Երևան
12 °C
Մարդը, քաղաքացին, ժողովրդավարական երկրում համարվում է բացարձակ ու գերագույն արժեք: Հայաստանում էլ, համենայն դեպս Սահմանադրության 3-րդ հոդվածով, հենց այդպես էլ սահմանվում է՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»:
Հենց այս առումով էլ հացադուլը, սովորաբար, համարվում է բողոքի, հասարակական դժգոհության ու հանրային ընդվզման ծայրահեղ դրսեւորում: Եվ երբ ինչ-որ մեկը հացադուլ է հայտարարում՝ այդպիսով արհեստական սպառնալիք ու վտանգ ստեղծելով իր կյանքի նկատմամբ, դա սովորական, պատահական դրսեւորում չէ. այդպիսով մարդն իր՝ բարձրագույն արժեք լինելն է դնում իշխանության առջեւ, որպեսզի նրանք ընտրություն կատարեն իրենց քաղաքական վարքագծի կամ մարդու ու քաղաքացու կյանքի միջեւ:
Որովհետեւ մեր Սահմանադրության նույն 3-րդ հոդվածի 3-րդ կետն էլ հստակ սահմանում է՝ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք». այսինքն՝ եթե ընտրություն կա քաղաքական գործողությունների ու մարդու միջեւ, իշխանությունները պետք է ընտրեն մարդուն:
Նոյեմբերի 14-ին 5 ուսանողներ հացադուլ հայտարարեցին՝ հենց այդ սկզբունքն օգտագործելով՝ չնայած դա չխանգարեց, որպեսզի հաջորդ օրն առավաոտյան իսկ քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկեր ու ընդուներ այն օրենքը, որի դեմ ուսանողները դրել էին իրենց կյանքն ու առողջությունը:
Ու հարց է ծագում՝ արդյո՞ք այստեղ խնդիր չկա, եւ չի՞ նշանակում դա, որ քաղաքական որոշումներ կկայացվեն՝ անկախ նրանից, թե դրա արդյունքում քանի հոգու կյանք կամ առողջություն վտանգի կենթարկվի՝ ծայրահեղի մասին չխոսենք:
Armtimes.com-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե չի կարող լինել մի այնպիսի օրենք, անգամ ամենաանմեղները, որոնց դեպքում՝ հատկապես խորհրդարնական ու արտախորհրդարանական նման ընդդիմության պայմաններում, մեկ-երկու հոգի չգտնվեն, որոնք որեւէ պատճառաբանությամբ հացադուլ կարող են հայտարարել:
«Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է շարունակենք մեր աշխատանքը: Եթե մենք դա դարձնենք պրակտիկա ու ընկրկենք, ապա ցանկացած օրենքի դեպքում 3 միլիոն քաղաքացու մեջ հաստատ կգտնվեն մեկ, երկու կամ երեք հոգի, որոնք ինչ-որ պատճառաբանությամբ կարող են հացադուլ հայտարարել: Այսինքն՝ մենք դրանով կպարալիզենք Ազգային ժողովի աշխատանքը: ինձ թվում է, որ մենք պետք է մեր աշխատանքը շարունակենք, բացատրական աշխատանք տանենք: Ամբողջ աշխարհում տարբեր նկատառումներով հացադուլներ, միտինգներ լինում են, բայց ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է ընդառաջ գնանք հացադուլին ու մեր երկրի զարգացումը, մեր պառլամենտի աշխատանքը մենք անընդհատ հետաձեգենք, ձգձգենք՝ համոզելու համար, որ այդ մարդիկ հետ կանգնեն իրենց որոշումներից: Եթե թեկուզ մեկ անգամ մենք դա անենք, դա պարզապես կդառնա անընդհատ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Իհարկե, նոյեմբերի 15-ին, երբ խորհրդարանը քվեարկեց ու ընդունեց օրենքը, որը հարուցել էր ուսանողների դժգոհությունը, ուսանողները դադարեցրեցին իրենց հացադուլը: Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք նաեւ, թե եթե Աստված չաներ, այդ ուսանողները հացադուլը չդադարեցնեին ու այն ճակատագրական ավարտ ունենար, ինչը գոնե տեսականորեն կարող էր լինել, իշխանությունը պատրա՞ստ էր դրա համար քաղաքական պատասխանատվություն ստանձնել:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե իհարկե, մենք վատագույն դեպքերի, ծայրահեղ դեպքերի մասին ենք խոսում: Իսկ այս դեպքում բժշկական հսկողությունը ապահովված էր ու նման տիպի երեւույթներ կարող էին առաջանալ, բայցեւ կրկնեց. «Եթե մենք ամեն անգամ, հենց մեկնումեկը հացադուլ հայտարարի, կասեցնենք կամ հետաձգենք մեր գործողությունները, դա կարող է դառնալ պարբերաբար կլրկնվող մի երեւույթ, եւ ամեն պարագայում կլինեն կամիկաձեներ, կլինեն անձնազոհներ, ովքեր կարող են տարբեր առիթներով գնալ հացադուլների»:
«Ինչ-որ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ այնպիսի օրենքներ կընդունի, որից հետո այլեւս միտինգներ չեն լինի, ցույցեր չեն լինի, հացադուլներ չեն լինի՝ իհարկե ոչ. իսկ այդ պարագայում, եթե մենք ասենք՝ գիտե՞ք ինչ, եթե այս օրենքը մենք ընդունենք, երկու հացադուլավոր կա, կարող է վտանգ սպառնալ նրանց կյանքին, այդպես էլ չի լինի: Մենք պետք է բացատրական աշխատանք տանենք. այլ խնդիր է, եթե իշխանությունն ընդհանրապես անուշադրության մատնի եւ այդ մարդկանց հարցերին չպատասխանի, այդ մարդկանց հետ չբանակցի, այդ անտարբերության ինստիտուտը ես դատապարտում եմ, այդպես չի կարելի»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը եւ հավելեց, թե նույնիսկ մեկ հոգու կարծիքի հետ չի կարելի հաշվի չնստել՝ պետք է բացատրվի, պիտի փորձել լեզու գտնել բոլորի հետ: Նա հիշեցրեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին. օրենքն ընդունվեց պատգամավորների 86 կողմ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Իսկ այդ քվեարկողները, վերջիվերջո, ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են, մենք չենք կարող 86 հոգով գնալ երեք հոգու քմահաճույքին ընդառաջ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ եզրափակելով, թե մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք լուծելու, որը մեր անվտանգությունն է, քանի որ ունենք անկանխատեսելի թշնամի եւ չենք կարող վստահ ասել, թե ինչ կլինի մեկ օր հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT