Երևան
12 °C
Ուսանողների շարունակվող բողոքի ակցիաներին զուգընթաց նրանց իրենց համերաշխությունն են հայտնում նաեւ առանձին դասախոսներ, ու վերջիններիս թիվն աստիճանաբար աճում է:
ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Չուբարյանը չի ողջունում բոլոր ուսանողներին, առանց բացառության եւ առանց գիտության բնագավառում ունեցած հաջողություններն ու պոտենցիալը հաշվի առնելու, բանակ զորակոչելու գաղափարը:
Պրոֆեսորը հիշում ու հիշեցնում է, թե ինչպես Արցախյան պատերազմի տարիներին ուսանողների մի մեծ բազմություն մեկնել էր ռազմաճակատ՝ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց բոլորին հետ էր ուղարկել:
«Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բազմաթիվ մեր տղաներ, ինչպես նաեւ Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողներ, գնացել էին իր ջոկատ: Բոլորին հետ էր ուղարկել: Տղաներ, ասել էր, դուք պետք եք ձեր մասնագիտության ուղղությամբ: Եվ դա՝ պատերազմական տարիներին: Նա հասկացել էր, որ այս պետությանը պետք են այդ տղաները ոչ որպես զինվոր: Սա էլ է զինվորական աշխատանք այստեղ, սա էլ է հայրենասիրական աշխատանք: Հիմա մենք ակտիվ պատերազմի վիճակում չենք, այս տղաներին չի կարելի տանել: Մանավանդ տաղանդավոր տղաներին: Ես համաձայն եմ, պետք է ծառայել, այո, բայց պետք է լինեն նաեւ բացառություններ: Կան փայլուն երիտասարդներ, ինչպե՞ս կարելի է նրանց պոկել գիտությունից: Չի կարելի ուղղակի»,- պատմեց պրոֆեսորը:
Նա անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ մի խումբ ուսանողների երեկ կայացած հանդիպմանը:
«Երեկ ես զարմացա, պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ուսանողը բակալավրիատի ընթացքում գիտական հոդվածներ է գրել, ինչ-որ միջազգային օլիմպիադաներում հաջողություններ է ունեցել եւ այլն, մենք կտանենք նրան ռազմաարդյունաբերական համալիրում որպես սպա ծառայելու: Ես ունեմ փայլուն երկու ուսանող, որոնք պետք է ասպիրանտուրա ընդունվեն: Նրանց որ տանեք այդ ռազմաարդյունաբերական համալիրը, ինձ էլ եք տանելո՞ւ: Ինչպե՞ս են նրանք շարունակելու իրենց գիտությունը: Մեր ոլորտում ամեն մի ընդմիջում ուսանողին հետ է գցում, որովհետեւ շատ բուռն զարգացող ոլորտ է: Նա եթե երկու-երեք տարի դրանով չզբաղվի, այլեւս այնպես է հետ ընկնելու, որ շատ դժվար կլինի դա վերականգնել»,- հավաստիացրեց ԵՊՀ պրոֆեսորը: Նրա համար, ի դեպ, նաեւ զարմանալի էր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման մասնակիցների ընտրությունը:
Արցախյան Ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանն ինքն էլ ավարտել էր Երեւանի պետական համալսարանը՝ ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը:
Երեկվանից ու նաեւ այսօր դասադուլ անող ուսանողները դեմ են Ազգային ժողովում գտնվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է պարտադիր զինծառայությունից տարկետման խիստ սահմանափակում եւ պահանջում են պահպանել գործող սկզբունքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT