Ուսանողները վաղվանից քննարկումների շարք են սկսում

ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է դասադուլ անցկացնող ուսանողների բողոքի ակցիան: Դասադուլի կազմակերպիչներն այժմ փորձում են իրենց գրավոր առաջարկները փոխանցել Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին, որտեղ քիչ անց կմեկնարկի ՊՆ-ի հեղինակած օրենքների փաթեթի քննարկումը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում առաջարկություններ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն առաջարկում է.

- Հենվելով օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսության վրա` այն է սոցիալական արդարություն, հավասարություն, հնարավորությունների ընձեռում, առաջարկում ենք անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում տրամադրելու համար։ Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձևավորվի իրական հետազոտությունների հիման վրա` տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։

- Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը և 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել:

- Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում և մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովել նախկին տարիներով ձևավորված տարկետման տեղերը:

- Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններիս 27 տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈՒ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են»:

Ուսանողները տեղեկացան, որ ԱԺ-ում մշտական հանձնաժողովի նիստը չի գումարվել քվորումի բացակայությամբ եւ ԱԺ-ի գլխավոր մուտքի մոտից երթով գնացին Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: Ուսանողները հավաքվեցին ծառայողական մուտքի դիմաց եւ հույս ունեին պատգամավորների հանդիպել, սակայն ապարդյուն:

Դասադուլի կազմակերպիչներից Վահան Կոստանյանը կոչ արեց լայն զանգվածներին միանալ իրենց, որպեսզի կրթության ոլորտում առկա առաջնային խնդիրները փորձեն միասին լուծել: Կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ նախաձեռնող խումբն արդեն ստացել էլ բազմաթիվ առաջարկներ, որի հիման վրա հնարավոր է ծանրակշիռ փաթեթ կազմել: «Վաղվանից սկսում ենք քննարկումները: Բոլորին կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ այս խնդիրը բարձրաձայնվեց ուսանողների կողմից, բայց կոնկրետ ուսանողներին չէր վերաբերվում»,- ասաց Դավիթ Պետրոսյանն ու նշեց, որ վաղվանից մեկնարկող քննարկումներին մասնակցելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտակրթական ոլորտի բանախոսներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6193 դիտում

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը