բյուջեն կայունացման բյուջե է եւ հնարավորություն է տալիս երկարաժամկետ աճ ապահովել:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն այսօր էլ, վաղն էլ, տեսանելի ապագայում էլ, մնալու է անվտանգությունը, իսկ այս բյուջեն անվտանգության բյուջե է: Որպես իր ասածի ապացույց, Շարմազանովը մատնանշեց, որ 2018 թվականի բյուջեով միայն պաշտպանական ոլորտի ծախսերն ավելանում են 28 միլիարդ դրամով, իսկ անվտանգության համակարգինը՝ 33 միլիարդ դրամով:

«Մենք դեմ չենք, որ նպաստներն էլ ավելացնենք, աշխատավարձերն ավելացնենք, բայց ոչ ի հաշվ մեր անվտանգության: Մենք այսօր մեր ժողովրդին ոչ թե ձուկ պետք է տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք: Մենք պետք է այն համայնքներում, որտեղ ամենամեծ խնդիրներն ունենք, այնտեղ ավելացնենք կապիտալ ծախսերը»,- իր խոսքը եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6122 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է