Երևան
12 °C
15:09 - ԱԺ-ում ավարտվեց ուսանողների հետ հանդիպումը, որի ժամանակ որոշում է կայացվել դադարեցնել դասադուլը: Հանդիպումից հետո Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց առաջարկությունն ընդունվել է, և կլոր սեղանի ձեւաչափով քննարկումներ են լինելու: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունել են ուսանողների առաջարկը և զինվորական ծառայության օրենքի շուրջ քննարկումներ կծավալեն: Քննարկումները կլինեն նոյեմբերի 22-ին:
ԱԺ-ում հանդիպումից հետո Դավիթն ու իր ընկերները տեղեկացրեցին, որ դասադուլը դադարեցնում են մինչեւ քննարկումների ավարտը, եւ եթե դրանց արդյունքը բավարար չլինի, կվերանայեն իրենց որոշումը: Փոխանցեցին նաեւ, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոստացել է, որ այս ընթացքում պայքարի ելած ուսանողների հանդեպ հետապնդումներ չեն լինելու բուհական ղեկավարության կողմից:
14:24 - Այս պահին Աժ-ում՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում ընթանում է ուսանողների հետ փակ խորհրդակցությունը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս միացավ ուսանողների հետ փակ հանդիպմանը:
13:51 - ԱԺ Աշխատակազմից մոտեցան ուսանողներին եւ առաջարկեցին 4-5 հոգով մտնել խորհրդարանի շենք եւ քննարկել, թե ինչ ձեւաչափով շարունակեն քննարկումները օրենքի ընդունումից հետո: Դավիթ Պետրոսյանը ընկերներին հայտնեց, որ իրենք առաջարկելու են կլոր սեղան հրավիրել եւ երեկ երեկոյան հայտարարության տակ ստորագրած գիտնականների մասնակցությամբ հարցը քննարկել:
Ըստ մեր տեղեկությունների, ուսանողներին պատրաստվում է ընդունել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
13:10 - Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետը եւ խնդրել է, որ բախումեր չհրահրեն: Ոստիկանապետը նաեւ փոխանցել է, որ Ազգային ժողովի պատգամավորներ են մոտենալու իրենց, ովքեր ունեն առաջարկներ: Նա ասաց, որ որոշել են սպասել եւ տեսնել, թե ինչ առաջարկներ են արվելու: Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ պատգամավորների հետ հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները: Հարցին, թե օրենքը ընդունվել է արդեն, ի՞նչ հույս ունեն իրենց պահանջները կյանքի կոչելու առումով, Դավիթը պատասխանեց. «Այն, որ այսքան մարդ այժմ այստեղ հավաքված է օրենքի ընդունումից հետո, արդեն շատ մեծ հույս է»:
12:57 - Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործողությունները ուժ կիրառելու հարցում համաչափ են եղել: Դիտարկմանը, որ կան վնասվածք ստացած ուսանողներ, Վալերի Օսիպյանն ասաց, որ կարող են դիմել իրենց եւ ըստ վերադասության սկզբունքի դեպքին ընթացք կտրվի:
Նախաձեռնող խումբն այժմ որոշում է կայացնում հացադուլի դադարեցման եւ պայքարը շարունակելու ուղիների հարցում:
12:31 - Հացադուլավորները միացան Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող իրենց ընկերներին, ովքեր ծափահարություններով ընդունեցին նրանց: Դավիթ Պետրոսյանը, որ բավականին հյուծված եւ հոգնած տեսք ունի, ուղիղ եթերում ասաց, որ իրենց շարժման շրջանակները մեծանում են, նկատի ունենալով 130 գիտաշխատողների հայտարարությունը: Այժմ նրանք կքննարկեն, թե ինչպես պետք է շարունակեն շարժումը: Նաեւ հայտարարվեց, որ կքննարկվի եւ որոշում կկայացվի հացադուլից դուրս գալ-չգալու հարցում:
Ուսանողներին միացել են նաև քաղաքացիական ակտիվիստներ: Բաղրամյան պողոտայում է Շահեն Հարությունյանը, Արամ Մանուկյանը և այլք:
12:11 - Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ Ֆեյսբուքում գրառում արեց, որով հայտնեց, որ իրենք գնում են Բաղրամյան պողոտա, սակայն հացադուլը չեն դադարեցնի:
11:55 - «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոչ են անում իրենց՝ հացադուլ հայտարարած ընկերներին դադարեցնել հացադուլը: Նա չշտապեց ոստիկանների գործողությանը գնահատական տալու հարցում: Հարցին, թե համաչա՞փ էր ոստիկանների գործողությունը, երբ փորձում էին ուժ կիրառելով ազատել Բաղրամյան պողոտան, ասաց, որ չի կարծում, այժմ տաք է եւ չի ցանկանում գնահատականներ տալ: Այս պահին Բաղրամյան պողոտայի երթեւեկելի գոտու մի մասը դեռ փակ է, ուսանողներից եւ ոստիկաններից մի քանիսը շարունակում են մնալ երթեւեկելի գոտում:
Վահան Կոստանյանը վայրկյաններ անց հայտարարեց, որ հացադուլավորները խոստացել են դադարեցնել հացադուլը եւ միանալ փողոցում կանգնած իրենց ընկերներին, որից հետո իրենք միասին քննարկելով կորոշեն հետագա քայլերը:
Ակցիային մասնակցող տղաներից մեկը դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Նա հայտարարեց, որ վնասվածքներն ստացել է բախման ժամանակ:
11:48 - Ուսանողները սեփական նախաձեռնությամբ հեռացան փողոցի երթեւեկելի մասից: Իրավիճակը համեմատաբար հանդարտվեց:
11:31 - Բաղրամյան պողոտայում քաշքշուկ սկսվեց, ոստիկանները փորձում են ուժ կիրառել եւ ուսանողներին հեռացնել երթեւեկելի գոտուց, ուսանողները կոչ են անում նստել եւ նստած վիճակում փակ պահել պողոտան:
11:21 - Նախաձեռնող խմբի անդամները մի քանի րոպե խորհրդակցելուց հետո ուսանողներին կոչ արեցին վերադառնալ Աժ-ի գլխավոր մուտքի մոտ և այնտեղ շարունակել ակցիան: Այդ որոշման վերաբերյալ որևէ բացատրություն չհնչեց: Դեմիրճյան փողոցից մուտք գործելով Բաղրամյան պողոտա՝ ուսանողները փակեցին երթևեկության մի գոտին:
Իրավիճակը լարվել է, մեծ թվով ոստիկաններ են ժամանել, փորձում են ուսանողներին հեռացնել փողոցի երթեւեկելի մասից: Տեղում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս ուսանողներին 5 րոպե ժամանակ տվեց փողոցն ազատելու համար:


10:47 - «Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլավոր ուսանողների հետ այս պահին փակել են Աժ-ի Դեմիրճյան փողոցին հարող մուտքը: Այդ մուտքը նախատեսված է Աժ-ի վարչական տարածք մեքենաներ մտնելու համար: Ոստիկանները ուսանողներից պահանջեցին բացել մուտքը, սակայն ուսանողները հրաժարվեցին: Աժ-ի դարպասներին մոտեցավ «010 HH 01» պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան, սակայն ուսանողները մեծ խմբով փակեցին մուտքը: Մեքենան ստիպված ետ գնաց և չկարողացավ դուրս գալ ԱԺ-ի տարածքից:Դեմիրճյան փողոցից մուտք գործելով Բաղրամյան՝ ուսանողները երթևեկության մի գոտին փակեցին:
Քիչ անց ոսանողները փակեցին Դեմիրճյան փողոցն ու լուռ ակցիա են անում: Նրանք հետագա անելիքների վերաբերյալ չեն խոսում:
10:15 - Այսօր առավոտյան դասադուլ իրականացնող ուսանողները հավաքվելով ԵՊՀ-ի մոտ երթով շարժվեցին Աժ: Նախատեսված ժամից ուշ նրանք հավաքվեցին Աժ-ի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ և վանկարկում են «Տարկետում լինելու Ա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT