Նախաձեռնող խմբի տղաները պարզաբանում են` ինչու դադարեցվեց դասադուլն ու ինչ է քննարկվելու

Տարկետման իրավունքի վերացման դեմ արդեն քանի որ դասադուլ հայտարարած ուսանողները դադարեցրել են դասադուլը: Հիշեցնենք, այն դադարեցվեց նախաձեռնող խմբի անդամների` Դավիթի ու ընկերների`ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում ընթացած փակ խորհրդակցությունից հետո:

Դասադուլի դադարեցման հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում հնչում էին տարբեր կարծիքներ` կապված հանդիպման, կլոր սեղան-քննարկման, երիտասարդների նահանջի ու այլ հարցերի շուրջ:

Դասադուլի նախաձեռնող խմբի անդամները տեսաուղերձով պարզաբանել են իրավիճակն ու հստակեցրել նոյեմբերի 22-ին սպասվող քննարկման մանրամասները, տեսանյութը հրապարակված է Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում.

«Այս տեսանյութի նպատակը այսօր Ազգային ժողովում տեղի ունեցածի ամփոփումն անելն է: Մենք գնացինք քննարկման ոչ թե օրենքի, այլ օրենքի բացերի ու այդ խնդիրների լուծման շուրջ: Պայքարը չի վերջանում, քանի որ հնարավոր չի, որ վերջանա, մեր պայքարն ու հիմնական սկզբունքները պահպանվում են, մենք չենք թողնելու այդ սկզբունքները ոչ մի դեպքում: Մենք միշտ լուծումը, որոշումները պատկերացրել ենք քննարկումների արդյունքում, կարծես ամեն ինչ նորմալ է: Քննարկումներ տեղի կունենան` լուծումներ գտնելու համար, կմասնակցեն գիտնականներ, հարցից տեղյակ մարդիկ, կմասնակցեն ուսանողներ: Մարդիկ, ովքեր մտածում են, թե նահանջ է տեղի ունեցել, ինչ-որ ինֆորմացիայի չեն տիրապետում, քննարկումները օրենքի շուրջ չեն, այլ այդ օրենքից բխող խնդիրների շուրջ են: Դասադուլի փոքրիկ դադար ենք հայտարարում, այն կշարունակվի, եթե իշխանությունները լուծում չգտնեն նշված բացերի շուրջ: Մեր հաջորդ քայլը քննարկումներին պատրաստվելն է ու ճիշտ արդյունք ստանալը:»

«Այս պարզաբանումը շատ կարեւոր է, քանի որ հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքն ու հարցերը չենք ուզում, որ անպատասխան մնան: Այս քայլին մենք գնացինք, որովհետեւ այն այս ժամանակահատվածի համար ամենաօպտիմալ լուծումն էր: Կլոր սեղանի առաջարկը եղել է մեր կողմից… Այժմ մենք ունենք 7 օր` լավ պատրաստվելու համար: Բոլոր նրանք, ովքեր կունենան գաղափարներ, առաջարկներ, մենք լսենք ու կընդունենք: Կարեւոր չէ, թե համաձայնությունը, քննարկումը ում հետ է եղել, եթե դիտարկենք անձի տեսանկյունից, բովանդակայինից կգնանք դեպի անձնային քննարկման: Կարծիքը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց նախաձեռնության մասին կարծիք հայտնելիս կա արդեն պատասխանատվություն: Մենք պահում ենք բանական վիճակն ու չենք տրվում էմոցիաներին, սադրանքներին: Կա կարծիք, որ մեզ խաբել են, որովհետեւ կա փորձ` ժողովրդի ձայնը չի հասնում տեղ, մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպը:»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3642 դիտում

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը